ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1993 թ. N 435
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայկական ատոմային էլեկտրակայանի պետական կենտրոնացված կառավարման իրագործման, Ատոմային էներգիայի օգտագործման միջազգային գործակալության փաստաթղթերին համապատասխան նրա անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համակարգում ստեղծել Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման վարչություն (Հայատոմէներգո):
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել Հայատոմէներգոյի կանոնադրությունը:
3. Հայատոմէներգոյի աշխատակազմի աշխատողների թվաքանակը սահմանել 15 միավոր:
4. Սահմանել, որ Հայատոմէներգոյի պետին պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայատոմէներգոյի ֆինանսավորումը կատարել ՀԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքների համար հատկացվող գումարների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |