Գլխավոր տեղեկություն
Համար
N 265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 դեկտեմբերի 2024 թ.

N 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 12-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ, 22-րդ, 28-րդ և 35-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված հավելվածի 35-րդ կետում նշված ծառայությունների դիմաց տեղական վճարը վճարվում է որակի աստիճանի շնորհման ժամկետում՝ նույն կետով սահմանված կարգով:

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 24-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2025 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար):

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

 Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 24-ի

N 265-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

4. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողամասի օտարման և օգտագործման իրավունքով (անհատույց օգտագործման (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից), վարձակալության կամ կառուցապատման) տրամադրելու, ինչպես նաև շենք, շինությունների օտարման (բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերի), անհատույց օգտագործման (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) կամ վարձակալության իրավունքով տրամադրման դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝

1) մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 20000 /քսան հազար/ դրամ.

2) 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

5. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող և օգտագործման տրամադրված անշարժ գույքի պայմանագրերի կետերի փոփոխման դեպքերում, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար, ինչպես նաև համաձայնագրերի կնքման դեպքերում (բացառությամբ վրիպակների հետևանքով) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝

1) մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 5000 /հինգ հազար/ դրամ.

2) 50-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 10000 /տասը հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 50000 /հիսուն հազար/ դրամ:

6. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի փոխանակության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ փոխանակության պայմանագրի նախագծի մշակման համար՝ համայնքից ստացվող հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով:

7. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքի նվիրատվության (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ որպես նվիրատվություն ստացվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված տվյալ տարվա անշարժ գույքի հարկի եռապատիկի չափով:

8. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում՝ փոփոխումից հետո առաջացող արժեքի) 5 տոկոսի չափով, իսկ միայն գործառնական նշանակության փոփոխության դեպքերում՝ 3 տոկոսի չափով:

9. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների գործառական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ մինչև փոփոխումը եղած գործառական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի հարկի հնգապատիկի չափով:

10. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և (կամ) հողհատկացման հիմքերի վերականգնման դեպքերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:

11. Բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար.

1) բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար՝

ա. 300-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

1000000 դրամ

3-7

 500000 դրամ

8-12

 250000 դրամ

 

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

5000000 դրամ

3-7

2500000 դրամ

8-12

1250000 դրամ

 

գ. 1001-ից 2000 քառակուսի մետր ընդհանուր (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

10000000 դրամ

3-7

5000000 դրամ

8-12

2500000 դրամ

 

դ. 2001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

20000000 դրամ

3-7

10000000 դրամ

8-12

5000000 դրամ

 

2) հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար՝

ա. մինչև 200 (ներառյալ) քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

1000000 դրամ

3-7

500000 դրամ

 

բ. 201-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

2000000 դրամ

3-7

1000000 դրամ

8-12

 500000 դրամ

 

գ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

5000000 դրամ

3-7

2500000 դրամ

8-12

 1250000 դրամ

 

դ. 1001-ից 2000 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

10000000 դրամ

3-7

5000000 դրամ

8-12

 2500000 դրամ

 

ե. 2001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար ստորև ներկայացված գոտիականության համար սահմանված դրույքաչափերով

Գոտի

Դրույքաչափ

1-2

20000000 դրամ

3-7

10000000 դրամ

8-12

 5000000 դրամ

 

12. Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար (նվազեցվում է օրենսդրությամբ նախատեսված ավտոկայանատեղերի նվազագույն ծավալը ապահովված մակերեսից ավել ստորգետնյա մակերեսը)՝ 4000000 /չորս միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 4000000 /չորս միլիոն/ դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

13. Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում (բացառությամբ վերգետնյա հարկի (հարկերի) ավելացման դեպքերի) նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար (նվազեցվում է օրենսդրությամբ նախատեսված ավտոկայանատեղերի նվազագույն ծավալը ապահովված մակերեսից ավել մակերեսը)՝ 1000000 /մեկ միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1000000 /մեկ միլիոն/ դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

14. Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) և դրա փոփոխության (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար տեղական վճարի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-3

4.0

4-7

3.0

8-12

1.0

 

15. Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման նախագծերի մշակման նպատակով նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝

1) չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամի և սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

2) նախատեuվում է կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարը հաշվարկել 50000 /հիսուն հազար/ դրամի և բացառապես ավելացող ծավալի համար սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված դրույքաչափերի հանրագումարը:

16. Ինժեներական ենթակառուցվածքների (վերգետնյա կամ ստորգետնյա) ստեղծման, (այդ թվում՝ մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) վճար` յուրաքանչյուր մեկ գծամետրի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ: Ընդ որում՝ վճարի չափը հաշվարկվում է ստորգետնյա յուրաքանչյուր խրամուղու կամ վերգետնյա գծային հատվածի մեկ մետրի համար, անկախ նրանում ներառվող գծերի քանակից:

17. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ հանրային լսման կազմակերպման վճար` յուրաքանչյուր լսման կազմակերպման համար ` 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ:

18. Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ:

19. Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ:

20. Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 13 /տասներեք/ դրամ.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ,

ե. զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ.

զ. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.

է. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից մինչև «զ» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով.

ը. շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից մինչև «զ» պարբերություններով սահմանված դրույքաչափով:

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

4) ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով և 3-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

5) համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանվում է ՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

21. Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1800 /մեկ հազար ութ հարյուր/ դրամ:

22. Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

1) ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

2) ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար:

23. Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 41000 /քառասունմեկ հազար/ դրամ:

24. Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

1) խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 41000 /քառասունմեկ հազար/ դրամ.

2) գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ) բաժիններում ուսուցում՝ ամսական 35500 /երեսունհինգ հազար հինգ հարյուր/ դրամ.

3) գործիքային (ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 30500 /երեսուն հազար հինգ հարյուր / դրամ.

4) գործիքային (դհոլ) բաժնում ուսուցում՝ ամսական 27000 /քսանյոթ հազար/ դրամ.

5) երգեցողության ուսուցում՝ ամսական 34500 /երեսունչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

6) պարարվեստի ուսուցում՝ ամսական 25500 /քսանհինգ հազար հինգ հարյուր/ դրամ.

7) կերպարվեստի ուսուցում՝ ամսական 16000 /տասնվեց հազար/ դրամ.

8) թատերարվեստի ուսուցում՝ ամսական 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

9) սույն հավելվածի 24-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն ենթակետերում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:

25. Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

26. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 300 /երեք հարյուր/ դրամ.

2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).

4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 25000 /քսան հինգ հազար/ դրամ (աբոնեմենտ):

27. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա. մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ. մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար`

ա. Երևան քաղաքի «Ա» գոտում (Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Փարպեցի, Հին Երևանցի, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները).

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 /երեք հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը,

յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 /երկու հազար/ դրամ,

մեկ շաբաթվա համար` 5000 /հինգ հազար/ դրամ,

մեկ ամսվա համար` 18000 /տասնութ հազար/ դրամ,

մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ դրամ.

բ. Երևան քաղաքի «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները)՝

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 200 /երկու հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

մեկ շաբաթվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

մեկ ամսվա համար` 4000 /չորս հազար/ դրամ.

մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24000 /քսանչորս հազար/ դրամ.

գ. ընդ որում Երևան քաղաքի «Ա» գոտու ավտոկայանատեղում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև Երևան քաղաքի «Բ» գոտու նկատմամբ:

28. Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

29. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոտրանսպորտային միջոցի համար մեկ լիցքավորման կայան տեղադրելու կամ շահագործելու համար տեղական վճարի դրույքաչափը մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանվում է 400000 /չորս հարյուր հազար/ դրամ.

30. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ:

31. Երևանի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

32. Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

33. Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

34. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

35. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ) որակավորման համար՝ որակի աստիճանի շնորհման ժամկետում` յուրաքանչյուր ամսվա համար՝ 44000 /քառասունչորս հազար/ դրամ:

36. Երևան համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների կամ բացօթյա առևտուր իրականացնելու համար այլ առարկաների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 40000 /քառասուն հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: