Գլխավոր տեղեկություն
Համար
N 4318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4318-Ա

«07» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «ԷՅ ԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ միջև 25.09.2024 թվականին կնքված ԵՔ-ԳՀԱՇՁԲ-24/177 ծածկագրով Կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել սույն պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի դահլիճի ընթացիկ վերանորոգման աշխատանքները (այսուհետ` Աշխատանք), իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:

Պայմանագրի 3.1.4 կետի «ա» ենթակետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե.

ա) Կապալառուն ժամանակին չի սկսում աշխատանքի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար:

Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո և կատարման ժամկետը սահմանվում է` համաձայն հավելված 2-ի:

Պայմանագրի հ.2 հավելվածի աշխատանքների կատարման ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքների կատարման ժամկետ է սահմանված տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 30-րդ օրացուցային օրը:

Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիրն ուժի մեջ է մտել 11.10.2024 թվականին:

Ըստ վերոգրյալի` Աշխատանքների կատարման համար Պայմանագրով սահմանված է 11.10.2024 թվականից մինչև 08.11.2024 թվականը ժամանակահատվածը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 30.10.2024 թվականի դրությամբ Ընկերությունը սկսած չի եղել Աշխատանքի կատարումը, որպիսի պարագայում դրա ժամանակին ավարտը դարձել է ակնհայտ անհնար` Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 3.1.4 կետի «ա» ենթակետով, միակողմանի լրիվ լուծել է կնքված Պայմանագիրը։

Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի հոկտեմբերի 31-ին, և պայմանագիրը սույն թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԷՅ ԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան