ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2024 թվականի N 203-Ն
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան 1 լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների օգտագործման ծառայության վճար՝ 1 գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։
3. Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
4. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վճարները՝ համաձայն հավելված 1-ի։
5. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա ծառայության վճարը 30 000 (երեսուն հազար) դրամ:
6. Սահմանել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա ծառայության վճարը 20 000 (քսան հազար) դրամ։
7. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:
8. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության մատուցման ամսական վճարների չափը` համաձայն հավելված 2-ի:
9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության մատուցման տարեկան վճարների չափը` համաձայն հավելված 3-ի:
10. Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:
11. Սահմանել շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3 000 (երեք հազար) դրամ։
12. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։
13. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար՝ համաձայն հավելված 5-ի:
14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության վճար՝ համաձայն հավելված 6-ի։
15. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության վճար՝ համաձայն հավելված 7-ի։
16. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ օգտագործում են բարեգործական նպատակով։
17. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության համար սահմանված վճարի 100 տոկոսի չափով արտոնություն՝
1) Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերի փաստացի բնակիչ համարվող կամ ընտանեկան գերեզմանատուն ունեցող անձանց հուղարկավորության համար,
2) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի տարածքում գործող տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատության բնակիչների հուղարկավորության համար,
3) Աբովյան համայնքում հաշվառված անօթևան անձանց հուղարկավորության համար,
4) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող միայնակ և հարազատներ չունեցող անձանց հուղարկավորության համար,
5) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց հուղարկավորության համար,
6) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող, ընտանիքի անապահովության համակարգում հաշվառված և սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության համար,
7) 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում փաստացի բնակվող ընտանիքի անդամի հուղարկավորության համար։
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։
Կողմ -26
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2024 թ. դեկտեմբերի 24 ք. Աբովյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Մարզաձևեր |
Ծառայության վճարների չափը (դրամ) |
1. |
Լող` |
|
1.1 |
1 ժամ պարապմունքի համար |
1 500 (հազար հինգ հարյուր) |
1.2 |
12 ժամ պարապմունքի համար |
15 000 (տասնհինգ հազար) |
2. |
Ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն (12 ժամ պարապմունքի համար) |
8 000 (ութ հազար) |
3. |
Մարզասրահ (12 ժամ պարապմունքի համար) |
6 000 (վեց հազար) |
4. |
Թենիսի կորտի համար՝ |
|
4.1 |
1 ժամ անհատական պարապմունքի համար՝ մարզիչի հետ |
10 000 (տասը հազար) |
4.2 |
Կորտը առանց մարզիչի 1 ժամով տրամադրելու համար |
5 000 (հինգ հազար) |
4.3 |
12 ժամ պարապմունքի համար՝ սիրողական խմբի համար (8-10 հոգի) |
25 000 (քսանհինգ հազար) |
4.4 |
12 ժամ պարապմունքի համար՝ սպորտային խմբի համար (3-4 հոգի) |
50 000 (հիսուն հազար) |
5. |
Գյուղերում գործող խմբակներ |
4 000 (չորս հազար) |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Շենքերի հարկերի և բնակարանների թիվը |
Ամսական վճարի չափը (դրամ) |
1. |
6 հարկանի շենք, հարթակում 2 բնակարան |
5 800 (հինգ հազար ութ հարյուր) |
2. |
6 հարկանի շենք, հարթակում 3 բնակարան |
6 500 (վեց հազար հինգ հարյուր) |
3. |
9 հարկանի շենք, հարթակում 2 բնակարան |
8 800 (ութ հազար ութ հարյուր) |
4. |
9 հարկանի շենք, հարթակում 3 բնակարան |
10 120 (տասը հազար հարյուր քսան) |
5. |
9 հարկանի շենք, հարթակում 4 բնակարան |
11 440 (տասնմեկ հազար չորս հարյուր քառասուն) |
6. |
14 հարկանի շենք, հարթակում 4 բնակարան |
16 750 (տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն) |
7. |
12 հարկանի շենք, հարթակում 6 բնակարան |
18 640 (տասնութ հազար վեց հարյուր քառասուն) |
8. |
16 հարկանի շենք, հարթակում 6 բնակարան |
25 450 (քսանհինգ հազար չորս հարյուր հիսուն) |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Շենքերի հարկերի թիվը |
Տարեկան վճարի չափը (դրամ) |
1. |
6-9 հարկանի շենքեր |
15 000 (տասնհինգ հազար) |
2. |
12 հարկանի շենքեր |
20 000 (քսան հազար) |
3. |
14 հարկանի շենքեր |
23 300 (քսաներեք հազար երեք հարյուր) |
4. |
16 հարկանի շենքեր |
26 700 (քսանվեց հազար յոթ հարյուր) |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՓԱԹԵԹԻ) ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
1. |
Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար |
65 000 (վաթսունհինգ հազար) |
2. |
Բնակելի կամ ոչ բնակելի տարածքների օտարման և օգտագործման տրամադրման համար |
73 000 (յոթանասուներեք հազար) |
3. |
Աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքի կամ իրավունքի տրամադրման համար |
65 000 (վաթսունհինգ հազար) |
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
1. |
Շինությունների համար՝ |
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
250 (երկու հարյուր հիսուն) | |
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
250 (երկու հարյուր հիսուն) | |
2. |
Հողամասերի համար՝ |
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
100 (հարյուր) | |
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
100 (հարյուր) |
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
1. |
Տրակտորի համար՝ |
|
1) Խոտի հակի (տուկ) պրեսավորում, հատ |
100 (հարյուր) | |
2) Գութան՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
3) Ֆրեզ՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
4) Սրսկիչ (գարնանային սրսկում առանց նյութերի տրամադրման)՝ 1000 մետրի համար |
1000 (հազար) | |
4) Սրսկիչ (սանիտարական սրսկում առանց նյութերի տրամադրման)՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
2. |
Կոմբայնի համար՝ |
|
1) Հացահատիկեղենի հավաք` 1000 մետրի համար |
2 000 (երկու հազար) |
Հավելված 7 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) | |
Իրավաբանական անձանց համար |
Ֆիզիկական անձանց համար | ||
1. |
Մինչև 100 մետրի դեպքում |
50 000 (հիսուն հազար) |
25 000 (քսանհինգ հազար) |
2. |
101-ից մինչև 500 մետրի դեպքում |
100 000 (հարյուր հազար) |
50 000 (հիսուն հազար) |
3. |
501 և ավելի մետրի դեպքում |
150 000 (հարյուր հիսուն հազար) |
75 000 (յոթանասունհինգ հազար) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2025 թվական: