Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 928-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ 34,993,575 դրամ ընդհանուր արժողությամբ «Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 928-Ա որոշման

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Շարժական աշխատարանի ձեռքբերում Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգերի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրման նպատակով: Ներդրվող մոդելը հնարավորություն կընձեռի ապահովել Քաջարան համայնքի անխափան ջրահեռացման և ջրամատակարարման ծառայությունները։ Փորձարկվող մոդելի շրջանակներում հնարավոր կլինի նաև ապահովել հարևան Կապան և Մեղրի համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների անխափան մատուցումը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Նորվեգիայի Թագավորության կառավարություն ի դեմս՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության

4.

Ծրագիրը կատարողը

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պ. Ադամյան փողոց. 14, ՀՎՀՀ՝ 02522088)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, բնագավառ՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

 34,993,575 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք (Սյունիքի մարզ, քաղ. Քաջարան, Լեռնագործների 4, ՀՎՀՀ՝ 09426045)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Քաջարան համայնքում ջրամատակարարման համակարգերի կառավարման և սպասարկման նոր մոդելի ներդրման նպատակով շարժական աշխատարանի Ford Transit Custom TVE4523 Mobile Workshop 2.2L DSL M/T մոդելի (հագեցած անհարժեշտ տեխնիկա սարքավորումներով, այն է՝ շարժական եռակցման գեներատոր, օդային կոմպրեսոր, պնևմատիկ հարվածային շաղափիչ, էլեկտրական հարվածային շաղափիչ, ավտոմատ խողովակի կծիկ և ամրացնող սարք, դյուրակիր ամբարձիչ կռունկ, գազի կտրման և եռակցման սարքավորումներ, ջրի պոմպ, ճախարակ, նախազգուշական եռանկյուն, առաջին օգնության հավաքածու, կրակմարիչ, տանիքի օդափոխիչ, աշխատանքային սեղանիկ, գործիքների դարակաշար) ներմուծում՝ 34,993,575 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Շարժական աշխատարանը կփոխանցվի Քաջարան համայնքին, հաշվեկշռում ներառվելուց հետո համայնքը պատասխանատու կլինի շարժական աշխատարանի շահագործման և սպասարկման համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շարժական աշխատարանի Ford Transit Custom TVE4523 Mobile Workshop 2.2L DSL M/T մոդելի հագեցած անհարժեշտ տեխնիկա սարքավորումներով (շարժական եռակցման գեներատոր, օդային կոմպրեսոր, պնևմատիկ հարվածային շաղափիչ, էլեկտրական հարվածային շաղափիչ, ավտոմատ խողովակի կծիկ և ամրացնող սարք, դյուրակիր ամբարձիչ կռունկ, գազի կտրման և եռակցման սարքավորումներ, ջրի պոմպ, ճախարակ, նախազգուշական եռանկյուն, առաջին օգնության հավաքածու, կրակմարիչ, տանիքի օդափոխիչ, աշխատանքային սեղանիկ, գործիքների դարակաշար) ներմուծում՝ 34,993,575 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Սյունիքի մարզի Քաջարան համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվությունների մշակում և ներկայացում Միավորված ազգերի զարգացման կազմակերպության ծրագրի ծրագրային թիմին ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից ծրագրային հաշվետվության ներկայացում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ