ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1992 թվականի N 215
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 2329,5 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը ունենալու պետական վարչության պետի 4 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայկական ԽՍՀ վիճակագրության պետական կոմիտեի կազմակերպչական կառուցվածքի մասին» N 569 որոշման 1, 2, 3-րդ կետերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |