ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2053-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0015/02/23 քաղաքացիական գործով վճռի հիմքով՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ 9 388 500 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,5 հա ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) (սեփականության վկայական N 12092024-07-0016) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում ներառված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|