ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4581-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ, Լ.ԽԵՉՈՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության լ/ա Շանթ Աբոշեանի դիմումը` սեփականության իրավունքով «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանը պատկանող Գ.Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեին կից ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, հասցե տրամադրելու և Լ.Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հ.08022024-01-0152, հ.13022024-01-0082 վկայականները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 26.03.2024թ. հ.ԴԳ 1903, 29.11.2023թ. պարտավորագիրը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 22.05.2024թ. հ.ՄՇ/14574, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 07.03.2024թ. հ.53/53.13/958-2024 գրությունները, ՀՀ կադաստրի կոմիտեի 14/03/2024թ. հ.ԱՏ-14032024-01-1213 և 14/03/2024թ. հ.ԱՏ-14032024-01-1291 տեղեկանքները, «Արա Արտաշեսյան» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հանույթը:
Համաձայն ճշգրտված տեղագրական հանույթի՝ Գ․Վարդանյան փողոց հ.1/3 հասցեին կից, ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող հողամասերի մակերեսները կազմում են 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ։ Քննարկվող հողամասերի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ դրանք դառնան առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 26.05.2016թ. հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետ, այն է՝ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասերի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով, և 4-րդ ենթակետ, այն է՝ օտարվող հողամասերը արտաքին պարագծով առնվազն 60 տոկոսով պարփակված են ընդլայնվող հողամասով/:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն՝ ընդլայնման նպատակով քննարկվող 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ մակերեսներով հողամասերը և Լ.Խեչոյան փողոցի հ.29/3 հասցեի հողամասը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։
Ընդլայնման նպատակով քննարկվող՝ 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ մակերեսներով հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 4-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-003-0236-0001 և 01-003-0236-0072, Երևան քաղաքի ավագանու 2012թ. մայիսի 3-ի h.446-Ն որոշում, տող՝ 19747 և 19752 /01-003-0226-0052/ ծածկագիրը ներառվել է Երևանի ավագանու 15.10.2024թ. հ.216-Ն որոշման մեջ, տող՝ 23/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-133137 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Գ.Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսները կազմում են 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ:
2. Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
3. Գ. Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեին կից՝ 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Գ.Վարդանյան փողոց, հ.1/7», «Գ.Վարդանյան փողոց, հ.1/9», «Գ.Վարդանյան փողոց, հ.1/11» և «Գ.Վարդանյան փողոց, հ.1/8» հասցեները:
4. Գ. Վարդանյան փողոցի հ.1/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասին կից 345.88քմ, 20.06քմ, 211.54քմ և 75.78քմ մակերեսներով հողամասերը Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը՝ որոշման ընդունման պահին գործող տարածագնա-հատման 4-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որոնք կազմում են համապատասխանաբար՝ 31.346.413 /երեսունմեկ միլիոն երեք հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, 1.817.998 /մեկ միլիոն ութ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ, 19.171.447 /տասնինը միլիոն հարյուր յոթանասունմեկ հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ և 6.867.790 /վեց միլիոն ութ հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-րդ կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասերի շուկայական արժեքների մոտարկված կադաստրային արժեքների վճարումները հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:
7. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:
8. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվությունների /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասերի հատակագծերի հաստատման, հասցեների տրամադրման, պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության միջոցների հաշվին:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |