ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Վ. Վ. ՀԱՐՈՅԱՆԻ ՀԱՐՑԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն աղետի գոտուն տրամադրված միջոցների տնօրինման և դրա վերականգնման ծրագրերի վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցության և Գերագույն խորհրդի պատգամավոր Վ. Վ. Հարոյանի հարցապնդումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում պատասխանել վերոհիշյալ հարցապնդմանը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|