Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2024 թվականի

թիվ 22

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ապրանքների ծագման սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրման հարցերի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԻՖԻԿԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ, «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» 2018 թվականի մայիսի 14-ի համաձայնագրի 10-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 6-րդ կետով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ապրանքների ծագման սերտիֆիկացման և վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի շրջանակներում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության նախագծին (կցվում է):

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Սլեպնյովին հանձնարարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտվելուց հետո Եվրասիական տնտեսական միության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրությունը՝ հարկ եղած դեպքում թույլ տալով կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան