Գլխավոր տեղեկություն
Համար
N 537
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1994 թ. N 537

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը` Եղեգնաձորի տարածաշրջանային ներքին գործերի վարչություն ստեղծելու և Եղեգնաձորի, Վայքի, Արարատի ներքին գործերի բաժիններն ու Ջերմուկ քաղաքի ներքին գործերի բաժանմունքը նրա ենթակայությանը հանձնելու մասին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին» N 656 որոշման հավելվածում`

ա) տարածաշրջանային ներքին գործերի վարչությունների ենթակայությանը հանձնվող շրջանային (քաղաքային) ՆԳ բաժինների ցանկը լրացնել հետևյալ բառերով`

 

«Եղեգնաձոր   Եղեգնաձորի
    Վայքի
    Արարատի
    Ջերմուկ քաղաքի ՆԳ բաժանմունք».

 

բ) Սյունիքի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա ՆԳ շրջանային (քաղաքային) բաժինների ցանկից հանել «Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի» բառերը, իսկ Էջմիածնի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա շրջանային (քաղաքային) ՆԳ բաժինների ցանկից` «Արարատի» բառը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ