Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
21.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
21.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2024 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՌՔԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԴՈԶԱՎՈՐՈՂ ՓՈՇԱՐԱՐ ՍԱՐՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Պլաստմասսայից պատրաստված դետալներ (վերին ծայրին առանցքային անցքով և ներքին կողմի վրա պարույրով կափարիչ, դարձկեն մեխանիզմով սահափական և բոցամուղների փոշեցիրներ, կորպուս, սեղմովի ձգան և խողովակ) ունեցող ձեռքի մեխանիկական փոշարար դոզավորող սարք` նախատեսված ցանկացած հեղուկ (օրինակ՝ կենցաղային քիմիա, ջուր և այլն) ցողելու (փոշեցրելու) համար, ինչպես նաև գնդիկով մղոց և մետաղական զսպանակ՝ տարողության բկանցքի վրա ներպտուտակվող (ներառված չէ լրակազմում), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8424 89 000 9 ապրանքային ենթադիրքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: