ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 01/27.2/47899 պետական փորձագիտական եզրակացությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ -17
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2024 թ. նոյեմբերի 29 ք. Արմավիր |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2024 թվական: