ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 743-Ա
ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՀԸԳՀ) ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նորացման և միասնական ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և ԵՄ ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Աշխատանքային խմբի համակարգողին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման գործողությունների ծրագիր:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետի N 743-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) 1 | |
Է. Մկրտչյան | - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար | |
Կ. Կարապետյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող) | |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Մանթաշյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ | |
Պ. Հովհաննիսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ռ. Սարգսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | |
Գ. Մելիքսեթյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Ռ. Սիմոնյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Ն. Հովակիմյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ա. Սարգսյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Մկրտչյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Ա. Մեյմարյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Հ. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Է. Հակոբյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Կ. Նազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական | |
Խ. Խաչիկյան | - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Ա. Սաֆյան | - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Մուրադյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Գ. Մելիքսեթյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ս. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | |
Շ. Սարգսյան | - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | |
Ս. Աղինյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Հայրապետյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
Վ. Գրիգորյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ | |
Ա. Ղազարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ | |
Ս. Մկրտչյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ | |
Ն. Սարոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ | |
Ա. Հայրապետյան | - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար) |
____________________________
1 Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետի N 743-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Ա. Եղոյան | - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Ս. Խանդանյան | - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Մ. Գալստյան | - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Մ. Մանուկյան | - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ (համաձայնությամբ) | |
Վ. Մարագոս | - ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (համաձայնությամբ) | |
Լ. Հակոբյան | - ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի համանախագահ (համաձայնությամբ) | |
Է. Խաչատրյան | - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող (համաձայնությամբ) | |
Դ. Ամիրյան | - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ) | |
Մ. Եկմալյան | - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ) | |
Յ. Ստյուարտ | - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի ղեկավար (համաձայնությամբ) | |
Դ. Արիանո | - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի հանրային հատվածի ինստիտուցիոնալ հզորացման գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ) | |
Լ. Դոլիձե | - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի հաղորդակցության գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|