Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2024 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳԼՈՐՄԱՆ ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՍԵՂՆԱՎՈՐ ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի թիվ 139 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված հակագնագցման կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց մինչև 2029 թվականի մարտի 31-ն ընկած ժամկետը ներառյալ հավելվածով նախատեսված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8482 10 100 1, 8482 10 100 2, 8482 10 100 9, 8482 10 900 1, 8482 10 900 2, 8482 10 900 3, 8482 10 900 8, 8482 20 000 1, 8482 20 000 2, 8482 20 000 9, 8482 30 000 1, 8482 30 000 9, 8482 50 000 1, 8482 50 000 2, 8482 50 000 9, 8482 80 000 1, 8482 80 000 2, 8482 80 000 9, 8482 91 100 0, 8482 91 900 0 և 8482 99 000 0 ծածկագրերով դասակարգվող ապրանքների նկատմամբ:

Նշված հակագնագցման միջոցը կիրառելու նպատակներով՝ ապրանքը որոշվում է ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին.

ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը.

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 103 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝ եթե սահմանված կարգով տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հակագնագցման միջոցի կիրառումը վնաս է պատճառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շահերին, ապա կրկին անգամ քննարկել հակագնագցման ուսումնասիրություն կատարելու մասին հարցը «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 110-րդ կետին համապատասխան։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 1-ի

թիվ 35 որոշման

 

Հակագնագցման տուրքի

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Արտադրող

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

8482 10 100 1,8482 10 100 2,

8482 10 100 9, 8482 10 900 1,

8482 10 900 2, 8482 10 900 3,

8482 10 900 8,

8482 20 000 1,

8482 20 000 2, 8482 20 000 9,

8482 30 000 1,

8482 30 000 9,

8482 50 000 1,

8482 50 000 2,

8482 50 000 9, 8482 80 000 1,

8482 80 000 2, 8482 80 000 9,

8482 91 100 0, 8482 91 900 0,

8482 99 000 0

«Ուսիի գլորման առանցքակալներ» ՍՊԸ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, քաղ. Ուսի, Շուոֆանգի արդյունաբերական շրջան, Չժենֆայի 8-րդ փողոց, 3)

31,3

8482 10 100 1,

8482 10 100 2,

8482 10 100 9, 8482 10 900 1,

8482 10 900 2, 8482 10 900 3,

8482 10 900 8, 8482 20 000 1,

8482 20 000 2, 8482 20 000 9,

8482 30 000 1,

8482 30 000 9,

8482 50 000 1,

8482 50 000 2,

8482 50 000 9, 8482 80 000 1,

8482 80 000 2, 8482 80 000 9,

8482 91 100 0,

8482 91 900 0,

8482 99 000 0

այլ

41,5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան