Գլխավոր տեղեկություն
Համար
N 305
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1968/հուլիս
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ
Ընդունման ամսաթիվ
10.07.1968
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահ

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

10 հուլիսի 1968 թվականի N 305

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1968 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի «ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՄԻՋԱՏՆԵՐԻՑ ՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 409 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ հանրապետությունում անտառները հրդեհներից պահպանելը և այն վնասակար միջատներից ու հիվանդություններից այն պաշտպանելը կատարվում է անբավարար, որի հետևանքով յուրաքանչյուր տարի ժողովրդական տնտեսությանը հասցվում է մեծ վնաս:

Անտառամթերման ձեռնարկությունները, կոլտնտեսություններն ու սովխոզները, ինչպես նաև հետախուզական պարտիաները և արշավախմբերը մի շարք դեպքերում խախտում են հրդեհային անվտանգության կանոնները և ժամանակին միջոցներ ձեռք չեն առնում իրենց աշխատանքի վայրերում ծագող անտառային հրդեհները վերացնելու համար: Կան վնասակար միջատներով ու հիվանդություններով վարակված անտառային տարածություններ: Անտառամթերողները անտառահատման տեղերում, առանց սանիտարական նորմաները պահպանելու, թողնում են մեծ քանակությամբ մթերված փայտանյութ, անտառահատման տեղերը ժամանակին չեն մաքրում մնացորդներից, որի հետևանքով վնասակար միջատների բազմացման, անտառի հիվանդությունների ու անտառային հրդեհների տարածման համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեն և անտառային տնտեսության մարմինները տեղերում թույլ հսկողություն են իրականացնում անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և հակահրդեհային միջոցառումների կատարման նկատմամբ, անբավարար աշխատանք են տանում անտառային հրդեհների ծագման պատճառները որոշելու և վնասակար միջատների ու անտառի հիվանդությունների տարածումը կանխելու ուղղությամբ:

Անտառները հրդեհներից պահպանելը և վնասակար միջատներից ու հիվանդություններից այն պաշտպանելը ուժեղացնելու նպատակով և ի կենսագործումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1968 թվականի մայիսի 31-ի N 409 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

1. Սահմանել, որ անտառները հրդեհներից պահպանելը և վնասակար միջատներից ու հիվանդություններից նրանց պաշտպանելը հանդիսանում է պետական կարևորագույն խնդիրներից մեկը:

Պարտավորեցնել Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Գյուղատնտեսության մինիստրությանը, շրջսովետների գործկոմներին և գյուղատնտեսության շրջանային արտադրական վարչություններին, այն կոլտնտեսությունների, սովխոզների, գերատեսչությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, որոնց տնօրինության տակ կան անտառներ, անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել ապահովելու հրդեհային անվտանգությունը անտառում աշխատանքներ կատարելիս, սանիտարական պահանջների խիստ պահպանումը, անտառահատման տեղերի ժամանակին մաքրումը կողմնակի և արտաանտառահատման մնացորդներից, անցկացնել վնասակար միջատների ու անտառի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ:

2. Պարտավորեցնել Անտառային տնտեսության պետական կոմիտեին և նրա տեղական անտառատնտեսական կազմակերպություններին.

ա) անտառարդտնտեսությունների, անտառտնտեսությունների և արգելանոցների աշխատողներից կազմակերպել ռեզերվային հրշեջ խմբեր, նրանց ամրացնել համապատասխան տերիտորիաներ, հակահրդեհային գույք և ապահովել այդ խմբերի անհրաժեշտ պատրաստումը.

բ) ժամանակին կազմակերպել առավել վտանգավոր տեղամասերի վերգետնյա պարեկություն, հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ գոտիների, տուրիստական արշավների ու կանգառների շրջանների պահպանության ուժեղացմանը.

գ) անտառում աշխատանքների անցկացման ժամանակ ուժեղացնել կազմակերպությունների, ձեռնարկությունների, բնակչության և հովիվների կողմից հսկողությունը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

դ) քննչական օրգաններին նյութեր հանձնել այն անձանց վերաբերյալ, որոնց մեղքով ծագել են հրդեհներ, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու և անտառային տնտեսությանը հասցված վնասը հատուցելու համար.

ե) ուժեղացնել անտառտնտեսությունների, անտառարդտնտեսությունների և արգելանոցների ղեկավարների նկատմամբ պահանջկոտությունը` անտառային հրդեհները կանխելու և վերացնելու նպատակով ժամանակին միջոցներ ձեռք առնելու համար.

զ) յուրաքանչյուր տարի, տեղական սովետների, կուսակցական, կոմերիտական կազմակերպությունների և Բնության պահպանության հանրապետական կամավոր ընկերության բաժանմունքների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնել անտառային տնտեսության աշխատողների փնջային խորհրդակցություններ` հրդեհավտանգավոր սեզոնին նախապատրաստվելու և անտառների պահպանությունն ուժեղացնելու հարցերի մասին:

3. Թույլատրել Անտառային տնտեսության պետական կոմիտեին` վառելանյութեր և քսանյութեր առանձնացնել այն շրջագայողներին (տեղամասային տեխնիկ-անտառաբույծներին) և խոշոր կամ ցրված անտառի տեղամասերը (շրջանցներ) սպասարկող անտառապահներին, որոնք ունեն անձնական սեփականության մոտոցիկլետներ և դրանք օգտագործում են ծառայական շրջագայության համար, ինչպես նաև անտառատնտեսական ձեռնարկությունների հաշվին կատարել այդ մոտոցիկլետների ընթացիկ նորոգում, այդ նպատակի համար տարեկան ծախսելով 60 ռուբլուց ավելի (յուրաքանչյուր աշխատողին):

4. Պարտավորեցնել Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Մամուլի պետական կոմիտեին և Ռադիոհաղորդումների ու հեռուստատեսության պետական կոմիտեին` միջոցներ ձեռք առնել հրդեհներից անտառները պահպանելու, վնասատուներից ու հիվանդություններից նրանց պաշտպանելու և անտառներին հոգատարությամբ վերաբերվելու միջոցառումների պրոպագանդումն ուժեղացնելու համար:

5. Ընդունել ի ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1968 թվականի մայիսի 31-ի «Անտառները հրդեհներից պահպանելը և վնասակար միջատներից ու հիվանդություններից այն պաշտպանելը բարելավելու մասին» N 409 որոշմամբ.

ա) սահմանել է, որ հակահրդեհային միջոցառումների անցկացման, անտառային հրդեհների դեմ պայքարի և վնասակար միջատներից ու հիվանդություններից անտառների պաշտպանման հարցերի մասին ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի հրատարակած հրամանները, հրահանգները և կանոնները պարտադիր են անտառներում աշխատանքներ տանող բոլոր մինիստրությունների և գերատեսչությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարման համար.

բ) սահմանել է, որ հրդեհավտանգավոր ժամանակաշրջանում չի թույլատրվում անտառների պահպանության հետ կապ չունեցող աշխատանքներում (այդ թվում նաև գյուղատնտեսության մեջ կատարվող աշխատանքներում) պետական անտառային պահպանության աշխատողների, ինչպես նաև անտառատնտեսական կազմակերպությունների տրանսպորտային միջոցների, անտառների ավիացիոն պահպանության բազաների կողմից պայմանագրերով օգտագործվող ինքնաթիռների և ուղղաթիռների ներգրավումը.

գ) սահմանել է, որ պետական անտառային պահպանության աշխատողները կարող են օգտագործել ուղեկից տրանսպորտը անտառային հրդեհների վայրերը բանվորներ ու հրդեհների մարման միջոցներ փոխադրելու և նրանց այդ տեղերից դուրս բերելու համար.

դ) թույլատրել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեին` ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1960 թվականի հունիսի 3-ի N 577 որոշմամբ նախատեսված պայմաններով կազմակերպել հրդեհներից անտառների պահպանության գծով ինժեներա-տեխնիկական աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներ արտադրությունից կտրված, ուսման մինչև 3 ամիս տևողությամբ, տարեկան մինչև 200 մարդ սովորողների ընդհանուր թվով:

Դասընթացների պահպանման ծախսերը կատարվում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի Անտառային տնտեսության պետական կոմիտեի սիստեմի ձեռնարկություններին ու կազմակերպություններին կադրերի պատրաստման համար առանձնացվող հատկացումների սահմաններում:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան