ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 2-Ա
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-367-Ն և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-368-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 2-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի մայիսի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Խաղաղ նպատակ- ներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-367-Ն օրենքի 1-ին հոդված, 2-րդ հոդվածի 2-րդ մաս |
2․ |
«Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հան- րապետության պետական մարմինների հետ փոխհամա- գործակցության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառա- վարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխա- տակազմ ներկայացնելը |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի մայիսի տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-368-Ն օրենքի 1-ին հոդված, 2-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |