ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5117-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ 8 ՏԵՂԱՄԱՍ Հ.27 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 7 ՏԵՂԱՄԱՍ Հ.17 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարտին Ղանդիլյանի լ/ա Անդրանիկ Ղանդիլյանի դիմումը՝ Հաղթանակ 8 տեղամաս հ.27 և Հաղթանակ 7 տեղամաս հ.17 հասցեներում գտնվող, Մարտին Ղանդիլյանին պատկանող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի պետական հ.Ա000325 ակտը և ՀՀ կադաստրի կոմիտեի 31.10.2024թ. հ.ԱՏ-31102024-01-1194 և 29.10.2024թ. հ.ԱՏ-29102024-01-0492 տեղեկանքները:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 8 տեղամաս հ.27 /վարելահող/ և Հաղթանակ 7 տեղամաս հ.17 /խաղողի այգի/ հասցեներում գտնվող հողամասերի փաստացի մակերեսները համապատասխանաբար կազմում են 3372.82քմ և 2364.0քմ՝ փաստաթղթերում ամրագրված 4700քմ և 2400քմ մակերեսների փոխարեն։
Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում են 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն-65443-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ 8 տեղամաս հ.27 /վարելահող/ և Հաղթանակ 7 տեղամաս հ.17 /խաղողի այգի/ հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Մարտին Ղանդիլյանին պատկանող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխա-նաբար՝ 3372.82քմ և 2364.0 մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |