Գլխավոր տեղեկություն
Համար
N 69
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 1994 թ. N 69

Քաղ. Երևան

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանի տարածաշրջանում (Կրասնոսելսկի, Վարդենիսի, Սևանի, Կամոյի, Մարտունու, Հրազդանի շրջաններ) ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական արտակարգ իրավիճակը, և ելնելով տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման, բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ հետևյալ կազմով`

 

Ա. Գոմցյան   - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման նախագահ (շտաբի պետ)
Լ. Նազարյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ (շտաբի պետի տեղակալ)
Ս. Ազարյան   -  ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետ
Վ. Հարությունյան   - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Ս. Այվազյան   - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Ա. Կիրակոսյան   - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան   - պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Գասպարյան   - ներքին գործերի Սևանի տարածաշրջանային վարչության պետ
Ա. Գրիգորյան   - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայնավթամթերք» ՀՆՊՁ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Մ. Գրիգորյան   - ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ
Մ. Գրիգորյան   - ՀՀ պարենի և մթերումների նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան   - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության վարչության պետ
Դ. Դումանյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Վ. Խոռխոռունի   - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ
Ա. Հակոբյան   - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության Սևանի տարածաշրջանային վարչության պետ
Ա. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր վարչության պետ
Վ. Հակոբյան   - պատգամավորների Կամոյի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Գ. Հովեյան   - պատգամավորների Կամոյի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Գ. Ղազարյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ (շտաբի քարտուղար)
Ռ. Ղուկասյան   - պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Կ. Ճշմարիտյան   - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ
Ք. Մանուկյան   - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Գ. Խաչատրյան   - պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Մարտիրոսյան   - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ
Վ. Պապոյան   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան   - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան   - ՀՀ կապի նախարարության վարչության պետ
Հ. Սահակյան   - պատգամավորների Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահ
Զ. Սարգսյան   - պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Դ. Սիմոնյան   - պատգամավորների Սևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Վարդանյան   - ՀՀ զինվորական դատախազ
Հ. Տերյան   - Հայկոոպի վարչության նախագահի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան   - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

 

2. Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին`

ա) հրատապ միջոցներ ձեռնարկել Սևանի տարածաշրջանի տնտեսության առավել արդյունավետ կառավարման ապահովման, պաշտպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, տնտեսական, նյութատեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների օպերատիվ կարգով կատարման ապահովման համար.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունը տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, բնակչության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքներին.

գ) համակարգել և տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին նպատակաուղղել տարածաշրջանային զինվորական ոստիկանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների գործունեությունը:

3. Սահմանել, որ`

ա) օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող որոշումները և հրահանգները ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման տեղական մարմինների, հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից).

բ) օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբը իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

գ) օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի անդամները տարածաշրջանից կարող են բացակայել միայն շտաբի պետի թույլտվությամբ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Սևանի տարածաշրջանի պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին ցույց տալ անհրաժեշտ աջակցություն նրա առջև դրված խնդիրների լուծման, ստեղծված լարված իրավիճակին համապատասխան տարածաշրջանի բնակավայրերում հասարակական պատշաճ կարգուկանոնի հաստատման հարցում:

5. Պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի գործունեության համար նրա նստավայրում` Վարդենիս ավանում, ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան