ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» թիվ 31 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 5 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ կատարվող
1. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Եվրասիական միջկառավարական խորհրդին՝ սույն որոշմամբ հաստատված պլանի 4-րդ կետում նշված ակտերը հաստատելիս նախատեսել այն ուժի մեջ մտնելը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ։»։
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով՝
«21. Սահմանել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերով մատակարարումների մեկնարկի ժամկետը՝ 2027 թվականի հունվարի 1-ից։»։
3. Սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանում՝
ա) 4-րդ կետի չորրորդ սյունակում «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) 5-րդ և 9-րդ կետերի չորրորդ սյունակում «մինչև 2026 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2028 թվականի հունվարի 1-ը» բառերով.
գ) 8-րդ և 12-րդ կետերի չորրորդ սյունակում «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հունիսի 1-ը» բառերով.
դ) 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին կամավոր և մրցակցային հիմունքով մասնակցելու համար անդամ պետության կողմից պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նշված առևտրին անդամ պետության պատրաստ լինելու մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով |
Անդամ պետություններ |
- |
Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում |
11. Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների՝ կամավոր և մրցակցային հիմունքով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցելու համար պայմաններ ստեղծելու մասին որոշման ընդունում |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհուրդ |
Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում». |
«13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացում |
Անդամ պետություններ, Հանձնաժողով |
պարբերաբար՝ սույն պլանի 8-րդ կետում նշված կանոնակարգերի հաստատման օրվանից՝ մինչև սույն պլանի 4-րդ կետում նշված ակտն ուժի մեջ մտնելու օրը». |
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-20-րդ կետերով՝
«14. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին և սույն պլանի 8-րդ կետին համապատասխան ընդունվող ակտերին համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն սկսելուց առաջ գրանցողի հետ ենթակառուցվածքային կազմակերպությունների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման պատրաստականության մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևի (պայմանագրերի ձևերի), ինչպես նաև պայմանագրերի ու կանոնակարգերի ստանդարտ ձևերի հաստատման օրվանից հետո 12 ամսից ոչ ուշ | ||
15. Տեղեկատվության ներկայացում գրանցողին՝ էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների այն սուբյեկտների մասին, որոնք լիազորված են մասնակցելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում՝ ներառյալ այն կազմակերպությունները, որոնք լիազորված են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդմանը և շեղումների կարգավորմանը (Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր ձևավորելու նպատակով) |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը | ||
16. Գրանցողին միջպետական հատույթների կազմի մասին տեղեկատվության ներկայացում |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը | ||
17. Տեղեկատվության ներկայացում կենտրոնացված առևտրի օպերատորներին և գրանցողին՝ ներքին հատույթ հատկացնելու և այն մասին, թե անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման որ ուղղություններով (միջպետական որ հատույթների մասով) է ներքին հատույթն ազդեցություն թողնում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այլ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը | ||
18. Միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման մեթոդիկաների և ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի հաստատում (առկայության դեպքում) |
Անդամ պետություններ՝ միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման մեթոդիկաների մասով. իր տարածքում ներքին հատույթները որոշած անդամ պետություն՝ ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի մասով |
անդամ պետությունների լիազորված մարմիններ |
մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը | |
19. Միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման՝ հաստատված մեթոդիկաների և ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի հրապարակում (առկայության դեպքում) |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը | ||
20. Գրանցողին միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունների և ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունների ներկայացում (առկայության դեպքում) |
Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ) |
մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|