Գլխավոր տեղեկություն
Համար
N 5110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.12.2024
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5110-Ա

«30» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ «ԱՅՐԱՐԱՏ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Սարգիս» ՍՊԸ տնօրեն Ս. Մելքոնյանի դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց ստորգետնյա անցման համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու և տարածքը վերակառուցելու մասին:

Ընկերության կողմից քննարկվող տարածքում նախատեսվում է իրականացնել 400 մլն ՀՀ դրամի ներդրումային աշխատանքներ, արդիականացնել օդափոխություն համակարգը, լուսավորությունը, տեղադրել անձրևատար համակարգ, հատակը և հետիոտնային անցումը երեսապատել գրանիտե քարերով, աստիճանների հատվածում իրականացնել ապակեպատ ծածկ, ինչպես նաև նախատեսել էլեկտրական թեքահարթակ սայլակով տեղաշարժվող հաշմանդամների համար:

Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց ստորգետնյա անցումը սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 03.05.2004թ. հ.1442308 վկայական/: Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 4-ի հ.2628-Ա որոշմամբ՝ վարձակալության մրցույթի հաղթող ճանաչված «Սարգիս» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 341.3քմ մակերեսով տարածք: Նշված որոշման հիման վրա 2014 թվականի օգոստոսի 5-ին կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2814 պայմանագիրը/ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15082014-01-0032 վկայական/:

Մասնագիտական որակավորում ունեցող «ԱԲԻՏ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված գնահատման հաշվետվության համաձայն ՝ Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց ստորգետնյա անցումի 1.0քմ մակերեսի շուկայական ամսական վարձավճարը կազմում է 6 245 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշմամբ, հաշվի առնելով 2014 թվականի օգոստոսի 5-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2814 պայմանագրի 3.3-րդ կետը, ինչպես նաև դիմողի խնդրանքը.

1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Սարգիս» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 4-ի հ.2628-Ա որոշման հիման վրա, Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց գտնվող ստորգետնյա անցման համար 341.3քմ մակերեսով տարածքի համար 2014 թվականի օգոստոսի 5-ին կնքված վարձակալության հ.2814 պայմանագրում հետևյալ փոփոխությունները և լրացումը կատարելու մասին.

1) պայմանագրի 1-ին կետի 1.2 ենթակետում «04.07.2024թ.» բառերը փոխարինել «2049 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) պայմանագրի 3-րդ կետի 3.1 ենթակետում «1365200» թիվը փոխարինել «2 131 418» թվով,

3) պայմանագրի 6-րդ և 7-րդ գլուխներում համապատասխանաբար ավելացնել նոր՝ 6.2.1 և 7.1.6 ենթակետեր, հետևյալ բովանդակությամբ.

«Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց ստորգետնյա անցման վերակառուցման (արդիականացման) աշխատանքները սահմանված ժամկետում չկատարելու (չիրագործելու) դեպքում պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել՝ առանց ընկերության կողմից իրականացված ներդրումների փոխհատուցման:»:

2. Սահմանել, որ.

1) Ընկերությունը պարտավորվում է իրականացնել Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց ստորգետնյա անցման վերակառուցման (արդիականացման) աշխատանքները՝ շինարարական թույլատվությունը տրամադրելուց հետո 24 (քսանչորս) ամսվա ընթացքում, որոնք նշված ժամկետում չկատարելու (չիրագործելու) դեպքում պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել՝ առանց ընկերության կողմից իրականացված ներդրումների փոխհատուցման.

2) շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և Երևանի քաղաքապետարան համապատասխան հայտ մուտքագրելու համար սահմանել մինչև 6(վեց) ամիս ժամկետ.

3) պետական գրանցման, համաձայնագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումների հետ կապված ծախսերը կատարվում են «Սարգիս» ՍՊԸ-ի կողմից:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն սույն որոշմանը կից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

 

  Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23899
Ներմուծեք նկարագրությունը_23900