Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2024 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման՝ կից ներկայացվող կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 9-ի

թիվ 36 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրականացման պահանջները, ընդհանուր գործընթացի նպատակներն ու խնդիրները, դրա մասնակիցների գործառույթները, ընդհանուր գործընթացի իրականացման համար օգտագործվող և ձևավորվող տեղեկատվական ռեսուրսները, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները և դրա իրականացմանն ուղղված միջոցառումները։

2. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություններ իրականացնելու պարագայում ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների կողմից գործողությունների կատարման կարգի մասին» թիվ 127 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների կարգի մասին, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը» թիվ 129 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին» թիվ 130 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Հետագծման օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղու (փոխադրման ուղու) վրա առաջացած արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանման մասին» թիվ 131 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության մասին» թիվ 139 որոշում․

3. Սույն կանոնների նպատակների համար «հսկողության ձևերի և միջոցների կիրառման օպերատոր» հասկացությունը նշանակում է Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված օպերատորը, որի տարածքում հսկող մարմինների կողմից հետագծման օբյեկտի նկատմամբ կիրառվել են հսկողության միջոցներ և ձևեր։

Այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, համաձայնագրով, «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության» կարգով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված) և Միության մարմինների այն ակտերով, որոնք կարգավորում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերը։

 

II. Նպատակները և խնդիրները

 

4. Ընդհանուր գործընթացի իրականացման նպատակն է անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) (այսուհետ՝ լիազորված օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը՝ համաձայնագրի դրույթներին և դրա իրականացման նպատակով մշակված՝ Միության մարմինների ակտերին համապատասխան։

5. Ընդհանուր գործընթացի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

ա) տեղեկատվության մշակման նկատմամբ միասնական մոտեցումների կիրառում՝ լիազորված օպերատորների միջև դրա փոխանցման ժամանակ

բ) միջպետական տեղեկատվական փոխգործակցության գործընթացում օգտագործվող՝ Միության տվյալների մոդելի հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակում․

գ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող և տեղեկատվական փոխգործակցության համար անհրաժեշտ՝ տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառում (անհրաժեշտության դեպքում)․

դ) լիազորված օպերատորների միջև տեղեկատվության փոխանակման իրագործումը ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ։

 

III. Տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները

 

6. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասնակիցներ են համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված լիազորված օպերատորները։

Կապված նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման գործընթացում կատարվող գործառնության հետ՝ լիազորված օպերատորները կարող են հանդես գալ որպես մեկ կամ մի քանի գործողություն կատարող՝

փոխադրման հետագծման օպերատոր․

գրանցման օպերատոր.

ընթացուղու օպերատոր.

հսկողության ձևերի և միջոցների կիրառման օպերատոր.

փոխադրման ավարտի օպերատոր։

7. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում սույն կանոնների 6-րդ կետում նշված մասնակիցները նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման գործընթացում գործառնություններ կատարելիս իրագործում են հետևյալ հաղորդումների ձևավորման, փոխանցման (ընդունման) և մշակման գործառույթներ․

ա) փոխադրման հետագծման օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում․

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

փոխադրման հետագծման մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում․

փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով տեղեկատվության հարցում․

փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում․

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում․

հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում․

բ) գրանցման օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում։

գ) ընթացուղու օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում․

փոխադրման եզակի համարով հետագծման հարցում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների հարցում․

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում․

դ) հսկողության ձևերի և միջոցների կիրառման օպերատորի համար՝ հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում․

ե) փոխադրման ավարտի օպերատորի համար՝ նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում։

8. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումների փոխանակումն իրականացվում է այդ հաղորդումները նախաձեռնողի և ստացողի կողմից՝ սույն կանոնների թիվ 1 հավելվածի համաձայն։

Ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է թիվ 2 հավելվածի համաձայն՝ ֆունկցիոնալ սխեմային համապատասխան:

9. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումներում փոխանցվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև նշված հաղորդումների ձևավորման և ուղարկման պայմանները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 127, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 128, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 129, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 131, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 139 որոշումներին համապատասխան։

10. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումները փոխանցվում են էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ձևով, որոնք օգտագործվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։

 

IV. Տեղեկատվական ռեսուրսները և ծառայությունները

 

11. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումն իրագործելու նպատակով՝ անդամ պետությունների լիազորված օպերատորները ձևավորում և վարում են տեղեկատվական ռեսուրսներ, որոնք տեղեկություններ են պարունակում նավիգացիոն կապարակնիքների և նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների մասին։

12. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումները, որոնք մեկ անդամ պետության լիազորված օպերատորը ներկայացնում է մյուս անդամ պետության լիազորված օպերատորին, օգտագործվում են սույն կանոնների 11-րդ կետում նշված տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և արդիականացման համար։

13. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրացիոն հատվածում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում չի ապահովվում։

14. Էլեկտրոնային փոխանակման սահմանված կանոններին համապատասխան՝ ինտեգրված համակարգի միջոցով ընդհանուր գործընթացն իրագործելու նպատակով ապահովվում է սույն կանոնների 6-րդ կետում նշված տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների կողմից ձևավորվող՝ ուղարկվող հաղորդագրությունների երաշխավորված առաքումը՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։

15. Lիազորված մարմիններն ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով ապահովում են հետևյալ էլեկտրոնային ծառայությունների մշակումն ու կիրառումը՝

ա) հաղորդումների ձևավորում և ուղարկում.

բ) հաղորդումների ստացում և մշակում․

գ) տեղեկատվական ռեսուրսների ձևավորում.

դ) տեղեկատվական ռեսուրսներում նավիգացիոն կապարակնիքների և փոխադրումների մասին տեղեկությունների որոնում․

ե) ընդհանուր գործընթացի իրականացման շրջանակներում ուղարկված և ստացված հաղորդումների պահպանումը համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետների սահմաններում։

 

V. Տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները

 

16. Փոխադրման հետագծման օպերատորի և գրանցման օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է այն պայմանով, որ ընդհանուր գործընթացի նշված մասնակիցները տարբեր անդամ պետությունների լիազորված օպերատորներ են։

17. Ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է իրական ժամանակի ռեժիմում ինտեգրված համակարգի միջոցով՝ այդպիսի փոխգործակցությունը կանոնակարգող և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

18. Լիազորված օպերատորների միջև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվության փոխանակումը, որի կարգը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ, իրականացվում է սույն կանոններին համապատասխան՝ մինչև Հանձնաժողովի կողմից դրա իրականացմանը ներկայացվող պահանջների սահմանումը, հսկիչ մարմինների միջև ընդհանուր գործընթացների շրջանակներում։

 

VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները

 

19. Էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը և մշակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Միության մարմինների ակտերին համապատասխան, այդ թվում՝ ինտեգրված համակարգի միջոցով անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև, և Հանձնաժողովի հետ փոխգործակցության ժամանակ՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման կարգը սահմանող ակտերին համապատասխան։

20. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի Միության իրավունքին համապատասխան՝ ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցով։

Անդամ պետության տեղեկատվական տարածքի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի անդամ պետության օրենսդրությանը և այդ պետության տարածքում գործող՝ տեղեկատվական անվտանգության ապահովմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան։

21. Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակումն իրականացվում է՝ օգտագործելով ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայությունը։ Նախքան ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության գործունեությունն սկսելը՝ սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է առանց էլեկտրոնային թվային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրություն) կիրառելու։

 

VII. Ընդհանուր գործընթացի իրագործմանն ուղղված միջոցառումները

 

22. Հանձնաժողովն ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով ապահովում է՝

ա) տեխնոլոգիական փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց հաստատումը, այդ թվում՝ Միության տվյալների մոդելի օգտագործման հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակումը՝ փաստաթղթերի մասին (փաստաթղթերից) տեղեկություններ ներկայացնելու համար, և դրանց հաստատումը տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում․

բ) Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի (ենթահամակարգերի) լրամշակումը՝ տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան ընդհանուր գործընթացի մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև՝ տեղեկատվական փոխգործակցության փորձարկում անցկացնելու նպատակով։

23. Լիազորված օպերատորներն ինտեգրված համակարգի ազգային հատվածների օպերատորների հետ համատեղ ապահովում են ազգային տեղեկատվական համակարգերի մշակումը (արդիականացումը)՝ տեխնոլոգիական փաստաթղթերի դրույթներին համապատասխան, տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ ազգային տեղեկատվական համակարգերի միացումը ինտեգրված համակարգի ազգային հատվածներին, եթե նման միացումը նախկինում չի ապահովվել:

24. Լիազորված օպերատորներն ինտեգրված համակարգի ազգային հատվածների օպերատորների հետ համատեղ Հանձնաժողովի համակարգմամբ ապահովում են ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումը։

25. Ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարման պլանավորումը, համակարգումը, ընդհանուր գործընթացի իրագործման (իրականացման) արդյունքների մշտադիտարկումը և վերլուծությունն իրականացվում են Հանձնաժողովի կողմից։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՑԱՆԿ

 

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում օգտագործվող հաղորդումները նախաձեռնողների և ստացողների

 

Նախաձեռնողը

Հաղորդման բովանդակությունը

Ստացողը

Հիմքը

1. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ)

փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն* (հաշվի առնելով նշված կարգի 9-րդ կետը)

2. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում․

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն

3. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը**)

4 Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում․

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը)

5. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 10-րդ կետի առաջին պարբերություն և 26-րդ կետի առաջին պարբերություն

6. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 10-րդ կետի երկրորդ պարբերություն և 26-րդ կետի երկրորդ պարբերություն

7. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 11-րդ կետի առաջին պարբերություն և 26-րդ կետի երկրորդ պարբերություն

8. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 11-րդ կետի երկրորդ պարբերություն և 26-րդ կետի երրորդ պարբերություն

9. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծման մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ, գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 12-րդ կետի առաջին պարբերություն

10. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

Փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 13-րդ կետ

11. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծման մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 14-րդ կետ

12 Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխություն) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 15-րդ կետի առաջին պարբերություն

13 Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխության համար հարցման արդյունքների մասին պատասխան) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 15-րդ կետի երկրորդ պարբերություն

14․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (պարբերականության փոփոխության մասին ծանուցում) հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 16-րդ կետ

15. Ընթացուղու օպերատոր

փոխադրման եզակի համարով հետագծման հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 17-րդ կետի առաջին պարբերություն

16․ Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերություն

17. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 18-րդ կետի առաջին պարբերություն

18. Փոխադրման հետագծման օպերատոր

Նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 18-րդ կետի երկրորդ պարբերություն

19․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով տեղեկատվության հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 19-րդ կետի առաջին պարբերություն

20. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 19-րդ կետի երկրորդ պարբերություն

21. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն

22. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն

23. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն

24. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման ավարտի օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն

25. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ, գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 21-րդ կետի առաջին պարբերություն

26. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն

27․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն

28․ Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն

29. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման ավարտի օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն

30. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 23-րդ կետ

31. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 23-րդ կետ

32. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 24-րդ և 31-րդ կետեր

33. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 25-րդ կետի առաջին պարբերություն և 31-րդ կետ

34. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 25-րդ կետի երկրորդ պարբերություն և 31-րդ կետ

35. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 27-րդ և 31-րդ կետեր

36. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն

37. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն

38․ Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն

39. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հեռավար անջատում) հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն

40. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 29-րդ կետ

41․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 29-րդ կետ

42․ Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 30-րդ կետ

43․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 30-րդ կետ

44․ Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 32-րդ կետ

45․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 32-րդ կետ

46․ Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ապաակտիվացում) տեղեկացում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 32-րդ կետ

47. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (ապաակտիվացում) տեղեկացում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 32-րդ կետ

48․ Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (արտակարգ իրավիճակ) տեղեկացում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 33-րդ կետ

49. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (արտակարգ իրավիճակ) տեղեկացում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 34-րդ կետ

50․ Ընթացուղու օպերատոր

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին տեղեկացում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 35-րդ կետ

51․ Փոխադրման հետագծման օպերատոր

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին տեղեկացում

Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ընթացուղու օպերատորը, որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտը

փոխգործակցության կարգի 35-րդ կետ

52․ Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 36-րդ կետի առաջին պարբերություն

53․ Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հեռացում) տեղեկացում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 36-րդ կետի երկրորդ պարբերություն

54. Հսկողության ձևերի և միջոցների կիրառման օպերատոր

հսկողության միջոցների և ձևերի մասին տեղեկացում

փոխադրման հետագծման օպերատոր

տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ***

55․ Փոխադրման հետագծման օպերատոր

հսկողության միջոցների և ձևերի մասին տեղեկացում

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորներ (մարմիններ)

տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ

 

* Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված)։

**Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու ժամանակ ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների գործողությունների կատարման կարգը և այն դեպքերը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը»

***Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը»

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍԽԵՄԱ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության

 

Ներմուծեք նկարագրությունը_23931

 

Սույն փաստաթղթի նպատակներով գործածվում են հետևյալ նշանները՝

1՝ նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում․

2՝ նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին տեղեկացում․

3՝ նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում․

4՝ նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին տեղեկացում․

5՝ նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

6՝ նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին տեղեկացում․

7՝ փոխադրման հետագծման մասին տեղեկացում․

8՝ նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին տեղեկացում․

9՝ փոխադրման եզակի համարով հետագծման հարցում․

10՝ փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին տեղեկացում․

11՝ նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների հարցում․

12՝ նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով փոխադրման եզակի համարների մասին տեղեկացում․

13՝ նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարով տեղեկատվության հարցում․

14՝ նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին տեղեկացում․

15՝ փոխադրման հետագծման ավարտի մասին տեղեկացում․

16՝ նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին տեղեկացում․

17՝ հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին տեղեկացում․

18՝ հսկողության միջոցների և ձևերի մասին տեղեկացում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան