Գլխավոր տեղեկություն
Համար
N 575
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1974/սեպտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
17.09.1974
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչի տեղակալ

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

17 սեպտեմբերի 1974 թվականի N 575

Քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՆՔՆԱԳՈՐԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎՐԱ ԿՈՄՈՒՆԱԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Բավարարել ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության միջամտությունը և յոթնամյա ու տարրական դպրոցի ուսուցիչների համար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1948 թվականի մարտի 1-ի N 195 որոշմամբ նախատեսված կոմունալ արտոնությունները (անվճար բնակարան, վառելիք և լուսավորություն) տարածել գյուղական վայրերում ու բանվորական ավաններում բնակվող` ժողովրդական ինքնագործ թատրոնների ու կոլեկտիվների հաստիքային աշխատողների վրա:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

Սովետի նախագահ

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ

Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ