ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 819-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 63,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 015.08.13.1511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված՝ N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մեծ ծիածան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00103837) 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 819-Ա որոշման |
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացմանը նպաստելու նպատակով գիտական դրամաշնորհների տրամադրում գիտնականներին և գիտական խմբերին: | ||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | ||||||||||||
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) | ||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) | ||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող գիտական և կրթական հիմնարկներ Բնագավառը՝ գիտական | ||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
63,200,000 դրամ | ||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
20 գիտական խմբերում ընդգրկված 80 գիտնականներ | ||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ը | ||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1) մրցույթի հայտարարում կայքերում, թերթերում և ֆեյսբուքյան էջերում. 2) Նյու Յորքում գտնվող դրամաշնորհի մրցույթի անցկացման կազմկոմիտեի կողմից մասնակիցների հայտերի ընդունում. 3) հետազոտական խորհրդի կողմից հայտերի գնահատում և հաղթողների ընտրություն. 4) ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կողմից գիտական խմբերի հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքում և դրամաշնորհի առաջին մասի վճարում: 2. 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1) աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՕՖ-ի մոնիթորինգի հանձնաժողովի այցելություններ գիտական խմբերին. 2) կազմկոմիտեի կողմից միջանկյալ հաշվետվությունների ընդունում. 3) դրամաշնորհի երկրորդ մասի վճարում (հոկտեմբեր 2025). 4) կազմկոմիտեի կողմից ամփոփիչ հաշվետվությունների ընդունում: 3. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63,200,000 դրամ, որից`
| ||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
| ||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,200,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 8.2 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝
| ||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գիտությունների Ազգային Ակադեմիա: | ||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
25.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|