Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0691/02/11
2024 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0691/02/11

Նախագահող դատավոր՝  Կ Հակոբյան

Դատավորներ՝

 Տ Սահակյան

 Տ Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա. մկրտչյան  

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

 

2024 թվականի օգոստոսի 08-ին       

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10022012 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) բողոքը՝ քաղաքացիական գործով ըստ Կոոպերատիվի հայցի ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` որոշմամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված Ընկերության բոլոր իրավունքները դադարած ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է դադարեցնել ՀՀ կառավարության 25012007 թվականի թիվ 108-Ն որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված Ընկերության` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սեփականության ձեռքբերողի սեփականության բոլոր իրավունքները:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18112011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10022012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18112011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը (ներկայացուցիչներ Տիգրան Հայրապետյան և Հայկ Ալումյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վահե Հովսեփյան):

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կոոպերատիվի բողոքը՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու ու անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, 19122022 թվականի որոշմամբ բողոքը բավարարել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19102009 թվականի որոշումն ու գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Այսպիսով, բեկանվել է այն դատական ակտը, որը հիմք է հանդիսացել սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 10.02.2012 թվականի որոշման, ինչպես նաև Դատարանի 18.11.2011 թվականի վճռի կայացման համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով հարուցել թիվ ԵԿԴ/0691/02/11 քաղաքացիական գործով վերանայման վարույթ: Բեկանել թիվ ԵԿԴ/0691/02/11 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից 10.02.2012 թվականին կայացված որոշումը, Դատարանի կողմից 18.11.2011 թվականին կայացված վճիռը և հայցը բավարարել, կամ՝ գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության»։

 

2.1. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանի հիմնավորումները

Կոոպերատիվի կողմից ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործով 11.04.2011 թվականին Դատարան ներկայացված հայցի հիմքում Կոոպերատիվը դրել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի պահպանվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ սեփականության օտարման հայցով դատարան դիմելու ժամկետը: Միաժամանակ, վկայակոչելով նույն օրենքի 16-րդ հոդվածը, Կոոպերատիվը նշել է, որ վերը նշված ժամկետները չպահպանելու դեպքում համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվել է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և այդ սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերն անվավեր են: Ուստիև, օրենքի ուժով մասնակիորեն անվավեր է նաև ՀՀ կառավարության 25012007 թվականի թիվ 108-Ն որոշումը՝ Երևան քաղաքի Աբովյան 4 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասով: Տվյալ դեպքում Ընկերության կողմից «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Կոոպերատիվին են ուղարկվել անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու ու դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին պայմանագրերի նախագծերը, որոնց վերաբերյալ պատասխան չստանալով՝ Ընկերությունը սահմանված ժամկետում հայց է ներկայացրել դատարան՝ միաժամանակ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ Կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող գույքի դիմաց փոխհատուցման ենթակա գումարը: Կոոպերատիվը, 19.12.2011 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով խնդրելով վճռով նախատեսված գումարը փոխանցել Կոոպերատիվի «Անելիք» բանկում գտնվող հաշվեհամարին և, նույն դատարանի 20.12.2011 թվականի որոշման հիման վրա իր բանկային հաշվին փոխանցվելու միջոցով ստանալով փոխհատուցման ենթակա գումարը, ոչ միայն ընդունել է հայցը Կոոպերատիվի դեմ ներկայացված լինելու հանգամանքը, այլ նաև ընդունել է գումարն ստանալու առաջարկը, և ինքն է դատավարական միջոց ձեռնարկել գումարն ստանալու ուղղությամբ:

Բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերն անվավեր ճանաչելու հարցը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Ընկերությունը, ելնելով ՀՀ կառավարության 25012007 թվականի թիվ 108-Ն որոշման իրավաչափության կանխավարկածից, իրացրել է նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքները:

Հետևաբար, Կոոպերատիվի՝ սեփականության իրավունքը դադարեցնելու մասին պահանջն ուղղակի միջամտություն է Ընկերության սեփականության իրավունքին։

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, բավարարվել է՝ վճռվել է ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցնել «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր` ըստ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործում առկա պայմանագրի նախագծի:

Որպես պայմանագրի կնքման էական պայման նշել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը, այն է` 207.282.900 (երկու հարյուր յոթ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից 2008 թվականի փետրվարի 28-ի հա. 42 վճարման հանձնարարագրով ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲ ընկերությունում ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի փոխհատուցման գումարը` 207.282.900 (երկու հարյուր յոթ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փոխանցել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին» (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).

2) թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2009 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ իմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).

3) թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի որոշմամբ Հովհաննես Ղուկասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).

4) Դատարանի կողմից սույն գործով 18.11.2011 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(․․․) այդ գործով դատական ակտը կայացվել է ըստ էության ոչ թե հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և պատասխանող ֆիզիկական անձ` Հ.Ղուկասյանի միջև ծագած վեճի վերաբերյալ, այլ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և պատասխանող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի միջև ծագած իրավական վեճի վերաբերյալ, որտեղ հասարակության և պետության կարիքների համար օտարվել է կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։ Իսկ կոոպերատիվի անունից հանդես է եկել վերջինիս նախագահը` Հովհաննես Ղուկասյանը, ինչը նշանակում է, որ վճռով սահմանված պարտադիր կատարման ենթակա իրավական պահանջը վերաբերվում է ոչ թե ֆիզիկական անձ Հովհաննես Ղուկասյանին, այլ` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանագամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։

Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով կարելի է փաստել, որ հերքվում է Հայցվորի ներկայացուցիչների այն պնդումը, որ առաջարկը հասցեագրվել է ոչ թե Կոոպերատիվին, այլ անձամբ Հովհաննես Ղուկասյանին» (հատոր 1-ին, գ.թ. 124-136).

5) Վերաքննիչ դատարանի 10022012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի  վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18112011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ իրավացիորեն մեջբերել է թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2009թ. վճռի` «վճռի պարզաբանում տալու մասին» 26.08.2010թ. որոշումը, որը հանդիսանում է վճռի անբաժանելի բաղկացուցիչ մասը, և որն ըստ էության ամբողջովին նվիրված է այն հարցին, որը և բարձրացվել է բողոք բերած անձի կողմից:

Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2010թ. որոշմամբ արձանագրել է, որ

«Գործի փաստերով, ինչպես նաև վճռի էությունից հետևում է, որ օտարման գործընթացն ի սկզբանե ըստ էության վերաբերել է «Օլիմպ» ԱԿ-ին, այսինքն` իրավաբանական անձին, այլ ոչ` ֆիզիկական անձին` Հովհաննես Ղուկասյանին, քանի որ.

- նախ, օտարվող` Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների շարքում` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սպառիչ ցանկում, պատկանել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին` սեփականության իրավունքով, ինչը նշանակում է, որ ֆիզիկական անձի նկատմամբ պահանջի քննություն իրականացվել չէր կարող, քանի որ տվյալ անշարժ գույքն օրենքով սահմանված պետական գրանցմամբ (հիմք` սեփականության իրավունքի թիվ 14343 վկայականը և կադաստրի 15.10.2007թ.-ի, 19.06.2008թ.-ի գրությունները) պատկանում էր միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին:

- երկրորդ, դատարան ներկայացված գնահատման հաշվետվություններում և գնահատողի կողմից ուղարկված գրություններում բոլորում որպես Աբովյան 4 հասցեում գտնվող գույքի սեփականատեր է համարվել «Օլիմպ» ԱԿ-ն, ինչը նշանակում է, որ գնահատման պահանջը կրկին ուղղվել է միայն կոոպերատիվին պատկանող անշարժ գույքին, այլ ոչ ֆիզիկական անձին, ավելին` անգամ պատասխանող կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունում որպես պատվիրատու նույնպես նշված է «Օլիմպ» ԱԿ-ն` ի դեմս Հովհաննես Ղուկասյանի, այլ ոչ` Հովհաննես Ղուկասյանը` որպես ֆիզիկական անձ:

- երրորդ, անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին պայմանագրերի նախագծերում որպես պայմանագրի կողմ նույնպես նշվել է «Օլիմպ» ԱԿ-ն` որպես իրավաբանական անձ, այլ ոչ Հովհաննես Ղուկասյանը` որպես ֆիզիկական անձ, և միաժամանակ կոոպերատիվի փայատեր, ինչը նշանակում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պայմանագիր կնքելու պահանջը նույնպես ուղված է եղել միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին, այլ ոչ` ֆիզիկական անձին:

- չորրորդ, 28.02.2008 թվականի թիվ 42 վճարման հանձնարարականով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում դատարանի դեպոզիտ հաշվին գումար է փոխանցվել կոնկրետ «Օլիմպ» ԱԿ-ին` որպես վերջինիս պատկանող անշարժ գույքի օտարման հետևանքով տրամադրվող փոխհատուցման գումար, ինչը նշանակում է, որ գումարը նպատակաուղղված է եղել որպես փոխհատուցում տրամադրել ոչ թե ֆիզիկական անձին, այլ` միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին:

- հինգերորդ, գործով որպես պատասխանող նշված Հովհաննես Ղուկասյանը գործի քննության ընթացքում հանդես է եկել ոչ թե իր անունից ու որպես ֆիզիկական անձ, այլ վերջինս ներկայացրել է «Օլիմպ» ԱԿ-ի շահերը` գործի դատական քննության ընթացքում հանդես գալով որպես «Օլիմպ» ԱԿ-ի նախագահ (տնօրեն)` միաժամանակ իր լիազորությունները որպես տնօրենի փոխանցելով փաստաբանի` լիազորագրում հանդես գալով որպես տնօրեն և կոոպերատիվի անունից հաստատելով լիազորագիրը վերջինիս դրոշմակնիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան (հիմք` փաստաբան Ազատ Շահբազյանին տրված լիազորագիրը)»:

Հովհաննես Ղուկասյանի` գործի քննության ընթացքում ոչ թե որպես ֆիզիկական անձի, այլ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի շահերը ներկայացնող սուբյեկտի հանդես գալու հանգամանքը հավաստվում է նաև նրանով, որ 17.09.2009թ. վճռում Հովհաննես Ղուկասյանին որպես կոոպերատիվի սեփականատեր նշելը պայմանավորված է նախ և առաջ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով, մասնավորապես` տվյալ հոդվածի պահանջներից ելնելով Հովհաննես Ղուկասյանը գույքային իրավունք ունեցող անձանց վերաբերյալ ոչինչ ձեռք բերողին չի հայտնել, իսկ այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու օրենքով սահմանված պարտավորություն ձեռք բերողը չուներ, ուստի վեճի քննության պահին հայցը ներկայացվել է միայն Հովհաննես Ղուկասյանի դեմ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «վճռի պարզաբանում տալու մասին» 26.08.2010թ. որոշումը չի բողոքարկվել, ինչը վկայում է այն մասին, որ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը չի առարկել դատարանի կողմից հաստատված և վերը մեջբերված փաստերի դեմ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ի սկզբանե «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից հայցադիմումը ներկայացվել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի դեմ` ի դեմս Հովհաննես Ղուկասյանի, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 02.04.2008թ. որոշմամբ որպես պատասխանող նշվել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը, որի` որպես տվյալ գործով ոչ պատշաճ պատասխանող լինելու և նրան փոխարինելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացվել:

Վերը նշված փաստարկների ուժով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սեփականության օտարման պայմանագրի նախագիծը «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջը և նախագահին` Հովհաննես Ղուկասյանին, որպես կոոպերատիվի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավասությամբ օժտված սուբյեկտին ուղարկելով` պահպանվել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ «...եթե օտարվող գույքը պատկանում է Կոոպերատվին, ապա այն օտարելու վերաբերյալ պայմանագիր կնքելուն հարկադրելու վերաբերյալ հայցը կարող էր հարուցվել բացառապես դրա դեմ», ապա հարկ է նշել, որ կոոպերատիվի դեմ ներկայացված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին առկա է թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009թ. օրինական ուժի մեջ մտած վճիռը, որպիսի իրողության ուժով բողոք բերած անձի հիշյալ փաստարկն անհիմն է» (հատոր 2-րդ, գ.թ. 22-25).

6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կոոպերատիվի բողոքը՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, 19122022 թվականի որոշմամբ բողոքը բավարարել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19102009 թվականի որոշումն ու գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (հատոր 3-րդ, գթ. 96-108):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ  է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը:

Վկայակոչված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքների հիմքով, ի թիվս այլնի, ենթակա են վերանայման վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Ընդ որում, օրենսդիրը որպես դատական ակտը վերանայելու առանձին հիմք նախատեսել է նաև տվյալ դատական ակտը կայացնելու համար հիմք ծառայած դատական ակտի բեկանումը: Նման պայմաններում գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդներն (եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն) իրավասու են դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք բերել եռամսյա ժամկետում, որի հաշվարկն սկսվում է այն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը:

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այն դատական ակտի, դատավճռի բեկանումը կամ վարչական ակտի անվավեր ճանաչումը, որը հիմք է հանդիսացել տվյալ դատական ակտը կայացնելու համար: Հետևաբար, դատական ակտի կայացման համար կանխորոշիչ նշանակություն ունեցող դատական ակտի, դատավճռի բեկանման կամ վարչական ակտի անվավեր ճանաչման պայմաններում տվյալ դատական ակտը ենթակա է նոր հանգամանքի հիմքով վերանայման, որն անխուսափելիորեն պետք է հանգեցնի վերջինիս բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը (տե՛ս Սիրվարդ Գալստյանն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանն ընդդեմ Սիրվարդ Գալստյանի թիվ ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ (տե՛ս Պարգև Առաքելյանն ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի և Հռիփսիմե Առաքելյանն ընդդեմ Պարգև Առաքելյանի թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2023 թվականի որոշումը)։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի իրավական որոշակիության սկզբունքի հաշվառմամբ, այնուամենայնիվ, որոշ դեպքերում գործը վերաբացելը և, համապատասխանաբար, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելը բացառապես հետապնդում են արդարադատության որոշակի սխալներով ծանրաբեռնված դատական ակտը վերացնելու իրավաչափ նպատակ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, բավարարվել է՝ վճռվել է ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցնել «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր` ըստ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործում առկա պայմանագրի նախագծի:

Որպես պայմանագրի կնքման էական պայման նշել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը, այն է` 207.282.900 (երկու հարյուր յոթ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից 2008 թվականի փետրվարի 28-ի հա. 42 վճարման հանձնարարագրով ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲ ընկերությունում ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի փոխհատուցման գումարը` 207.282.900 (երկու հարյուր յոթ միլիոն երկու հարյուր ութսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փոխանցել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին»:

Թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2009 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի որոշմամբ Հովհաննես Ղուկասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով դիմելով Դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է դադարեցնել ՀՀ կառավարության 25012007 թվականի թիվ 108-Ն որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 4 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետ կապված Ընկերության` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սեփականության ձեռքբերողի սեփականության բոլոր իրավունքները:

Դատարանի կողմից սույն գործով 18.11.2011 թվականին կայացրած վճռով հայցը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «(․․․) այդ գործով դատական ակտը կայացվել է ըստ էության ոչ թե հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և պատասխանող ֆիզիկական անձ` Հ.Ղուկասյանի միջև ծագած վեճի վերաբերյալ, այլ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և պատասխանող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի միջև ծագած իրավական վեճի վերաբերյալ, որտեղ հասարակության և պետության կարիքների համար օտարվել է կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը։ Իսկ կոոպերատիվի անունից հանդես է եկել վերջինիս նախագահը` Հովհաննես Ղուկասյանը, ինչը նշանակում է, որ վճռով սահմանված պարտադիր կատարման ենթակա իրավական պահանջը վերաբերվում է ոչ թե ֆիզիկական անձ Հովհաննես Ղուկասյանին, այլ` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանագամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։

Այսպիսով, վերը նշված հիմնավորումներով կարելի է փաստել, որ հերքվում է Հայցվորի ներկայացուցիչների այն պնդումը, որ առաջարկը հասցեագրվել է ոչ թե Կոոպերատիվին, այլ անձամբ Հովհաննես Ղուկասյանին։»

Վերաքննիչ դատարանի 10022012 թվականի որոշմամբ Կոոպերատիվի  վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18112011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ իրավացիորեն մեջբերել է թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 17.09.2009թ. վճռի` «վճռի պարզաբանում տալու մասին» 26.08.2010թ. որոշումը, որը հանդիսանում է վճռի անբաժանելի բաղկացուցիչ մասը, և որն ըստ էության ամբողջովին նվիրված է այն հարցին, որը և բարձրացվել է բողոք բերած անձի կողմից:

Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2010թ. որոշմամբ արձանագրել է, որ

«Գործի փաստերով, ինչպես նաև վճռի էությունից հետևում է, որ օտարման գործընթացն ի սկզբանե ըստ էության վերաբերել է «Օլիմպ» ԱԿ-ին, այսինքն` իրավաբանական անձին, այլ ոչ` ֆիզիկական անձին` Հովհաննես Ղուկասյանին, քանի որ.

- նախ, օտարվող` Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների շարքում` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սպառիչ ցանկում, պատկանել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին` սեփականության իրավունքով, ինչը նշանակում է, որ ֆիզիկական անձի նկատմամբ պահանջի քննություն իրականացվել չէր կարող, քանի որ տվյալ անշարժ գույքն օրենքով սահմանված պետական գրանցմամբ (հիմք` սեփականության իրավունքի թիվ 14343 վկայականը և կադաստրի 15.10.2007թ.-ի, 19.06.2008թ.-ի գրությունները) պատկանում էր միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին:

- երկրորդ, դատարան ներկայացված գնահատման հաշվետվություններում և գնահատողի կողմից ուղարկված գրություններում բոլորում որպես Աբովյան 4 հասցեում գտնվող գույքի սեփականատեր է համարվել «Օլիմպ» ԱԿ-ն, ինչը նշանակում է, որ գնահատման պահանջը կրկին ուղղվել է միայն կոոպերատիվին պատկանող անշարժ գույքին, այլ ոչ ֆիզիկական անձին, ավելին` անգամ պատասխանող կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունում որպես պատվիրատու նույնպես նշված է «Օլիմպ» ԱԿ-ն` ի դեմս Հովհաննես Ղուկասյանի, այլ ոչ` Հովհաննես Ղուկասյանը` որպես ֆիզիկական անձ:

- երրորդ, անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին պայմանագրերի նախագծերում որպես պայմանագրի կողմ նույնպես նշվել է «Օլիմպ» ԱԿ-ն` որպես իրավաբանական անձ, այլ ոչ Հովհաննես Ղուկասյանը` որպես ֆիզիկական անձ, և միաժամանակ կոոպերատիվի փայատեր, ինչը նշանակում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պայմանագիր կնքելու պահանջը նույնպես ուղված է եղել միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին, այլ ոչ` ֆիզիկական անձին:

- չորրորդ, 28.02.2008 թվականի թիվ 42 վճարման հանձնարարականով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում դատարանի դեպոզիտ հաշվին գումար է փոխանցվել կոնկրետ «Օլիմպ» ԱԿ-ին` որպես վերջինիս պատկանող անշարժ գույքի օտարման հետևանքով տրամադրվող փոխհատուցման գումար, ինչը նշանակում է, որ գումարը նպատակաուղղված է եղել որպես փոխհատուցում տրամադրել ոչ թե ֆիզիկական անձին, այլ` միմիայն «Օլիմպ» ԱԿ-ին:

- հինգերորդ, գործով որպես պատասխանող նշված Հովհաննես Ղուկասյանը գործի քննության ընթացքում հանդես է եկել ոչ թե իր անունից ու որպես ֆիզիկական անձ, այլ վերջինս ներկայացրել է «Օլիմպ» ԱԿ-ի շահերը` գործի դատական քննության ընթացքում հանդես գալով որպես «Օլիմպ» ԱԿ-ի նախագահ (տնօրեն)` միաժամանակ իր լիազորությունները որպես տնօրենի փոխանցելով փաստաբանի` լիազորագրում հանդես գալով որպես տնօրեն և կոոպերատիվի անունից հաստատելով լիազորագիրը վերջինիս դրոշմակնիքով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան (հիմք` փաստաբան Ազատ Շահբազյանին տրված լիազորագիրը)»:

Հովհաննես Ղուկասյանի` գործի քննության ընթացքում ոչ թե որպես ֆիզիկական անձի, այլ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի շահերը ներկայացնող սուբյեկտի հանդես գալու հանգամանքը հավաստվում է նաև նրանով, որ 17.09.2009թ. վճռում Հովհաննես Ղուկասյանին որպես կոոպերատիվի սեփականատեր նշելը պայմանավորված է նախ և առաջ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով, մասնավորապես` տվյալ հոդվածի պահանջներից ելնելով Հովհաննես Ղուկասյանը գույքային իրավունք ունեցող անձանց վերաբերյալ ոչինչ ձեռք բերողին չի հայտնել, իսկ այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելու օրենքով սահմանված պարտավորություն ձեռք բերողը չուներ, ուստի վեճի քննության պահին հայցը ներկայացվել է միայն Հովհաննես Ղուկասյանի դեմ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «վճռի պարզաբանում տալու մասին» 26.08.2010թ. որոշումը չի բողոքարկվել, ինչը վկայում է այն մասին, որ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը չի առարկել դատարանի կողմից հաստատված և վերը մեջբերված փաստերի դեմ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ի սկզբանե «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության կողմից հայցադիմումը ներկայացվել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի դեմ` ի դեմս Հովհաննես Ղուկասյանի, իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 02.04.2008թ. որոշմամբ որպես պատասխանող նշվել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը, որի` որպես տվյալ գործով ոչ պատշաճ պատասխանող լինելու և նրան փոխարինելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացվել:

Վերը նշված փաստարկների ուժով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սեփականության օտարման պայմանագրի նախագիծը «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջը և նախագահին` Հովհաննես Ղուկասյանին, որպես կոոպերատիվի անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավասությամբ օժտված սուբյեկտին ուղարկելով` պահպանվել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ «...եթե օտարվող գույքը պատկանում է Կոոպերատվին, ապա այն օտարելու վերաբերյալ պայմանագիր կնքելուն հարկադրելու վերաբերյալ հայցը կարող էր հարուցվել բացառապես դրա դեմ», ապա հարկ է նշել, որ կոոպերատիվի դեմ ներկայացված հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին առկա է թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009թ. օրինական ուժի մեջ մտած վճիռը, որպիսի իրողության ուժով բողոք բերած անձի հիշյալ փաստարկն անհիմն է»։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կոոպերատիվի բողոքը՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին, 19122022 թվականի որոշմամբ բողոքը բավարարել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09122009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19102009 թվականի որոշումն ու գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության Սույն գործով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք բերած անձը որպես նոր հանգամանք վկայակոչել է թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.12.2022 թվականի որոշումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանի 18.11.2011 թվականի վճռի և Վերաքննիչ դատարանի  10.02.2012  թվականի որոշման  հիմքում ընկած՝ թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2009 թվականի վճիռը անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 19.10.2009 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.12.2022 թվականի որոշմամբ բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության: Այսինքն՝ բեկանվել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել սույն գործով Դատարանի 18.11.2011 թվականի վճռի և Վերաքննիչ դատարանի 10.02.2012 թվականի որոշման կայացման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 19.12.2022 թվականի որոշումը նոր հանգամանք է և Վերաքննիչ դատարանի 10.02.2012 որոշումը վերանայելու հիմք:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 10.02.2012 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 408-րդ, 419-րդ, 426-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2012 թվականի որոշումը և այն բեկանել՝ գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա. մկրտչյան  

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. Մեղրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան