Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2024 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 29-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 53 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 22-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հունիսի 18-ի

թիվ 64 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 29-ի թիվ 53 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 141 և 26-րդ դիրքերով՝ 2

 

«

141

 

ԳՕՍՏ Ռ 70954-2023 «Կակաոյի յուղի փոխարինիչներ` չտեմպերացվող, խառը տիպի։

Տեխնիկական պայմաններ»

 
»:

 

«

26

 

ԳՕՍՏ Ռ 70954-2023 «Կակաոյի յուղի փոխարինիչներ` չտեմպերացվող, խառը տիպի։ Տեխնիկական պայմաններ»

 
»:

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 961-963, 1171 և 1321 դիրքերով՝

 

«

961

 

ԳՕՍՏ ISO 18363-1-2020 « «Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Միաքլորպրոպանդիոլի(ՄՔՊԴ) և գլիցիդոլի ճարպաթթուների բարդ եթերների պարունակության որոշումը՝ ԳՔ/ՄՍ-ի կիրառմամբ. Մաս 1. Արագ ալկալիական նախաեթերացման և 3-միաքլորպրոպանդիոլի չափման կիրառմամբ մեթոդ և գլիցիդոլի պարունակության դիֆերենցիալ չափում»

 

962

ԳՕՍՏ ISO 18363-2-2020 «Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Միաքլորպրոպանդիոլի(ՄՔՊԴ) և գլիցիդոլի ճարպաթթուների բարդ եթերների պարունակության որոշումը՝ ԳՔ/ՄՍ-ի կիրառմամբ. Մաս 2. Դանդաղ ալկալիական նախաեթերացման և 2-միաքլորպրոպանդիոլի, 3-միաքլորպրոպանդիոլի և գլիցիդոլի չափման կիրառմամբ մեթոդ»

 

963

ԳՕՍՏ ISO 18363-3-2020 «Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Միաքլորպրոպանդիոլի(ՄՔՊԴ) և գլիցիդոլի ճարպաթթուների բարդ եթերների պարունակության որոշումը՝ ԳՔ/ՄՍ-ի կիրառմամբ ։ Մաս 3. Թթվային վերաեթերացման օգտագործմամբ մեթոդը և 2-ՄՔՊԴ, 3-ՄՔՊԴ և գլիցիդոլի չափումը»

 
».

 

«

1171

 

ԳՕՍՏ 34900-2022 «Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Ֆերմենտային հիդրոլիզի կիրառմամբ 2-մոնոքլորպրոպանդիոլի և 2-մոնոքլորպրոպանդիոլի, 3-մոնոքլորպրոպանդիոլի եթերային ճարպաթթուների և 3-մոնոքլորպրոպանդիոլի եթերային ճարպաթթուների և գլիցիդային ճարպաթթուների պարունակության որոշում

 
».

 

«

1321

 

ՄՑ 4.1.3547-19 «Սննդային բուսայուղերում և կենդանական ճարպերում 3-մոնոքլորպրոպանդիոլի, 2-մոնոքլորպրոպանդիոլի և գլիցիդոլի պարունակության որոշումը» (2019 թվականի մայիսի 28-ի չափագիտական վկայագրման մասին վկայական թիվ РОСС U.0001.310430/0062.28.05.19)

կիրառվում է մինչև 2024 թվականին համապատասխան միջպետական ստանդարտի ներառումը ստանդարտների ցանկում

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: