ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1993 թ. N 291
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կանոնադրությունը (կցվում է):
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
4. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետությանը պատկանող փաստաթղթերի մշտական պահպանումն իրագործող արխիվների համակարգը (կցվում է):
5. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրագործող գերատեսչական արխիվների համակարգը (կցվում է):
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությանն ունենալ վարչության պետի մեկ տեղակալ և 5 անդամից բաղկացած կոլեգիա:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունիսի 3-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 344 և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 559 որոշումները:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
ՀԱստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը (այսուհետ` վարչություն) հանրապետության տարածքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարման մարմին է, որն իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը պատասխանատվություն է կրում ճյուղի իրավիճակի և նրա հետագա զարգացման համար:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ
2. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված արխիվների գրանցման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արխիվների, անկախ դրանց կարգավիճակից, գրանցումը և համապատասխան վկայական տալը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական ու գերատեսչական արխիվներում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պահպանման կարգի սահմանումը.
դ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգի սահմանումը.
ե) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող արխիվների ներկայացմամբ` նրանց մոտ պահվող առանձին փաստաթղթերի և պետական սեփականություն հանդիսացող ֆոնդերի (հավաքածուների) փոխանակությանը կամ մեկ արխիվից մյուսը տեղափոխելուն համաձայնություն տալը.
զ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգի սահմանումը.
է) պետական սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերի և դրանց պատճենների օգտագործման արտոնագրերը ձևակերպելու կարգի հաստատումը.
ը) արխիվների կողմից մատուցվող լրացուցիչ վճարովի ծառայությունների ցուցակի հաստատումը և վճարման ընդհանուր կարգի սահմանումը:
3. Վարչությունն իր առջև դրված խնդիրների լուծման համար`
ա) կազմակերպում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի համալրումը: Պետական պահպանության է ընդունում նաև ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և առանձին քաղաքացիների սեփականությունը հանդիսացող փաստաթղթերը` նրանց համաձայնությամբ, պայմանագրային հիմունքներով.
բ) լուծում է փաստաթղթերը հանրապետական և տեղական նշանակության արխիվային ֆոնդի կազմին վերագրելու հարցերը` այդ մասին պարբերաբար տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
գ) իր իրավասության սահմաններում մշակում է նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար արխիվային գործի և գործավարության վերաբերյալ չափորոշիչ (նորմատիվ) փաստաթղթեր.
դ) կազմակերպում է փաստաթղթերի պահպանման, կոնսերվացման, վերականգնման, օգտագործման և պաշտպանության առավել ռացիոնալ համակարգերի և մեթոդների արմատավորումն արխիվների գործնական աշխատանքում.
ե) նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ու պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ մշակում է գործավարության և արխիվային գործի դրվածքի կազմակերպման, գործավարական և արխիվային ծառայությունների աշխատանքների բարելավման միջոցառումներ, կազմակերպում է նաև նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների արխիվային գործի և գործավարության բարելավման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման համար վճարովի ծառայություններ.
զ) սահմանված կարգով հրապարակում է պետական ու գերատեսչական արխիվներում պահվող Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը և դրանց կազմի վերաբերյալ տեղեկատու-լրատվական գրականություն, հրատարակում է վարչության իրավասությանը վերաբերող հարցերով բյուլետեններ, գիտահանրամատչելի գրականություն, ուսումնական և գործնական ձեռնարկներ, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսը և զբաղվում հետադարձ փաստաթղթային լրատվության նկատմամբ հասարակական պահանջմունքի և փաստաթղթերի օգտագործման արդյունավետության ուսումնասիրությամբ ու արդյունքների ընդհանրացմամբ.
է) կոորդինացնում է արխիվային հիմնարկների գիտահետազոտական ու մեթոդական աշխատանքները, գիտահետազոտական` աշխատանքներ է կազմակերպում արխիվագիտության, փաստաթղթագիտության, հնագրագիտության և գործավարության բնագավառում.
ը) նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ կազմակերպում է կառավարման փաստաթղթային ապահովման պետական համակարգի և կազմակերպական-կարգադրական փաստաթղթերի միասնականացված համակարգի մշակումն ու ներդրումը.
թ) օրենքով սահմանված կարգով ստուգում է նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում գործավարության դրվածքը և գերատեսչական արխիվներում փաստաթղթերի պահպանման և օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները.
ժ) սահմանված կարգով իրականացնում է այլ պետությունների արխիվներում Հայաստանի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ փաստաթղթերի հայտնաբերումն ու ստացումը, կազմակերպում է արտասահմանյան արխիվային հիմնարկների հետ արխիվային փաստաթղթերի պատճենների և արխիվագիտական գրականության փոխանակում.
ի) մասնակցում է արխիվների միջազգային կազմակերպությունների ու խորհուրդների աշխատանքներին.
լ) կազմակերպում է արխիվային հիմնարկների աշխատողների որակավորման բարձրացումը.
խ) իրականացնում է համակարգի արխիվային հիմնարկների ֆինանսավորումն ու նյութատեխնիկական մատակարարումը, վերահսկում դրանց ֆինանսատնտեսական գործունեությունը.
ծ) սահմանում է պետական այն ձեռնարկությունների ու հիմնարկների շրջանակը, որոնցից փաստաթղթերը վերցվում են պետական պահպանման, և պետական արխիվներում պահպանման ենթակա փաստաթղթերի կազմը.
կ) նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից ստանում է գերատեսչական արխիվների և գործավարության կազմակերպման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր կամ տվյալներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ` գերատեսչական արխիվների աշխատանքներում և գործավարության կազմակերպման գործում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ.
հ) արխիվային գործին ու գործավարությանը վերաբերող հարցերի քննարկման համար ստեղծում է մշտական կամ ժամանակավոր գործող միջգերատեսչական հանձնաժողովներ:
II
I. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Վարչության համակարգն ընդգրկում է ենթակա արխիվային հիմնարկների ամբողջությունը:
5. Վարչությունը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ենթակա հիմնարկների` գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:
6. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց` իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է վարչության համակարգի հիմնարկների համար, և ստուգում է դրանց կատարումը:
7. Վարչությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան իրեն հանձնարարված ճյուղում, մշակում է օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:
8. Վարչությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:
9. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:
10. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար.
բ) սահմանում է իր տեղակալի ու բաժինների պետերի պատասխանատվության աստիճանը.
գ) որոշում է իր տեղակալի իրավասության շրջանակները.
դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի աշխատողների հաստիքային ցուցակը.
ե) հաստատում է վարչության բաժինների և ենթակա հիմնարկների կանոնադրությունները.
զ) առաջարկում է վարչության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
է) կազմակերպում և ղեկավարում է վարչության կոլեգիայի նիստերը.
ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
11. Վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը, պետի տեղակալը` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:
12. Վարչության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկում է հանրապետությունում արխիվային գործի և գործավարության դրվածքի հետագա բարելավման, պետական արխիվների կազմակերպման և գործունեության, գերատեսչական արխիվների ու գործավարական ծառայությունների աշխատանքի վիճակի, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, ինչպես նաև վարչության պետի առանձին հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է արխիվային վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա հիմնարկների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` տարաձայնության մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
13. Վարչությանը կից գործում է գիտական խորհուրդ` հանրապետությունում արխիվային գործի և գործավարության բնագավառի հիմնահարցերի քննարկման համար: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:
14. Վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
15. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
ՀԱստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Փաստաթղթերի պահպանության ապահովման, հաշվառման և կազմմեթոդական աշխատանքների բաժին
Փաստաթղթերի համալրման, գերատեսչական արխիվների և գործավարության բաժին
Գիտական լրատվության կազմակերպման և հրատարակչական բաժին
Արտաքին կապերի բաժին
Ֆինանսատնտեսական բաժին
ՀԱստատված է |
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԻ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ
Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ
Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ
Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
Հայաստանի Հանրապետության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ)
Երևանի քաղաքային պետական արխիվ
Գյումրիի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Վանաձորի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Հրազդանի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Կապանի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Էջմիածնի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Իջևանի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Արարատի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
Կամոյի միջշրջանային պետական արխիվ (մասնաճյուղ)
ՀԱստատված է |
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾՈՂ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
I. Շրջանային (քաղաքային) պետական արխիվ
II. Ճյուղային կենտրոնական գերատեսչական արխիվ
III. Կենտրոնական գերատեսչական արխիվ
IV. Միացյալ գերատեսչական արխիվ
V. Գերատեսչական արխիվ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.09.1996, N 536 | 26.09.1996, N 291 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|