հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
3 մարտի 1969 թվականի N 133
Քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ԿՈՒԼՏՈՒՐ-ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է`
1. Ընդունել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության միջնորդությունը և 1969 թվականի մարտի 1-ից գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական աշխատողների, ինչպես նաև երաժշտական ու նկարչական դպրոցների բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող դասատուների վրա տարածել յոթնամյա և տարրական դպրոցների ուսուցիչների համար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի N 195 որոշմամբ նախատեսված կոմունալ արտոնությունները (ձրի բնակարան, վառելիք և լուսավորություն), համաձայն հավելվածի:
2. Թույլատրել աշխատավորների դեպուտատների շրջանային և ավանային սովետների գործկոմներին` գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորչական աշխատողներին և երաժշտական ու նկարչական դպրոցների դասատուներին կոմունալ արտոնություններ (ձրի բնակարան, վառելիք և լուսավորություն) տալու հետ կապված ծախսերը 1969 թվականին կատարել տեղական բյուջեի հաշվին:
3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը` Ֆինանսների մինիստրության հետ համատեղ մշակել և հաստատել սույն որոշման կիրառման վերաբերյալ հրահանգ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թվականի մարտի 3-ի N 133 որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
Գյուղական վայրերի և բանվորական ավանների կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատողների և երաժշտական ու նկարչական դպրոցների դասատուների, որոնց վրա տարածվում են կոմունալ արտոնություններ
Շրջանային և գյուղական կուլտուրայի տների դիրեկտորներ, գեղարվեստական մասի ղեկավարներ և մեթոդիստներ
գյուղական ակումբների վարիչներ
շրջանային գրադարանների և շրջանային մանկական գրադարանների վարիչներ, բաժինների վարիչներ, գրադարանավարներ
գյուղական ինքնուրույն գրադարանների վարիչներ և ակումբներին կից գրադարանների գրադարանավարներ
երաժշտական ու նկարչական դպրոցների դիրեկտորներ, ուսմասվարներ և դասատուներ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|