Գլխավոր տեղեկություն
Համար
N 477
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22 (1121-1122)
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

24 հուլիսի 1991 թվականի N 477

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի ապարատի հաստիքներում սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի գլխավոր խորհրդականի պաշտոն` տնտեսական կապերի հարցերով:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել մեկ միավորով, իսկ աշխատանքի վարձատրության ֆոնդը 9,450 ռուբլով, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի տնտեսական կապերի հարցերով գլխավոր խորհրդականի աշխատավարձ սահմանել ամսական 630 ռուբլի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան