Գլխավոր տեղեկություն
Համար
N 4195-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4195-Ա

«31» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

31.10.2024թ.

հ. 4195-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գևորգ և Արտակ Բաղդասարյաններ

Դավիթ Բեկի փողոց, հ.174/5

բնակելի տուն

Գևորգ և Արտակ Բաղդասարյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.174/5 հասցեում գտնվող 475.24քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.11102024-01-0069, հող. 491.34քմ/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.174/6

01083DEL8HJV

 

2

Լինա և Դավիդ Պողոսյաններ

Մ. Խորենացու փողոց, հ.50

բնակելի տուն

Լինա և Դավիդ Պողոսյաններին նվիրած Մ. Խորենացու փողոցի հ.50 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ անշարժ գույքի բաժնի նվիրատվության 24.09.2024թ. հ.8361 պայմանագիր և վկ. հ.22082024-01-0253/ տրամադրել հասցե՝ Մ. Խորենացու փողոց, հ.50/1

01063MLJYCFM

 

3

Խաչատուր Հակոբջանյան

Եր. Քոչարի փողոց, հ.9 շենք, հ.67 և հ.67/1

բնակարան

Խաչատուր Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Եր. Քոչարի փողոցի հ.9 շենքի հ.67 և հ.67/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.07082024-01-0377 և հ.08082024-01-0168/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.9 շենք, բն.67

01063X9ALEQM

 

4

Սյուզաննա Աբովյան

/լիազորված անձ/

«ԲՌՈՍ» ՍՊԸ

Հ. Էմինի փողոց, հհ.102-104, 106, 106/1, 106/2, 106/3 և հ.106/5

հողամաս

«ԲՌՈՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Էմինի փողոցի հհ.102-104, 106, 106/1, 106/2, 106/3 և հ.106/5 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.05032024-01-0410, 26082024-01-0355, 27082024-01-0049, 18102024-01-0131, 12092024-01-0137 և հ.12092024-01-0466 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հ. Էմինի փողոց, հ.102-106

01033NRU3CAX

 

5

Գոռ Խաչատրյան

/լիազորված անձ/

Լյուդվիգ Հայրապետյան

Գ. Արծրունու փողոց, հ.72 և հ.72/1

հողամաս

Լյուդվիգ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Արծրունու փողոցի հ.72 և հ.72/1 հասցեներում գտնվող հողամասին /վկ. հ.2045230 և հ.18102024-01-0366/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գրիգորի Արծրունու փողոց, հ.72

01033JS8SJUR

 

6

Աշոտ Բալասանյան

Ն. Քուչակ թաղամաս, հ.48/11 և հ.48/4

հողամաս

Աշոտ Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Քուչակ թաղամասի հ.48/11 և հ.48/4 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.24102024-01-0448 և հ.09082024-01-0290/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Քուչակի թաղամաս, հ.48/4

01023GDFYQQT

 

7

Գաբրիել Մելիքսեթյան

Վ. Այգեկցու փողոց, հ.11 և հ.11/1

բնակելի տուն

28.10.2024թ. հ.01/19-Դ-134517-24-926 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Գաբրիել Մելիքսեթյանի կողմից Վ. Այգեկցու փողոցի հ.11 և հ.11/1 հասցեներում կառուցված բնակելի տանը տրամադրել հասցե՝ Վ. Այգեկցու փողոց, հ.11

01033BDLVGSR

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան