Գլխավոր տեղեկություն
Համար
N 133
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1969/մարտ
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
03.03.1969
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

3 մարտի 1969 թվականի N 133

Քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ԿՈՒԼՏՈՒՐ-ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է`

1. Ընդունել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության միջնորդությունը և 1969 թվականի մարտի 1-ից գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական աշխատողների, ինչպես նաև երաժշտական ու նկարչական դպրոցների բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող դասատուների վրա տարածել յոթնամյա և տարրական դպրոցների ուսուցիչների համար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի  N 195 որոշմամբ նախատեսված կոմունալ արտոնությունները (ձրի բնակարան, վառելիք և լուսավորություն), համաձայն հավելվածի:

2. Թույլատրել աշխատավորների դեպուտատների շրջանային և ավանային սովետների գործկոմներին` գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորչական աշխատողներին և երաժշտական ու նկարչական դպրոցների դասատուներին կոմունալ արտոնություններ (ձրի բնակարան, վառելիք և լուսավորություն) տալու հետ կապված ծախսերը 1969 թվականին կատարել տեղական բյուջեի հաշվին:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը` Ֆինանսների մինիստրության հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշման կիրառման վերաբերյալ հրահանգ:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի 1969 թվականի մարտի 3-ի 

N 133 որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատողների և երաժշտական ու նկարչական դպրոցների դասատուների, որոնց վրա տարածվում են կոմունալ արտոնություններ

 

Շրջանային և գյուղական կուլտուրայի տների դիրեկտորներ, գեղարվեստական մասի ղեկավարներ և մեթոդիստներ

գյուղական ակումբների վարիչներ

շրջանային գրադարանների և շրջանային մանկական գրադարանների վարիչներ, բաժինների վարիչներ, գրադարանավարներ

գյուղական ինքնուրույն գրադարանների վարիչներ և ակումբներին կից գրադարանների գրադարանավարներ

երաժշտական ու նկարչական դպրոցների դիրեկտորներ, ուսմասվարներ և դասատուներ:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ