Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2024 թվականի

թիվ 45

քաղ. Երևան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրականացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«  »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման դիտանցման և հսկողության իրականացման արդյունքների մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրագործման աշխատանքները կատարելիս հաշվի առնել զեկույցի դրույթները։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից՝

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ղրղզստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: