Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
08.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2024 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ, «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» 2018 թվականի մայիսի 14-ի համաձայնագրի 10-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 6-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ապրանքների ծագման սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության նախագծին (կցվում է):

2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Սլեպնյովին, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավարտվելուց հետո, Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրությունը՝ հարկ եղած դեպքում թույլ տալով կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Draft

PROTOCOL

on electronic information exchange between the Eurasian Economic Union and its Member States, of the one part, and the Socialist Republic of Viet Nam, of the other part, within the Electronic Origin Certification and Verification System

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան