Գլխավոր տեղեկություն
Համար
N 667
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1993 թ. N 667

 

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԳՈՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի գոտում (քաղ. Գյումրի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի շրջաններ) ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակից, տնտեսության ղեկավարման բնագավառում պետական կառավարման մարմինների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և տեղերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգադրությունների օպերատիվ կատարման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին նշանակել Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչ:

2. Սահմանել, որ Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչը կոորդինացնում է`

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, պաշտպանության նախարարության, մաքսային վարչության տեղական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների փոխհամաձայնեցված մասնակցությունը վերականգնողական-շինարարական աշխատանքներում.

գ) բնակչության և տնտեսության օբյեկտների կենսաապահովումը:

3. Շիրակի գոտու ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը կատարվում է Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի համաձայնությամբ:

4. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչն իր իրավասության շրջանակներում ընդունում է հրահանգներ և տալիս ցուցումներ:

5. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի հրահանգներն ու ցուցումները պարտադիր են կատարման կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):

6. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցիչն իր գործունեության համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, մաքսային վարչությանը, ինչպես նաև այլ նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին, Շիրակի գոտու պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` ցույց տալ անհրաժեշտ աջակցություն Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչին` նրա վրա դրված պարտականությունների կատարման համար:

8. Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի աշխատակազմի ֆունկցիաները դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության աղետի  գոտու հարցերի բաժնի Շիրակի աշխատախմբի վրա:

9. Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` Շիրակի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր-ներկայացուցչի գործունեությունն ապահովելու համար հատկացնել անհրաժեշտ տարածք, կապի միջոցներ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան