Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2024 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 77 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի «Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 77 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 9-ի

թիվ 79 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 77 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջների պահպանումը՝

ա) 4-րդ վանդակում 192-րդ կետում «կիրառվում է 2022 թվականի մարտի 1-ից» բառերը փոխարինել «կիրառվում է մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.

բ) 4-րդ վանդակում 193-րդ կետը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2211-րդ դիրքով՝

 

«

2211

ԳՕՍՏ CISPR 35-2019 (4-րդ և 5-րդ բաժիններ) «Մուլտիմեդիայի սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը.

Խանգարումակայունությանը ներկայացվող պահանջներ

»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

»:

 

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝

ա) 4-րդ վանդակում 217-րդ կետը լրացնել «կիրառվում է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2611 դիրքով՝

 

«

2611

     

ԳՕՍՏ CISPR 35-2019 (6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ բաժիններ) «Մուլտիմեդիայի սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը. Խանգարումակայունությանը ներկայացվող պահանջներ»

կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: