Գլխավոր տեղեկություն
Համար
N 504
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՌԿՈևԿժող 1960/11, նոյեմբեր հոդ. 122
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
26.11.1960
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարչի Տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1960

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթական դպրոցների աշխատողների որոշ կատեգորիաների աշխատանքի վարձատրության մասին» ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1960 թվականի հոկտեմբերի 13-ի N 1087 որոշմանը համապատասխան, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.

1. Արտադրական ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցների արտադրական ուսուցման գծով ուսմասվարների և այդ դպրոցների հեռակա բաժանմունքների ու երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների վարիչների համար սահմանել աշխատավարձի այնպիսի դրույքներ, որոնք ՍՍՌՄ Մինիստրների Սովետի և Համ.Կ(բ)Պ Կենտկոմի 1948 թվականի փետրվարի 10-ի N 245 որոշմամբ նախատեսված են միջնակարգ դպրոցների ուսմասվարների համար:

Արտադրական ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցների արտադրական ուսուցման գծով ուսմասվարների և այդ դպրոցների հեռակա բաժանմունքների ու երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների վարիչների վրա տարածել այն արտոնություններն ու առավելությունը, կենսաթոշակային ապահովության կարգը, ինչպես նաև հերթական արձակուրդի տևողությունը, որոնք ՍՍՌՄ Կառավարության որոշումներով սահմանված են միջնակարգ դպրոցների ուսմասվարների համար:

2. Սահմանել արտադրական ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական աշխատանքային պոլիտեխնիկական դպրոցների դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցների աշխատողների, ինչպես նաև այդ դպրոցների հեռակա բաժանմունքների և երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների մեթոդիստների աշխատավարձի դրույքները հետևյալ չափերով.

 

 

(ռուբլիներով, ամսական)

արհեստանոցի վարիչ

800-900

փականագործ-կարգավորիչ

550

պահեստապետ-գործիքապահ

450

հեռակա բաժանմունքի մեթոդիստ

500

 

Հիշյալ արհեստանոցներում, որոնց արտադրանքի իրացումից ստացվող տարեկան եկամուտը կազմում է 50 հազար ռուբլի և ավելի բարձր, սահմանել հաշվապահի պաշտոն` ամսական 550 ռուբլի աշխատավարձով, իսկ այն արհեստանոցներում, որոնց արտադրանքի իրացումից ստացվող տարեկան եկամուտը 200 հազար ռուբլի է և ավելի բարձր, բացի դրանից, սահմանել մատակարարման գործակալի պաշտոն` ամսական 400 ռուբլի աշխատավարձով: Հաշվապահի և գործակալի աշխատավարձի վճարման հետ կապված ծախսերը կատարել արհեստանոցների եկամուտների հաշվին:

Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի թույլտվությամբ դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցներ կարող են բացվել միայն այն շրջաններում, որտեղ չկա արտադրական բազա IX-X դասարանների սովորողների արտադրական ուսուցման համար:

3. Սահմանել ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների տնտեսության վարիչների ամսական պաշտոնադրույքը 500 ռուբլի և այդ դպրոցների դիրեկտորների տնտեսական մասի գծով օգնականների ամսական պաշտոնադրույքը 700 ռուբլի, եթե նրանք սպասարկում են 10-ից մինչև 20 դասարան ունեցող երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցներ, իսկ 20-ից ավելի դասարան ունեցող երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների սպասարկող տնտեսության վարիչների ամսական պաշտոնադրույքը սահմանել 550 ռուբլի և դիրեկտորների տնտեսական մասի գծով օգնականների պաշտոնադրույքը` 750 ռուբլի:

4. Սահմանել, որ`

ա) դպրոցների և ժողովրդական կրթության օրգաններին ենթակա այլ հիմնարկների այն հաշվային աշխատողների ամսական պաշտոնադրույքը, որոնց վրա է դրված արտադրանքի իրացումից տարեկան առնվազն 50 հազար ռուբլու եկամուտ ունեցող դպրոցական և միջդպրոցական ուսումնա-արտադրական արհեստանոցների հաշվապահական հաշվառման վարումը, բարձրացվում է 150 ռուբլու չափով.

բ) դպրոցների այն աշխատողների (այդ թվում ուսուցիչների) ամսական պաշտոնադրույքը (ուսուցիչների ամսական աշխատավարձը), որոնց վրա է դրված հեռակա բաժանմունքների ուսումնակոնսուլտացիոն կետերի վարիչությունը, բարձրացվում է 60-100 հեռակայող լինելու դեպքում 100 ռուբլու և 100-ից ավելի հեռակայող լինելու դեպքում 150 ռուբլու չափով:

5. Սահմանել, որ ուսուցիչների ամսական աշխատավարձը և դպրոցների ուրիշ աշխատողների պաշտոնադրույքը բարձրացվում է.

ա) երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների գործավարությունը և հաշվապահական հաշվառումը վարելու համար 5-ից մինչև 10 դասարան ունեցող դպրոցներում` 150 ռուբլով և 10-ից մինչև 14 դասարան ունեցող դպրոցներում` 200 ռուբլով.

բ) միջնակարգ հանրակրթական դպրոցների հեռակա բաժանմունքների գործավարությունը և հաշվապահական հաշվառումը վարելու համար. մինչև 200 հեռակայող ունեցող բաժանմունքներում 100 ռուբլով և 200-ից ավելի հեռակայող ունեցող բաժանմունքներում` 150 ռուբլով.

գ) երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցների գրադարանային աշխատանքի վարման համար` 75 ռուբլով (եթե դպրոցն ունի առնվազն 80 սովորող և առնվազն 750 գիրք):

6. Թույլատրել Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրությանը` 10-ից պակաս կոմպլեկտային-դասարան ունեցող ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների նախահաշիվներում հատկացումներ նախատեսել դպրոցական խմբակների ղեկավարների աշխատանքի վարձատրության համար, միջին հաշվով մեկ դպրոցի համար ուսուցչի համապատասխան դրույքի 0,25-ի չափով:

7. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրությանը (ընկ. Շ. Սիմոնյանին)` անհրաժեշտ միջոցառումներ անցկացնել սովորողների ինքնասպասարկում մտցնելու կապակցությամբ, ինչպես նաև ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական դպրոցների շենքերում տեղավորված երեկոյան (հերթափոխային) հանրակրթական դպրոցներում ինքնուրույն պաշտոնների վերացման կապակցությամբ դպրոցների վարչական և սպասարկող անձնակազմի թվի կրճատման ուղղությամբ, նկատի ունենալով ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքի վարձատրության պայմանների կիրառումը, առանց ավելացնելու լուսավորության աշխատողների աշխատավարձի այն ֆոնդը, որը 1960 թվականի բյուջեով նախատեսված է Հայկական ՍՍՌ Լուսավորության մինիստրության համար:

8. Ընդունել ի ղեկավարություն, որ վերոհիշյալ որոշմամբ ՍՍՌՄ Մինիստրների Սովետը հանձնարարեց ՍՍՌՄ Մինիստրների Սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի` ՍՍՌՄ Ֆինանսների մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ միասին համապատասխան լրացումներ մտցնել ուսուցիչների և տարրական, յոթնամյա ու միջնակարգ դպրոցների մյուս աշխատողների աշխատավարձի դրույքների հաշվարկման` ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1949 թվականի հունիսի 18-ի N 2512 որոշմամբ հաստատված Հրահանգում:

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Նախագահ`

Ա. ՔՈՉԻՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Գործերի Կառավարչի Տեղակալ`

Գ. ԳՅՈՒԼՄԻՍԱՐՅԱՆ

 

26 նոյեմբերի 1960 թ., N 504

Քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան