Գլխավոր տեղեկություն
Համար
N 4545-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.07.22/46(1135) 27.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4545-Ա

«22» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.11.2024թ.

հ. 4545-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններ

Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, հ.11

բնակարան

Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.31ա շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.08102024-01-0054/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, բն.11/1

010638RFBE2B

 

2

Արսեն Գասպարյան
/լիազորված անձ/
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍՊԸ

Թբիլիսյան խճուղի, հ.7ա

շենք-շինություն

«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.7ա հասցեում գտնվող շենք-շինություններին /վկ. հ.19042023-01-0279/ տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.5/3

010335RWTNFM

 

3

Վահե Նիկողոսյան
/լիազորված անձ/
Լիա, Դավիթ և Մհեր Նիկողոսյաններ

Իսահակյան թաղամաս, հ.1բ/1

տարածք

Անշարժ գույքի մասերի նվիրատվության 08.11.2024թ. հ.24455 պայմանագրով, Լիա, Դավիթ և Մհեր Նիկողոսյաններին նվիրած` Իսահակյան թաղամասի հ.1բ/1 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Իսահակյան թաղամաս, հ.25/3

01023YFE4RUC

 

4

Վարդան Ազատյան
/լիազորված անձ/
Գոհար Ազատյան

Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.1/1

բնակելի տուն

Գոհար Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.1/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2435587, հող. ընդ.՝ 163.78քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.1/7

01113WVWSZP9

 

5

Հայկ Փահլևանյան
/լիազորված անձ/
Սոնա Գրիգորյան

Ա. Արմենակյան փողոց, հ.202բ

բնակելի տուն

Ա. Արմենակյան փողոցի հ.202բ հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.10.2024թ. հ.8129 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.139/1

01093HJ6PEGE

 

6

Գյուլչորա Գասպարյան

Աճառյան փողոց, հ.37/34 շենք, հ.33 և հ.34

բնակարան

Գյուլչորա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.37/34 շենքի հ.33 և հ.34 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.18112024-01-0324 և հ.19112024-01-0371/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հրաչյա Աճառյան փողոց, հ.37/34 շենք, բն.33-34

01023YC3AKCA

 

7

Վահագն Նահապետյան
/լիազորված անձ/
Արսեն Փափազյան
/սեփականատեր/

Ան. Միկոյան փողոց, հ.29 շենք, հ.7

բնակարան

Արսեն Փափազյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի հ.29 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19112024-01-0458/ բաժանման հատակագծով առանձնացվող 60.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Անաստաս Միկոյան փողոց, հ.29 շենք, բն.7/1

01043WFTESBL

 


Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան