ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 17-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, վարչապետի աշխատակազմի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին և գլխավոր մասնագետ Փառանձեմ Միքայելյանին 2025 թվականի հունվարի 18-23-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)` Amulsar Investor Ventures LLC v. the Republic of Armenia թիվ PCA Case No. 2023-66 արբիտրաժային գործով նախնական առարկությունների վերաբերյալ բանավոր լսումների ընթացքում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու և շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |