Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
25.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 743-Ա

 

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՀԸԳՀ) ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նորացման և միասնական ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և ԵՄ ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Աշխատանքային խմբի համակարգողին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման գործողությունների ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 743-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) 1
Է. Մկրտչյան   - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Կ. Կարապետյան   - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող)
Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Պ. Հովհաննիսյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Սարգսյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գ. Մելիքսեթյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ռ. Սիմոնյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ն. Հովակիմյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մկրտչյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Է. Հակոբյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Կ. Նազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Խ. Խաչիկյան   - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ
Ա. Սաֆյան   - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Մելիքսեթյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Խաչատրյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Շ. Սարգսյան   - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Աղինյան   - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Հայրապետյան   - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Գրիգորյան   - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Ա. Ղազարյան   - ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
Ս. Մկրտչյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Ն. Սարոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և
իրավունքի վարչության պետ
Ա. Հայրապետյան   - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և
բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)

 

____________________________

1 Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 743-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

Ա. Եղոյան   - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Ս. Խանդանյան   - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ (համաձայնությամբ)
Մ. Գալստյան   - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մանուկյան   - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
համակարգող փորձագետ (համաձայնությամբ)
Վ. Մարագոս   - ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (համաձայնությամբ)
Լ. Հակոբյան   - ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի
համանախագահ (համաձայնությամբ)
Է. Խաչատրյան   - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող (համաձայնությամբ)
Դ. Ամիրյան   - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և
մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի
քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով
պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)
Մ. Եկմալյան   - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և
մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի
քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով
պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)
Յ. Ստյուարտ   - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և
մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի
ղեկավար (համաձայնությամբ)
Դ. Արիանո   - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և
մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի
հանրային հատվածի ինստիտուցիոնալ հզորացման գծով պատասխանատու
փորձագետ (համաձայնությամբ)
Լ. Դոլիձե   - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և
մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի
հաղորդակցության գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան