Գլխավոր տեղեկություն
Համար
N 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1984-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հուլիս-օգոստոս հոդ.18
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.03.1984
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.03.1984

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՄԱՐ ՓՇԱՏԵՐԵՎ ԾԱՌԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ՀԱՏՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որպես նոր տարվա տոնածառ օգտագործելու համար փշատերև ծառերի հատումը կանխելու նպատակով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ՍՍՀ տարածքում արգելել նոր տարվա տոնածառի համար սոճիների, գիհու և մյուս փշատերև ծառատեսակների հատումը:

2. Հայկական ՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Մ. Զուրաբյանին)` միջոցներ ձեռնարկել արհեստական տոնածառերի արտադրության ավելացման և որակի բարձրացման համար:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրությանը և Հայկոոպի վարչությանը` միջոցներ ձեռնարկել արհեստական տոնածառերի նկատմամբ բնակչության պահանջարկը լրիվ բավարարելու համար:

4. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին, Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրությանը, Հայկական ՍՍՀ դատախազությանը և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` խիստ վերահսկողություն սահմանել սույն որոշման կատարման նկատմամբ և պատասխանատվության ենթարկել նոր տարվա տոնածառի համար փշատերև ծառերի հատում թույլ տված անձանց:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1959 թ. հունիսի 22-ի N 246 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի

տեղակալ

Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

15 մարտի 1984 թ. N 137

Քաղ. Երևան