Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2025 թվականի N 14-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 9-ի N 14-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանների, ֆոնդի հաշվարկման և առավելագույն չափի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր հաջորդ տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված կատարողական վարույթների տոկոսային հարաբերակցությունը մեծ է սույն կարգի 5-րդ կետով սահմանված տոկոսից:

3. Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը որոշվում է հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի` սույն կարգի 5-րդ կետով սահմանված տոկոսի և հաշվետու ժամանակահատվածում ու դրան նախորդող հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի դրական տարբերության 20 տոկոսի հանրագումարով:

4. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակահատված է դիտարկվում ընթացիկ տարվա առաջին կիսամյակը և նախորդ տարվա երկրորդ կիսամյակը:

5. Հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների տոկոսային հարաբերակցությունը և հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի տոկոսը սահմանվում է հետևյալ կերպ՝

 

Հաշվետու ժամանակահատված

Հաշվետու ժամանակահատվածում կարճած կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված վարույթների տոկոսային

հարաբերակցությունը

Հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսի տոկոս

2024 թ. 1-ին կիսամյակ և 2023 թ. 2-րդ կիսամյակ

40%

7.5%

2025 թ. 1-ին կիսամյակ և 2024 թ. 2-րդ կիսամյակ

41%

7%

2026 թ. 1-ին կիսամյակ և 2025 թ. 2-րդ կիսամյակ

42%

6.5%

2027 թ. 1-ին կիսամյակ և 2026 թ. 2-րդ կիսամյակ

43%

6%

2028 թ. 1-ին կիսամյակ և 2027 թ. 2-րդ կիսամյակ

44%

5.5%

Սկսած 2029 թ. 1-ին կիսամյակ և 2028 թ. 2-րդ կիսամյակից

45%

5%

6. Պարգևատրման հավելյալ ֆոնդի չափը յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել հարկադիր կատարման ծառայության առաջիկա բյուջետային տարվա համար հաշվարկային հիմք ընդունված հաստիքային ցուցակով հիմնական աշխատավարձի վճարման համար նախատեսված ամսական գումարի տասներկուապատիկի 30 տոկոսը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

09.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական: