Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2024 թվականի

թիվ 50

քաղ. Երևան

 

«ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 008/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի մայիսի 14-ի

թիվ 50 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարվող

 

1. 2-րդ հոդվածում՝

ա) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«բուրավետացված խաղալիք՝ խաղալիք կամ խաղալիքի մաս, որը մշակվել է սննդային բնական բուրավետիչով.

բատուտ՝ տնային օգտագործման համար (բատուտ)՝ երեխայի մարմնի զանգվածը կրող խաղալիք, որի կոնստրուկցիան թույլ է տալիս թռիչքներ կատարել.».

բ) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«խաղալիք՝ ակտիվ հանգստի համար՝ ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիք, որում հենարանային կոնստրուկցիան օգտագործման ընթացքում մնում է անշարժ, և որի վրա կարելի է իրականացնել մագլցում, թռիչքներ, ճոճում, սահում, գլորում, պտտում, ծփում, սողում կամ այս գործողությունների ցանկացած զուգակցություն.».

գ) տասներորդ պարբերության մեջ «լցուկով խաղալիք» բառերը փոխարինել «փափուկ լցուկով խաղալիք, որը երեխային թույլ է տալիս հեշտությամբ ձեռքով սեղմել դրա հիմնական մասը.» բառերով.

դ) տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«խաղալիքի առևտրային անվանում՝ բառ կամ բառակապակցություն, որը կարող է լրացնել խաղալիքի անվանումը։

Խաղալիքի առևտրային անվանումը կարող է չարտացոլել դրա սպառողական հատկությունները և չպետք է փոխարինի արտադրանքի անվանմանը, ինչպես նաև կարող է համընկնել արտադրողի ապրանքային նշանի հետ (օրինակ՝ ««Կախարդական աղջիկ» Baby Born տիկնիկ»).».

ե) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«թռչող խաղալիք՝ խաղալիք կամ խաղալիքի մաս, որը նախատեսված է ազատ թռիչքի գործարկման համար՝ էներգիայի աղբյուրի (օրինակ՝ սեղմված գազի, զսպանակի, էլեկտրականության կամ իներցիոն ուժի) միջոցով, որը շարունակում է օբյեկտը շարժման մեջ դնել սկզբնական գործարկումից հետո որոշակի ժամանակահատվածի կամ ամբողջ թռիչքի ընթացքում.».

զ) տասնվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածու՝ խաղալիք, որը նախատեսված է երեխային այնպիսի արտադրանքի պատրաստման հմտություններ ձեռք բերելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար, ինչպիսիք են օճառը, կրեմը, շամպունը, լոգանքի փրփուրը, շրթներկը, ատամի մածուկը, կոնդիցիոները, ինչպես նաև այլ նույնանման արտադրանքի.

համային հմտությունների զարգացման համար հավաքածու (համային հավաքածու)՝ խաղալիք, որը նախատեսված է երեխային այն ուտեստների և ըմպելիքների պատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար, որոնք ներառում են այնպիսի սննդային բաղադրիչներ, ինչպիսիք են բուրավետ նյութերը, հեղուկները և չոր խառնուրդները.

սեղանի խաղ՝ հոտառության զարգացման համար (հոտառության զարգացման համար հավաքածու)՝ խաղալիք, որը նախատեսված է երեխային տարբեր հոտերի և բուրավետ կոմպոզիցիաների ճանաչման հմտություններ ձեռք բերելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար.».

է) տասնութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«չխկչխկան խաղալիք՝ խաղալիք, որը նախատեսված է ծծկեր տարիքի (մինչև 1 տարեկան) երեխաների համար, թափահարելիս ձայն է արձակում, և որի կոնստրուկցիան թույլ է տալիս այն կիրառել երեխայի կամ նրան խնամող անձի կողմից ձեռքում պահելիս.».

ը) քսանհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«հնչյունագրերի վերարտադրման համար սարք՝ խաղալիքի տարր, որը նախատեսված է այն ձայնային ազդանշանների վերարտադրման համար, որոնք ստացվել են ձայնագրման արդյունքում և պարունակվում են անալոգային կամ թվային կրիչի վրա կամ ձայնագրվել են որոշակի ֆայլում, որոնց հավաքակազմը կարող է փոփոխվել օգտագործողի կողմից.».

թ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«էլեկտրամեխանիկական խաղալիք՝ խաղալիք, որում օգտագործվում է էլեկտրաշարժիչ, որը նախատեսված է խաղալիքի բաղադրիչ մասերի շարժաբերի համար։»։

2. 4-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նյութեր

2.1. Այն նյութերը, որոնցից պատրաստվել են խաղալիքները, պետք է մաքուր լինեն (առանց աղտոտումների)։

2.2. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում չի թույլատրվում բնական մորթու, բնական կաշվի, ապակու, ճենապակու, խավավորված նյութերի (ռետինի, ստվարաթղթի և թղթի), առանց ներքին ծածկոցի 3 մմ և պակաս չափսի խծուծման հատիկների և չխկչխկան խաղալիքներին նման խաղալիքների այնպիսի լցանյութերի կիրառումը, որոնց չափսը խոնավ միջավայրում ավելանում է ավելի քան 5 %-ով։

2.3. Խաղալիքներում չի թույլատրվում գործածության մեջ եղած նյութերի կրկնակի վերամշակման արդյունքում ստացված երկրորդային հումքի կիրառումը։ Խաղալիքների արտադրության համար թույլատրվում է սեփական արտադրության թափոնների կիրառումը։

2.4. 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված խաղալիքներում ապակին (որին կարող է ամբողջությամբ կամ մասամբ հպվել երեխան) կարող է կիրառվել այն դեպքերում, երբ դա՝

գործառութային առումով հիմնավորված է (օրինակ՝ օպտիկական խաղալիքների, լամպիկների, փորձերի համար նախատեսված հավաքածուներում կիրառվող ապակու համար).

գործվածքն ամրացնող ապակե մանրաթել է, եթե այն պոլիմերային կոմպոզիցիոն նյութի բաղկացուցիչ մաս է.

արտադրատեսակներ են, որոնք պատրաստված են զանգվածային ապակուց՝ գնդերի կամ տիկնիկների աչքերի ձևով։

2.5. Խաղալիքների պաշտպանիչ-դեկորատիվ ծածկույթը պետք է լինի կայուն՝ խոնավ մշակման, թքի և քրտինքի ազդեցության նկատմամբ։

Չխկչխկան խաղալիքների, ինչպես նաև խաղալիքների այն տարրերի մակերեսային ծածկույթը և նախշազարդումը, որոնք ֆունկցիոնալ նշանակությամբ անմիջական շփում ունեն երեխայի բերանի հետ (օրինակ՝ սրինգներում՝ օդի ներփչման համար փողածայրոց, փուչիկներում՝ օդի ներփչման համար անցք և հարակից մաս և այլն), պետք է լինեն կայուն՝ թքի, քրտինքի, խոնավ մշակման, տաք ջրի, քերամաշման ազդեցության նկատմամբ։».

բ) 3-րդ կետը լրացնել «, և պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին։» բառերով.

գ) 3.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Ֆիզիկական և մեխանիկական հատկությունները

3.2.1. Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը, ներառյալ՝ ամրակման դետալները, պետք է դիմանան խաղալիքն ըստ նշանակության օգտագործելիս առաջացող մեխանիկական բեռնվածքներին։ Խաղալիքն ըստ նշանակության օգտագործելիս չպետք է քանդվի, ինքնիրեն ծալվի, ինչպես նաև պետք է պահպանի իր սպառողական հատկությունները։

3.2.2. Խաղալիքների հասանելի եզրերը, սուր ծայրերը, կոշտ դետալները, պարույրները, ամրակման դետալները, արանքները, անկյունները, ելուստները, քուղերը, պարանները և ամրակապերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.3. Չի թույլատրվում հեղուկ լցանյութի արտահոսքը մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքներում և այն խաղալիքներում, որոնք ֆունկցիոնալ նշանակությամբ անմիջական շփում ունեն երեխայի բերանի հետ։

3.2.4. Խաղալիքի շարժվող բաղադրիչ մասերը պետք է բացառեն երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։ Շարժաբեր մեխանիզմները պետք է անհասանելի լինեն երեխայի համար։

3.2.5. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքը և խաղալիքի հանովի դետալները, ինչպես նաև սննդամթերքին անմիջականորեն ամրացվող խաղալիքները պետք է ունենան այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը։

3.2.6. Փափուկ լցվածքով խաղալիքների լցանյութը չպետք է պարունակի պինդ կամ սուր օտար առարկաներ։ Փափուկ լցվածքով խաղալիքների կարերը պետք է լինեն ամուր։ Փափուկ լցվածքով խաղալիքները և դրանց դետալները, որոնք պարունակում են թելքավոր լցանյութ, պետք է թաղանթ ունենան։

3.2.7. Սննդամթերքում գտնվող և (կամ) սննդամթերքի հետ մանրածախ վաճառքի ընդունվող խաղալիքը պետք է ունենա սեփական փաթեթվածք։ Այդ փաթեթվածքի չափսերը չպետք է առաջացնեն երեխայի խեղդվելու ռիսկ: Թույլատրվում է խաղալիքի արտաքին զետեղումը առանց փաթեթվածքի՝ սննդամթերքի փաթեթվածքի վրա։

Սննդամթերքում գտնվող և (կամ) սննդամթերքի հետ մանրածախ վաճառքի ընդունվող խաղալիքը պետք է ունենա այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և (կամ) դրանք կուլ տալը, կամ պետք է տեղադրվի այնպիսի չափսերով առաջնային փաթեթվածքում, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և (կամ) դրանք կուլ տալը։

3.2.8. Խաղալիքը և դրա բաղադրիչ մասերը պետք է նվազագույնի հասցնեն երեխայի խեղդվելու և աղիքային տրակտի խցանվելու հետ կապված ռիսկը:

3.2.9. Խաղի համար նախատեսված՝ անօդանցիկ նյութից պատրաստված դիմակները և սաղավարտները, որոնք ամբողջությամբ ծածկում են երեխայի գլուխը, պետք է մշակված և պատրաստված լինեն այնպես, որ բացառվի խեղդվելու ռիսկը ոչ բավարար օդափոխության հետևանքով։

3.2.10. Ջրի մակերևույթին երեխայի մարմինը պահելու համար նախատեսված խաղալիքը պետք է մշակվի և պատրաստվի այնպես, որ լինի հերմետիկ և ամուր:

3.2.11. Այն խաղալիքը, որի ներսում երեխան կարող է տեղավորվել, և որը նրա համար փակ տարածություն է ներկայացնում, պետք է ունենա ներսից հեշտությամբ բացվող ելքի անցք, ինչպես նաև օդափոխիչ անցքերով մակերես։

3.2.12. Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված խաղալիքները պետք է լինեն ամուր և կայուն (եթե շահագործման պայմաններով նախատեսված է կայուն դիրք)։

Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված՝ ազատ ընթացքի մեխանիզմ կամ փոխանցման տուփի չեզոք դիրք ունեցող՝ մեխանիկական կամ էլեկտրական շարժաբերով խաղալիքները պետք է ունենան արգելակման մեխանիզմ։ Այն խաղալիքները, որոնցում անիվին շարժումը հաղորդվում է անմիջականորեն երեխայի կողմից կամ մեխանիկական փոխանցման միջոցով, և ազատ ընթացքի մեխանիզմ չունեցող՝ էլեկտրական շարժաբերով խաղալիքները թույլատրվում է պատրաստել առանց արգելակման մեխանիզմների։

Շղթայական փոխանցմամբ խաղալիքները պետք է սարքավորված լինեն պաշտպանիչ վահանակներով։

Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար նախատեսված խաղալիքների հենարանային մակերևույթները պետք է ունենան վայրասահումը կանխարգելող տարրեր։

3.2.13. Երեխայի մարմնի զանգվածը կրող և երթևեկության համար չնախատեսված խաղալիքները և ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքները պետք է լինեն ամուր, շրջվելու նկատմամբ կայուն և չպետք է ծալվեն ըստ նշանակության օգտագործելիս։

3.2.14. Ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքները և բատուտները պետք է մշակվեն և պատրաստվեն այնպես, որ շարժման մեջ գտնվող տարրերը, պաշտպանիչ տարրերի մակերևույթները, արանքները, բացվածքները և ճեղքվածքները չստեղծեն երեխային վնասվածքներ պատճառելու վտանգ։

3.2.15. Ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքի հարթակը, որը նախատեսված է հենարանային մակերևույթի մակարդակից 1000 մմ և ավելի բարձրության վրա նստելու կամ կանգնելու համար, պետք է բացառի երեխային վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.16. Կախովի ճոճանակները պետք է ամուր լինեն և չպետք է շրջվեն, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ճոճանակների նստատեղերը պետք է ունենան երեխայի ընկնելուն խոչընդոտող կոնստրուկցիա։

3.2.17. Երեխայի մարմնի զանգվածը չկրող՝ 4.5 կգ-ից ավելի զանգվածով անշարժ հատակադիր խաղալիքները չպետք է շրջվեն։

3.2.18. Արձակման մեխանիզմի միջոցով արտանետվող սարքով խաղալիքի կոնստրուկցիան, ինչպես նաև կինետիկական էներգիա ունեցող սարքը պետք է նվազագույնի հասցնեն երեխային և (կամ) նրան հսկող անձին վնասվածքներ պատճառելու ռիսկը:

3.2.19. Թռչող խաղալիքների կոնստրուկցիան պետք է նվազագույնի հասցնի աչքերին վնասվածքներ պատճառելու ռիսկը։

3.2.20. 2 մ-ից ավելի երկարությամբ՝ օդապարուկի և այլ նույնանման խաղալիքների՝ երեխայի կողմից պահման համար նախատեսված քուղերը պետք է պատրաստվեն այնպիսի նյութից, որի տեսակարար էլեկտրական դիմադրությունը պետք է լինի 100 ՄՕմ/սմ-ից ավելի։

3.2.21. Մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված կոնստրուկտորներում և հավաքովի մոդելներում հավաքման ժամանակ զոդում չի թույլատրվում։

3.2.22. Տաքացնող տարրեր պարունակող խաղալիքը պետք է պատրաստված լինի այնպես, որ ապահովվի հետևյալը.

- շփման համար հասանելի բոլոր մակերևույթների ջերմաստիճանը դիպչելիս չպետք է հանգեցնի այրվածքների.

- խաղալիքում պարունակվող հեղուկները, գոլորշիները կամ գազերը, որոնք հեռացնելիս (եթե տվյալ հեռացումը անհրաժեշտ է խաղալիքը գործարկելու համար) կարող են առաջացնել այրվածքներ կամ այլ վնասվածքներ, չպետք է ունենան ջերմաստիճանի կամ ճնշման բարձր արժեքներ:

3.2.23. Ինֆրակարմիր ճառագայթման ինտեգրալ հոսքի ինտենսիվության մակարդակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին։

3.2.24. Թրթռման աղբյուր ունեցող խաղալիքներում տեղային թրթռման մակարդակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.2.25. Ձայնի (ձայնային ճնշման) մակարդակները խաղալիքներում պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.2.26. Սեղանի տպագիր խաղալիքներում՝

- տեքստը և նկարները պետք է լինեն հստակ և հակադիր՝ հիմնական ֆոնի նկատմամբ.

- չի թույլատրվում թղթի և ստվարաթղթի վրա ներկերի մրոտումը։

3.2.27. Օպտիկական խաղալիքը պետք է մշակված և պատրաստված լինի այնպես, որ նվազագույնի հասցվի երեխայի տեսողության շտկման հետ կապված ռիսկը։

3.2.28. Լուսադիոդների օգտագործմամբ խաղալիքները չպետք է բացասական ազդեցություն ունենան երեխայի տեսողական օրգանների վրա։

3.2.29. Խաղալիքներում արգելվում է բոլոր տեսակի լազերային ճառագայթման համակարգերի օգտագործումը։».

դ) 3.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4. Քիմիական հատկությունները

3.4.1. Խաղալիքն օգտագործելիս պետք է նվազագույնի հասցվի քիմիական նյութերի՝ մաշկի, լորձաթաղանթի, շնչուղիներ, աչքերի կամ ստամոքսի մեջ ընկնելու հետևանքով առողջությանը վնաս հասցնելու ռիսկը:

3.4.2. Խաղալիքների սանիտարաքիմիական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.4.3. Քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր ներառող ու քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերի շարքին չդասվող խաղային լրակազմերում թույլատրվում է քիմիական նյութերի կամ ռեակտիվների որոշակի քանակության կիրառումը, եթե դրանց պարունակությունը չի գերազանցում սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածին համապատասխան՝ յուրաքանչյուր քիմիական նյութի համար սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը։

3.4.4. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուների կազմի մեջ մտնող նյութերը պետք է անվտանգ լինեն երեխաների և նրանց հսկող անձանց առողջության համար, իսկ տվյալ հավաքածուից ստացված օծանելիքակոսմետիկական արտադրանքը պետք է համապատասխանի Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին։

3.4.5. Հոտառության զարգացման համար հավաքածուներում և համային հավաքածուներում սննդային բուրավետ նյութերը և սննդային բաղադրիչները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին։

3.4.6. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուներում, հոտառության զարգացման համար հավաքածուներում և համային հավաքածուներում, բուրավետացված խաղալիքներում չի թույլատրվում այն նյութերի կիրառումը, որոնք արգելված են օծանելիքակոսմետիկական արտադրանքի մեջ օգտագործման համար՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) թիվ 1 հավելվածին համապատասխան։».

ե) 3.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.6. Էլեկտրական հատկությունները

3.6.1. Էլեկտրական խաղալիքում, ինչպես նաև դրա բաղադրիչ մասերում անվանական լարումը չպետք է գերազանցի 28 Վ։

3.6.2. Էլեկտրական ցանցից աշխատող խաղալիքների սնուցման համար նախատեսված տրանսֆորմատորը և լիցքավորման սարքը չպետք է լինեն խաղալիքի անբաժանելի մաս և պետք է դրանից անջատվեն։

3.6.3. Էլեկտրական էներգիայի աղբյուրի հետ շփվող կամ շփվելու կարողություն ունեցող խաղալիքների դետալները, ինչպես նաև մալուխները և հաղորդալարերը պետք է լինեն մեկուսացված և մեխանիկորեն պաշտպանված՝ էլեկտրական հոսանքով վնասվելու ռիսկը բացառելու նպատակով։

3.6.4. Խաղալիքների մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.6.5. էլեկտրական և էլեկտրամեխանիկական խաղալիքներով ստեղծվող էլեկտրամագնիսական դաշտի լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:

3.6.6. Արդյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի (50 Հց) ցանցից սնուցմամբ խաղալիքների արդյունաբերական հաճախականության հոսանքի էլեկտրական դաշտի (50 Հց) լարվածության մակարդակը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածով սահմանված՝ հիգիենիկ անվտանգության պահանջներին:».

զ) 3.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.9. Մագնիսական հատկությունները

3.9.1. Խաղալիքների չամրացված մագնիսները և մագնիսային տարրերը պետք է ունենան 0,5 Տլ2 մմ2-ից ոչ ավելի մագնիսական հոսքի հաշվարկային ցուցանիշ կամ այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։

3.9.2. Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված՝ մագնիսներ կամ մագնիսային տարրեր պարունակող խաղալիքների համար՝ ի լրումն սույն տեխնիկական կանոնակարգի 3.9.1 ենթակետի պահանջներին, չի թույլատրվում 0,5 Տլ2 մմ2-ից պակաս մագնիսական հոսքի ցուցանիշով մագնիսների կամ մագնիսային տարրերի անջատումը, եթե անջատված մագնիսներն ունեն այնպիսի չափսեր, որոնց դեպքում չի բացառվում շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։».

է) 4-րդ կետում չորրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Եթե այն փաթեթվածքը, որով խաղալիքն իրացվում է, նաև նախատեսված է օգտագործման համար (ունի խաղային ֆունկցիա), ապա այն դիտվում է որպես խաղալիքի բաղադրիչ մաս։ Փաթեթվածքի կիրառման ոլորտը որոշում է արտադրողը։

Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուների, հոտառության զարգացման համար հավաքածուների և համային հավաքածուների սպառողական փաթեթվածքը պետք է ապահովի այդ հավաքածուների կոմպլեկտավորող տարրերի անվտանգությունը և պահպանվածությունը դրանց պիտանիության ժամկետի ընթացքում։».

ը) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մականշվածքը

5.1. Խաղալիքների մականշվածքը պետք է լինի հավաստի, հստակ, դյուրընթեռնելի և զննման ու նույնականացման համար հասանելի։ Սույն տեխնիկական կանոնակարգի 5.3 ենթակետում և սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում ներկայացված տեղեկատվության հասանելիությունը պետք է ապահովվի առանց փաթեթվածքի ամբողջականությունը խախտելու (վնասելու)։

5.2. Մականշվածքը զետեղվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) կողմից։ Մականշվածքի զետեղման տեղը և եղանակը որոշվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) կողմից։

5.3. Մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

- խաղալիքի անվանումը.

- խաղալիքի առևտրային անվանումը (առկայության դեպքում).

- խաղալիքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկությունները (տեսակը, մոդելը, արտիկուլը (ապրանքատեսակը) և (կամ) այլ նույնականացման հատկանիշ, որը թույլ է տալիս արտադրանքը դասել խաղալիքների շարքին, հավաստիորեն այն բնութագրել և տարբերակել այլ խաղալիքից) (առկայության դեպքում).

- արտադրման երկրի անվանումը (եթե այն երկիրը, որտեղ տեղակայված է խաղալիքի արտադրությունը, չի համընկնում արտադրողի գտնվելու վայրի հասցեի հետ).

- արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) անվանումը և գտնվելու վայրը, նրանց հետ կապ հաստատելու համար տեղեկատվությունը.

- արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

- երեխայի նվազագույն տարիքը, որի համար նախատեսված է խաղալիքը, և (կամ) երեխայի տարիքը նշող պատկերագիրը.

- հիմնական կառուցվածքային նյութը (մինչև 3 տարեկան երեխաների համար) (անհրաժեշտության դեպքում).

- բուրավետիչ (առկայության դեպքում),

- խաղալիքի խնամքի եղանակները (անհրաժեշտության դեպքում).

- պատրաստման ամսաթիվը (ամիսը, տարին).

- խմբաքանակի ծածկագիրը (առկայության դեպքում).

- ծառայության ժամկետը կամ պիտանիության ժամկետը (դրանք սահմանելու դեպքում)․

- պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում)։

Մականշվածքում առևտրային անվանումը, արտադրողի գտնվելու վայրը (բացառությամբ ծագման երկրի), արտադրողի ապրանքային նշանը, խաղալիքի մասին՝ դրա նույնականացումն ապահովող տեղեկությունները նշելիս թույլատրվում է լատինական այբուբենի տառերի օգտագործումը։

Օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուի մականշվածքը պետք է տեղեկություններ պարունակի դրա բաղադրության (անվանման, անունի (առկայության դեպքում) և բաղադրիչների քանակի) մասին։ Հավաքածուի յուրաքանչյուր բաղադրիչ պետք է ունենա անվանում և անուն (առկայության դեպքում)։ Բաղադրիչների ցանկը սահմանվում է «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) 5-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան։

5.4. Կախված խաղալիքի տեսակից՝ մականշվածքի բովանդակությունը ներառում է խաղալիքի լրակազմությունը (խաղային հավաքածուների համար), շահագործման կանոնները, մաքրման եղանակները, խաղալիքի հետ վարվելիս անվտանգության միջոցները, նախազգուշացնող տեղեկատվությունը և հավաքման մասին հրահանգը։

Նախազգուշացնող տեղեկատվությունը պետք է պարունակի օգտագործման դեպքում հատուկ նախազգուշական միջոցների վերաբերյալ ցուցում՝ սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածին համապատասխան։»։

3. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Խաղալիքների անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի

թիվ 50 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

այն արտադրատեսակների, որոնք չեն դիտարկվում որպես խաղալիքներ, և որոնց վրա չի տարածվում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011)

 

1. Տոնածառի զարդարանքներ, արհեստական տոնածառեր և դրանց պարագաները, էլեկտրական դրասանգներ, դեկորատիվ արտադրատեսակներ, որոնք նախատեսված են տոների և տոնական միջոցառումների համար (օրինակ՝ քթեր, թասակներ)։

2. Հավաքածու կազմելու համար մասշտաբային մոդելներ (օրինակ՝ ավտոմեքենաների, նավակների, գնացքների ճշգրիտ մասշտաբային մոդելներ, անագե զինվորիկների տիպի պատմական մանրապատկերներ)։

3. Մանկական խաղահրապարակների սարքավորումներ։

4. Մարզական գույք, ներառյալ՝ անվավոր չմուշկները, ռոլերները, սկեյթբորդները, որոնք նախատեսված են 20 կգ-ից ավելի մարմնի զանգվածով երեխաների սպորտով զբաղվելու համար։

5. 50 կգ-ից ավելի մարմնի զանգվածով երեխաների ինքնաշարժեր և այլ փոխադրամիջոցներ (ներառյալ՝ էլեկտրականները), որոնք նախատեսված են սպորտով զբաղվելու կամ ընդհանուր օգտագործման ճանապարհներով և մայթերով տեղափոխվելու համար։

6. Ֆոլկլորային և դեկորատիվ տիկնիկներ։

7. Հանրային վայրերում տեղադրված՝ ընդհանուր օգտագործման խաղալիքներ, անիմացիոն կոստյումներ (օրինակ՝ հասակային տիկնիկներ)։

8. Խաղային ավտոմատներ։

9. Ավելի քան 500 մանրակներից բաղկացած գլուխկոտրուկներ։

10. Օդաճնշական զենք (հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործում են սեղմված գազ՝ բացառությամբ ջրային հրացանների և ատրճանակների), հրազենի ճշգրիտ կրկնօրինակներ։

11. Ինքնանետիչներ, արբալետներ, ճեղապարսատիկներ և նետելու համար սարքեր (բացառությամբ արտադրողի կողմից երեխաների համար որպես խաղալիք նախատեսվածներից)։

12. Արտադրատեսակներ և խաղեր, որոնցում օգտագործվում են մետաղական ծայրակալներով տեգերի տիպի՝ նետելու համար արկեր։

13. Ցանցից սնուցվող խաղալիքների համար տրանսֆորմատորներ, լիցքավորման սարքավորանքներ կուտակիչ մարտկոցների համար, այդ թվում՝ խաղալիքի հետ մատակարարվող։

14. Դպրոցներում և կրթական այլ հաստատություններում մեծահասակների հսկողության տակ՝ կրթական գործընթացում օգտագործման համար նախատեսված արտադրատեսակներ, այդ թվում՝ էլեկտրական և (կամ) տաքացնող տարրեր պարունակող (օրինակ՝ էլեկտրաթեյնիկ, հարթուկ, սալ)։

15. Ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցներ։

16. Շոգեշարժիչով խաղալիք մեքենաներ։

17. Թմբիկի՝ սկսած 435 մմ-ից առավելագույն բարձրությամբ հեծանիվներ։

18. 24 Վ-ից բարձր անվանական լարումով աշխատող խաղեր և խաղալիքներ։

19. Երեխաների համար նախատեսված բիժուտերիա (բացառությամբ արտադրողի կողմից որպես խաղալիք սահմանված զարդերի, ինչպես նաև զարդերի պատրաստման համար խաղային հավաքածուների)։

20. Ստորջրյա լողի համար պիտույքներ, լող սովորեցնելու հարմարանքներ (օրինակ՝ լողի լաստեր, տախտակներ, թիակներ, շնչելու խողովակներ, լողի դիմակներ, փչովի թևիկներ, փչովի միջոցներ, որոնք նախատեսված են կյանք փրկելու համար)։

21. Պաշտպանիչ միջոցներ (օրինակ՝ լողի ակնոցներ, արևապաշտպան ակնոցներ, հեծանվային սաղավարտներ, սաղավարտներ սկեյթբորդի համար, ծնկակալներ, արմնկակալներ)։

22. Ռոտորային թիակներով թռչող խաղալիքներ, որոնք պտտվում են մոտավորապես հորիզոնական հարթության մեջ՝ թիակի՝ պտույտի կենտրոնից մինչև եզրի ծայրը չափելիս 175 մմ-ից ավելի երկարությամբ և թռչող խաղալիքի՝ 50 գ-ից ավելի ընդհանուր զանգվածով։

23. Աղեղներ՝ հրաձգության համար, որոնց երկարությունը չձգված վիճակում գերազանցում է 1200 մմ։

24. Երեխաների համար նախատեսված սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ լատեքսից, ռետինից, սիլիկոնային էլաստոմերներից և պլաստմասսաներից։

25. Հրավառելիք, շրխկաններ, պիստոններ, կոնֆետի, պայթուցիչներ, որոնք հատուկ նախատեսված չեն խաղալիքների համար։

26. Էլեկտրոնային սարքավորումներ, ինչպիսիք են անձնական համակարգիչները և խաղաբարձակները, որոնք օգտագործվում են ինտերակտիվ ծրագրային ապահովման և համապատասխան պերիֆերիկ սարքավորումների հասանելիության համար՝ բացառությամբ էլեկտրոնային սարքավորումների կամ համապատասխան ծայրամասային սարքավորումների, որոնք հատուկ նախատեսված են երեխաների կողմից օգտագործվելու համար և ունեն ինքնուրույն խաղային արժեք (օրինակ՝ հատուկ մշակված անձնական համակարգիչներ, ստեղնաշարեր, ջոյստիկներ կամ ղեկային անիվներ)։

27. Ինտերակտիվ ծրագրային ապահովում, որը նախատեսված է հանգստի և զվարճանքի համար (օրինակ՝ համակարգչային խաղեր և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ (խտասկավառակ, ֆլեշ–հիշողություն))։

28. Հուշանվերային արտադրանք (արտադրատեսակներ, որոնք նախատեսված են մարդու գեղագիտական կարիքները բավարարելու համար և նախատեսված չեն երեխայի խաղի համար)։

29. Ստեղծագործության համար հավաքածուներ, որոնք մականշվածքում չեն պարունակում երեխայի նվազագույն տարիքի վերաբերյալ տեղեկատվություն, որի համար դրանք նախատեսված են, կամ երեխայի տարիքը նշող պատկերագիր։

30. Բույսերի և կենդանի էակների (օրինակ՝ մրջյունների) աճեցման համար հավաքածուներ։»։

4. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝

ա) 2.1 ենթակետի երկրորդ պարբերությունը լրացնել «Տվյալ պահանջը չի տարածվում բուրավետացված խաղալիքների, հոտառության զարգացման համար սեղանի խաղերի, օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար հավաքածուների և համային հմտությունների զարգացման համար հավաքածուների վրա։» նախադասությամբ.

բ) 3.1-3.4 ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Խաղալիքների ձայնի (ձայնային ճնշման) համարժեք մակարդակը (բացառությամբ իմպուլսային ձայն արձակող խաղալիքների, մարզական մրցույթների համար խաղալիք-մոդուլների, հնչյունագրերի վերարտադրման համար սարքերի, լարած երաժշտական խաղալիքների, փողային խաղալիքների, հարվածային խաղալիքների (այդ թվում՝ չխկչխկան խաղալիքների), սուլիչի տիպի խաղալիքների) պետք է լինի՝

մինչև 3 տարեկան երեխաների համար՝ 60 դԲԱ-ից ոչ ավելի.

3-ից 6 տարեկան երեխաների համար՝ 65 դԲԱ-ից ոչ ավելի․

6 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար՝ 70 դԲԱ-ից ոչ ավելի.

բացօթյա խաղերի համար՝ 75 դԲԱ-ից ոչ ավելի։

Խաղալիքների ձայնի (ձայնային ճնշման) առավելագույն մակարդակը (բացառությամբ իմպուլսային ձայն արձակող խաղալիքների, մարզական մրցույթների համար խաղալիք-մոդուլների, հնչյունագրերի վերարտադրման համար սարքերի, լարած երաժշտական խաղալիքների, փողային խաղալիքների, հարվածային խաղալիքների (այդ թվում՝ չխկչխկան խաղալիքների), սուլիչի տիպի խաղալիքների) պետք է լինի՝

մինչև 3 տարեկան երեխաների համար՝ 70 դԲԱ-ից ոչ ավելի.

3-ից 6 տարեկան երեխաների համար՝ 75 դԲԱ-ից ոչ ավելի․

6 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար՝ 80 դԲԱ-ից ոչ ավելի.

բացօթյա խաղերի համար՝ 85 դԲԱ-ից ոչ ավելի։

Այն խաղալիքների ձայնի (ձայնային ճնշման) առավելագույն մակարդակը, որոնք արձակում են իմպուլսային ձայն որպես խաղային պահ (հարված, եզակի կրակոց և այլն), պետք է լինի 90 դԲԱ-ից ոչ ավելի։

3.2. Պոլիմերային, պոլիմեր պարունակող նյութերից, տեքստիլ և խառը տեքստիլ նյութերից պատրաստված խաղալիքների մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը չպետք է գերազանցի 15 կՎ/մ-ն։

Ոչ մեծ գծային չափերի (որոնք թույլ չեն տալիս ըստ ուսումնասիրության մեթոդիկայի չափումներ կատարել) խաղալիքների մակերևույթի վրա էլեկտրաստատիկ դաշտի լարվածության ուսումնասիրություն չի կատարվում։

3.3. էլեկտրական և էլեկտրամեխանիկական խաղալիքներից ճառագայթվող էլեկտրամագնիսական դաշտի լարվածության մակարդակը չպետք է գերազանցի՝

25 Վ/մ-ն՝ 0,3-300 կՀց հաճախականությունների ընդգրկույթում.

15 Վ/մ-ն՝ 0,3-3 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում.

10 Վ/մ-ն՝ 3-30 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում.

3 Վ/մ-ն՝ 30-300 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում։

0,3-300 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում էլեկտրական և էլեկտրամեխանիկական խաղալիքներից ճառագայթվող էլեկտրամագնիսական դաշտի հզորության հոսքի խտությունը չպետք է գերազանցի 10 մկՎտ/սմ2։

3.4. Արդյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի (50 Հց) ցանցից սնուցմամբ խաղալիքների արդյունաբերական հաճախականության հոսանքի էլեկտրական դաշտի (50 Հց) լարվածության մակարդակը չպետք է գերազանցի 0,5 կՎ/մ-ն։».

գ) 3.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.7. Հանքային հիմքով բնական նյութերում (օրինակ՝ ավազ, կավ, կերամիկա, գիպս և այլ նույնանման նյութեր) և դրանցից պատրաստված արտադրատեսակներում բնական ռադիոնուկլիդների արդյունավետ տեսակարար ակտիվությունը չպետք է գերազանցի 370 Բկ/կգ-ն, փայտանյութից ստացված նյութերում և արտադրատեսակներում ցեզիում-137-ի տեսակարար ակտիվությունը չպետք է գերազանցի 300 Բկ/կգ-ն:».

դ) 4.1 ենթակետում՝ 1-ին աղյուսակում՝

«Ակրիլանիտրիլ-բութադիենստիրոլային պլաստիկներ» և «Պոլիստիրոլ և ստիրոլի համապոլիմերներ» դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«

Պոլիստիրոլ

ակրիլանիտրիլ

0.02

0.03

ացետալդեհիդ

0.2

0.01

ացետոն

0.1

0.35

բենզալդեհիդ

0.003

0.04

բենզոլ

0.01

0.1

քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0.05

0.2

կումոլ (իզոպրոպիլբենզոլ)

0.1

0.014

մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

սպիրտներ.

   

մեթիլային

0.2

0.5

բութիլային

0.5

0.1

ստիրոլ

0.01

0.002

տոլուոլ

0.5

0.6

ֆորմալդեհիդ

0.1

0.003*

էթիլբենզոլ

0.01

0.02

 

Ստիրոլի համապոլիմերներ

 
 

Ակրիլանիտրիլ- բութադիենստիրոլային պլաստիկներ (ԱԲՍ-պլաստիկներ)

ալֆա–մեթիլստիրոլ

0.1

0.04

ակրիլանիտրիլ

0.02

0.03

ստիրոլ

0.01

0.002

բենզալդեհիդ

0.003

0.04

բենզոլ

0.01

0.1

քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0.05

0.2

ստիրոլ

0.01

0.002

տոլուոլ

0.5

0.6

   

էթիլբենզոլ

0.01

0.02

 

Բլոկային պոլիստիրոլ, հարվածակայուն

ստիրոլ

0.01

0.002

սպիրտներ.

   

մեթիլային

0.2

0.5

բութիլային

0.5

0.1

ֆորմալդեհիդ

0.1

0.003*

բենզոլ

0.01

0.1

տոլուոլ

0.5

0.6

էթիլբենզոլ

0.01

0.02

 

Ստիրոլի համապոլիմեր՝ ակրիլանիտրիլով

ստիրոլ

0.01

0.002

ակրիլանիտրիլ

0.02

0.03

ֆորմալդեհիդ

0.1

0.003*

բենզալդեհիդ

0.003

0.04

 

Ստիրոլի համապոլիմեր՝ մեթիլմեթակրիլատով

ստիրոլ

0.01

0.002

մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

մեթիլ սպիրտ

0.2

0.5

ֆորմալդեհիդ

0.1

0.003

 

Ստիրոլի համապոլիմեր՝ մեթիլմեթակրիլատով և ակրիլանիտրիլով

ստիրոլ

0.01

0.002

մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

ակրիլանիտրիլ

0.02

0.03

մեթիլ սպիրտ

0.2

0.5

ֆորմալդեհիդ

0.1

0.003*

 

Ստիրոլի համապոլիմեր՝ բութադիենով

ստիրոլ

0.01

0.002

բութադիեն

0.05

1.0

ացետալդեհիդ

0.2

0.01

ացետոն

0.1

0.35

սպիրտներ.

   

մեթիլային

0.2

0.5

բութիլային

0.5

0.1

քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0.05

0.2

 

Փրփրապոլիստիրոլներ

ստիրոլ

0.01

0.002

բենզոլ

0.01

0.1

տոլուոլ

0.5

0.6

էթիլբենզոլ

0.01

0.02

կումոլ (իզոպրոպիլբենզոլ)

0.1

0.014

մեթիլային սպիրտ

0.2

0.5

ֆորմալդեհիդ

0.1

0.003*

«Պոլիկարբոնատ» դիրքում՝ երկրորդ սյունակում «դիֆինելոլպրոպան» բառը փոխարինել «դիֆենիլոլպրոպան» բառով.

«Արհեստական մորթի, տեքստիլ նյութեր» դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«

Արհեստական մորթի, տեքստիլ նյութեր

 

Բնական՝ բուսական հումքից

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

 

Արհեստական՝ վիսկոզային և ացետատային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

 

Պոլիեթերային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

դիմեթիլտերեֆտալատ

1.5

0.01

ացետալդեհիդ

0.2

0.01

 

Պոլիամիդային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

կապրոլակտամ

0.500

0.06

հեքսամեթիլենդիամին

0.010

0.001

 

Պոլիակրիլանիտրիլային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

ակրիլանիտրիլ

0.02

0.03

դիմեթիլֆորմամիդ

10

0.03

վինիլացետատ

0.2

0.15

 

Պոլիվինիլքլորիդային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

վինիլքլորիդ

1.0

0.01

ացետոն

0.1

0.35

բենզոլ

0.01

0.1

տոլուոլ

0.5

0.6

դիօկտիլֆտալատ

2.0

0.02

դիբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

ֆենոլ***

0.05

0.003

կամ ընդհանուր ֆենոլների գումարը***

0.1

-

 

Վինիլսպիրտային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

վինիլացետատ

0.2

0.15

 

Պոլիօլեֆինային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

ացետալդեհիդ

0.2

0.01

 

Պոլիուրեթանային

ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0.003*

էթիլենգլիկոլ

1.0

1.0

ացետալդեհիդ

0.2

0.01

«Ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ, գուաշ, պլաստիլին և այլ նույնանման արտադրատեսակներ» դիրքը առաջին սյունակում լրացնել «, որոնք օգտագործվում են խաղային հավաքածուներում կամ որպես խաղալիք» բառերով.

1-ին աղյուսակի 2-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Վնասակար քիմիական նյութերի միգրացիան որոշվում է՝

- 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված՝ փափուկ լցվածքով, փայտե խաղալիքներից, թղթից և ստվարաթղթից պատրաստված խաղալիքներից, տիկնիկների հագուստներից, երեխայի մարմնի զանգվածը կրող խաղալիքներից, անշարժ հատակադիր խաղալիքներից, այն խաղալիքներից, որոնց ներսում երեխան կարող է տեղավորվել, օդապարուկներից, ներկերից և գուաշից (բացառությամբ մատներով քսվող ներկերի և (կամ) մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ներկերի), սոսնձից՝ օդային մոդելային միջավայր.

- մնացած խաղալիքներից՝ ջրային մոդելային միջավայր (թորած ջուր)։».

ե) 4.2 ենթակետում առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4.2. Խաղալիքի ցանկացած նյութի 1 կգ–ում պարունակվող վնասակար քիմիական նյութերի պարունակությունը, բացի ձևավորվող զանգվածներից և մատներով քսվող ներկերից, չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝».

զ) 4.3 ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «4.3. 1 կգ ձևավորվող զանգվածներում և ներկերում, որոնք քսվում են մատներով, պարունակվող վնասակար քիմիական նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝».

է) 5.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Թունավորության ինդեքսը պետք է լինի՝

- 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված՝ փափուկ լցվածքով, փայտե խաղալիքների, թղթից և ստվարաթղթից պատրաստված խաղալիքների, տիկնիկների հագուստների, երեխայի մարմնի զանգվածը կրող խաղալիքների, անշարժ հատակադիր խաղալիքների, այն խաղալիքների, որոնց ներսում երեխան կարող է տեղավորվել, օդապարուկների, ներկերի և գուաշի (բացառությամբ մատներով քսվող ներկերի և (կամ) մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ներկերի), սոսնձի համար՝ օդային մոդելային միջավայրում 80-ից 120 տոկոս ներառյալ, կամ պետք է բացակայի տեղային մաշկագրգռիչ ազդեցությունը.

- մնացած խաղալիքների համար՝ ջրային մոդելային միջավայրում (թորած ջուր) 70-ից 120 տոկոս ներառյալ, կամ պետք է բացակայի տեղային մաշկագրգռիչ ազդեցությունը։

Թունավորության ինդեքսի՝ սույն կետում նշված արժեքներին անհամապատասխանության դեպքում թույլատրվում է լրացուցիչ ուսումնասիրությունների կատարումը լաբորատոր կենդանիների վրա՝ սպիտակ մկներին (առնվազն 3-5 կենդանի)՝ կենդանու քաշի 20 գ-ին 1 մլ ծավալով լուծամզուկի ներորովայնային ներմուծման միջոցով կամ որպես արբիտրաժային՝ սպիտակ առնետներին՝ կենդանու քաշի 200 գ-ին 3 մլ ծավալով լուծամզուկի ներստամոքսային ներմուծման միջոցով։».

ը) 6.1 ենթակետում «Մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված՝ լցանյութերով խաղալիքներ, ձևավորվող զանգվածներ և ներկեր, որոնք քսվում են մատներով» դիրքը 2–րդ աղյուսակի առաջին սյունակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված՝ հեղուկ լցանյութերով խաղալիքներ, ձևավորվող զանգվածներ, այդ թվում՝ պլաստիլին, ավազ և ներկեր, որոնք քսվում են մատներով»։

5. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Խաղալիքների անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011)

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի

թիվ 50 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

վտանգների մասին նախազգուշացնող տեղեկատվությանը և առավելագույն վտանգ ներկայացնող խաղալիքների անվտանգ օգտագործման համար կիրառվող միջոցներին ներկայացվող

 

1. Երեխաների և (կամ) նրանց հսկող անձանց համար վտանգ ներկայացնող խաղալիքը պետք է ուղեկցվի վտանգների և խաղալիքն անվտանգ օգտագործելու համար կիրառվող միջոցների մասին տեղեկատվությամբ՝ նախազգուշացնող գրառումների և (կամ) գրաֆիկական նշանների (պատկերագրերի, նկարների, նշանների, պայմանանշանների, այլ նշագրերի) և դրանց համակցությունների տեսքով:

Նախազգուշացնող գրառման տեքստը պետք է լինի հասկանալի և ճշգրիտ։

Արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) և (կամ) ներմուծողը (վաճառողը) պետք է նախազգուշացնող գրառում զետեղեն խաղալիքի վրա և (կամ) պիտակի վրա և (կամ) փաթեթվածքի վրա այնպես, որ այն լինի հասանելի, դյուրընթեռնելի և հավաստի և անհրաժեշտության դեպքում նախազգուշացումներ ընդգրկեն շահագործման ձեռնարկում։ Ոչ մեծ չափերի խաղալիքները, որոնք իրացվում են առանց սպառողական (առաջնային) փաթեթվածքի (օրինակ՝ վաճառքի ավտոմատից), պետք է ունենան համապատասխան նախազգուշացումներ, որոնք ամրացված են դրանց և (կամ) առկա են խաղալիքին կցվող՝ ուղեկցող փաստաթղթերում։ Բոլոր դեպքերում նախազգուշացնող գրառումները պետք է լինեն դյուրընթեռնելի իրացման տեղում։ Նախազգուշացումները պետք է հասանելի լինեն սպառողի համար նաև այն դեպքերում, երբ կատարվում են առցանց գնումներ՝ ըստ կատալոգի կամ այլ եղանակով, և խաղալիքը հասանելի չէ գնորդին գնումը կատարելու պահին։

Խաղալիքի վրա չպետք է զետեղվի նախազգուշացնող գրառում, որը հակասության մեջ է մտնում դրա նշանակության, չափերի և բնութագրերի հետ։

2. Սննդամթերքում գտնվող խաղալիքների համար «Պարունակում է խաղալիք» նախազգուշացնող գրառումը պետք է գտնվի սննդամթերքի փաթեթվածքի վրա։

3. Այն խաղալիքների վրա, որոնք կարող են վտանգավոր լինել մինչև 3 տարեկան երեխաների համար, պետք է զետեղվի նկարում բերված պայմանական գրաֆիկական նշանը և (կամ) հետևյալ նախազգուշացնող գրառումը՝ «Ուշադրությո՛ւն. Նախատեսված չէ 36 ամսականից փոքր երեխաների համար», կամ «Ուշադրությո՛ւն. Նախատեսված չէ երեք տարեկանից փոքր երեխաների համար»՝ այդպիսի սահմանափակում պահանջող կոնկրետ վտանգի մասին համառոտ տեղեկատվության հետ մեկտեղ։ Թույլատրվում է «Ուշադրությո՛ւն» բառի փոխարեն նշել «Նախազգուշացում» բառը, ինչպես նաև կիրառել «!» նշանը տվյալ բառերից հետո։

Ներմուծեք նկարագրությունը_23918

Նկար. Այն խաղալիքների պայմանական գրաֆիկական նշանը, որոնք կարող են վտանգավոր լինել մինչև 3 տարեկան երեխաների համար։

 

Պայմանական գրաֆիկական նշանի տարրերը պետք է կատարվեն՝

- շրջանագիծը և հատող գիծը՝ կարմիր կամ սև գույնով․

- շրջանի ֆոնը՝ սպիտակ գույնով․

- տարիքային խումբը, որի համար խաղալիքը նախատեսված չէ, և դեմքի ուրվագծերը՝ սև գույնով։

Պայմանական գրաֆիկական նշանի նվազագույն տրամագիծը պետք է լինի 10 մմ, իսկ տարրերի միջև համամասնությունները պետք է համապատասխանեն նկարին։ Թույլատրվում է գրաֆիկական նշանի համամասնական փոքրացումը դրա նվազագույն տրամագծից 30%-ից ոչ ավելի՝ խաղալիքի վրա բավականաչափ տեղի բացակայության դեպքում։

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում ներկայացված նախազգուշացնող գրառումները պետք է հասցվեն օգտագործողին, ձեռքբերողին (սպառողին)։»։

6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 4 հավելված.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

«Խաղալիքների անվտանգության մասին»

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

(ՄՄ ՏԿ 008/2011)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր ներառող ու քիմիական փորձերի համար նախատեսված լրակազմերի շարքին չդասվող խաղային լրակազմերում քիմիական նյութերի կամ ռեակտիվների պարունակությանը ներկայացվող

 

1. Քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր ներառող խաղային լրակազմերում քիմիական նյութերի կամ ռեակտիվների պարունակությունը չպետք է գերազանցի 1-ին աղյուսակին համապատասխան՝ յուրաքանչյուր նյութի համար սահմանված առավելագույն թույլատրելի քանակությունը։

 

Աղյուսակ 1

 

Քիմիական նյութերի և խառնուրդների առավելագույն քանակը քիմիական հավաքածուներում, մականշվածքը

 

Քիմիական նյութը (խառնուրդը)

Առավելագույն քանակը հավաքածուում

Ազդանշանային բառը (մականշվածքը)

CAS համարը

EINECS համարը

INDEX համարը

Ալյումինակալիումական շիբ

10 գ

-

10043-67-1

233-141-3

-

Ամոնիումի կարբոնատ

5 գ

Զգուշացում

10361-29-2

233-786-0

-

Ամոնիումի քլորիդ

30 գ

Զգուշացում

12125-02-9

235-186-4

017-014-00-8

Երկաթի (III) ամոնիումի սուլֆատ

5 գ

Զգուշացում

10138-04-2

233-382-4

-

Նատրիումի ամոնիումի հիդրոֆոսֆատ

5 գ

Զգուշացում

13011-54-6

235-860-8

-

Կալցիումի կարբոնատ

100 գ

Զգուշացում

471-34-1

207-439-9

-

Կալցիումի քլորիդ

10 գ

Զգուշացում

10043-52-4

233-140-8

017-013-00-2

Կալցիումի հիդրօքսիդ*

20 գ

Վտանգավոր է

1305-62-0

215-137-3

-

Կալցիումի նիտրատ

5 գ

Զգուշացում

10124-37-5

233-332-1

-

Կալցիումի օքսիդ*

10 գ

Վտանգավոր է

1305-78-8

215-138-9

-

Կալցիումի սուլֆատ

100 գ

-

7778-18-9

231-900-3

-

Ակտիվացված ածուխ**

100 գ

-

7440-44-0

231-153-3

-

Կիտրոնաթթու

20 գ

Զգուշացում

77-92-9

201-069-1

-

Թերթավոր պողպատ

100 գ

Զգուշացում

7440-50-8

231-159-6

-

Պղնձի (II) օքսիդ

10 գ

Զգուշացում

1317-38-0

215-269-1

-

Պղնձի (II) սուլֆատ

15 գ

Զգուշացում

7758-98-7

231-847-6

029-004-00-0

Նատրիումի դիսուլֆիդ

10 գ

Վտանգավոր է

7681-57-4

231-673-0

016-063-00-2

Գլիցերին (առնվազն 15 % ջրի պարունակությամբ)

25 գ

 

56-81-5

200-289-5

 

Հեքսամեթիլեն տետրամին** (պինդ վառելիք)

10 գ

Զգուշացում

100-97-0

202-905-8

612-101-00-2

Երկաթե խարտուք /երկաթի փոշի**

100 գ

Զգուշացում

7439-89-6

231-096-4

 

Երկաթի (III) քլորիդ

10 գ

Վտանգավոր է

7705-08-0

231-729-4

-

Երկաթի (II) սուլֆատ

10 գ

Զգուշացում

7720-78-7

231-753-5

026-003-

Մանգանի (II) սուլֆատ

15 գ

Զգուշացում

7785-87-7

232-089-9

025-003-00-4

Նինհիդրին

1 գ

Զգուշացում

485-47-2

207-618-1

-

Պեպսին Ա

10 գ

Վտանգավոր է

9001-75-6

232-629-3

647-008-00-6

Կալիումի բրոմիդ

15 գ

Զգուշացում

7758-02-3

231-830-3

-

Կալիումի հեքսացիանոֆերրատ (III)**

10 գ

-

13746-66-2

237-323-3

-

Կալիումի հեքսացիանոֆերրատ (II)**

10 գ

-

13943-58-3

237-722-2

-

Կալիումի յոդիդ

10 գ

-

7681-11-0

231-659-4

-

Կալիումի պերմանգանատ***

15 գ

Վտանգավոր է

7722-64-7

231-760-3

025-002-00-9

Կալիումի պերմանգանատի և նատրիումի սուլֆատի խառնուրդ (1:2) (ըստ զանգվածի)

10 գ

Վտանգավոր է

     

Արծաթի նիտրատ (0,01 գ/սմ3 զանգվածային կոնցենտրացիայով ջրային լուծույթ)

10 սմ3

Զգուշացում

7761-88-8

231-853-9

047-001-00-2

Նատրիումի ացետատ

20 գ

-

127-09-3

204-823-8

-

Նատրիումի կարբոնատ

50 գ

Զգուշացում

497-19-8

207-838-8

011-005-00-2

Նատրիումի քլորիդ

100 գ

-

7647-14-5

231-598-3

-

Նատրիումի հիդրոկարբոնատ

50 գ

-

144-55-8

205-633-8

-

Նատրիումի հիդրոսուլֆատ

30 գ

Վտանգավոր է

7681-38-1

231-665-7

016-046-00-Х

Նատրիումի սիլիկատի լուծույթ (SiO2:Na2O > 2)

100 սմ3

Վտանգավոր է

     

Նատրիումի սուլֆատ

100 գ

-

7757-82-6

231-820-9

-

Նատրիումի թիոսուլֆատ

50 գ

-

7772-98-7

231-867-5

-

Ծծումբ

15 գ

Զգուշացում

7704-34-9

231-722-6

016-094-00-1

Տանին

15 գ

-

1401-55-4

215-753-2

-

Գինեթթու

20 գ

Զգուշացում

87-69-4

201-766-0

-

Անագի (II) քլորիդ

15 գ

Զգուշացում

7772-99-8

231-868-0

-

Յոդի թուրմ* * (0,025 գ/սմ3 զանգվածային կոնցենտրացիայով էթանոլային լուծույթ)****

10 սմ3

Վտանգավոր է

7553-56-2

231-442-4

053-001-003

Միզանյութ**

10 գ

-

57-13-6

200-315-5

-

Լակտոզ

100 գ

-

63-42-3

200-559-2

-

Առանց կապարի զոդանյութ

100 գ

-

-

-

-

Մագնեզիումի ժապավեն

3 գ

Զգուշացում

-

-

-

Մագնեզիումի սուլֆատ

25 գ

-

7487-88-9

231-298-2

-

Մանգանի (IV) դիօքսիդ

5 գ

Զգուշացում

1313-13-9

215-202-6

025-001-00-3

Ցինկի փոշի (կայունացված) /ցինկի հատիկներ

20 գ

Զգուշացում

7440-66-6

231-175-3

030-001-01-9

Ցինկի սուլֆատ (հեպտահիդրատ)

20 գ

Վտանգավոր է

7446-20-0

231-793-3

-

Եթե այլ բան նշված չէ, պինդ նյութերի առավելագույն քանակները դասվում են անջուր քիմիկատների շարքին։ Անջուր նյութերը կարող են տեղակալվել հիդրատացված քիմիական նյութերի համարժեք քանակով։

* Յուրաքանչյուր հավաքածու պետք է պարունակի այս նյութերից միայն մեկը։

** Սովորաբար կիրառում են IUРАС քիմիական նյութերի անվանացանկը՝ բացառությամբ այս նյութերի։

*** Մատակարարում են միայն 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար նախատեսված քիմիական հավաքածուների հետ։

**** Բնափոխված սպիրտ (էթանոլ)։

2. Ինդիկատորները լուծույթում մատակարարելիս չոր նյութի պարունակությունը դրանցում չպետք է գերազանցի 2-րդ աղյուսակում նշված քանակը և կոնցենտրացիաները։

 

Աղյուսակ 2

 

Ինդիկատորների առավելագույն քանակը և դրանց կոնցենտրացիան քիմիական հավաքածուներում, մականշվածքը3 

 

Քիմիական նյութը (խառնուրդը)

Առավելագույն քանակը հավաքածուում

Ազդանշանային բառը (մականշվածքը)

CAS համարը

EINECS համարը

INDEX համարը

Էոզին

1 գ

Զգուշացում

17372-87-1

241-409-6

-

Յոդ (0,025 գ/մլ զանգվածային կոնցենտրացիայով ջրային լուծույթ (կալիումի յոդիդի 0,025 գ/սմ3 զանգվածային կոնցենտրացիա))

10 սմ3

 

7553-56-2

231-442-4

053-001- 00-3

Լակմուս կապույտ

1 գ

-

-

-

-

Լակմուս կարմիր

1 գ

-

1393-92-6

215-739-6

-

Լյումինոլ (5 -տոկոսանոց խառնուրդ (ըստ զանգվածի)՝ նատրիումի սուլֆատով)

3 գ

 

521-31-3

208-309-4

 

Մեթիլ նարնջագույն (15 -տոկոսանոց խառնուրդ (ըստ զանգվածի)՝ նատրիումի սուլֆատով)

3 գ

Զգուշացում

547-58-0

208-925-3

 

Մեթիլենային կապույտ

1 գ

Զգուշացում

61-73-4

200-515-2

-

Ֆենոլային կարմիր

1 գ

Զգուշացում

143-74-8

205-609-7

-

Թիմոլային կապույտ

1 գ

-

76-61-9

200-973-3

-

Ունիվերսալ ինդիկատորային թուղթ

1 բլոկ

-

-

-

-

 

3. 2-րդ աղյուսակում չնշված ներկանյութերը և ներկող նյութերը կարող են ընդգրկվել քիմիական հավաքածուներում, միայն եթե դրանք ռեակցիայի մեջ չեն մտնում հավաքածուի նյութերի և խառնուրդների հետ և չեն դասվում վտանգավորության հետևյալ դասերին.

- սուր թունավորություն՝ ըստ օրգանիզմի վրա ներգործության.

- մաշկի ախտահարում (նեկրոզ և գրգռվածություն).

- աչքերի լուրջ վնասվածք (գրգռվածություն).

- զգայունացնող ազդեցություն.

- մուտագենություն.

- քաղցկեղածնություն.

- վերարտադրման ֆունկցիայի վրա ներգործություն.

- թունավորության սպեցիֆիկ ընտրողականություն, որն ախտահարում է առանձին օրգան թիրախներ և համակարգեր միանգամյա ներգործության դեպքում.

- թունավորության սպեցիֆիկ ընտրողականություն, որն ախտահարում է առանձին օրգան թիրախներ և համակարգեր բազմակի ներգործության դեպքում.

- վտանգ ասպիրացիայի դեպքում։

Քիմիական հավաքածուներում կարող են ընդգրկվել սննդամթերքում կամ կոսմետիկայում կիրառման համար թույլատրված ներկանյութեր։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան