ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2024 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ 2024 թվականի և 2025-2027 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 83 որոշմամբ |
2024 թվականի և 2025-2027 թվականների ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով` կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները
Չափման միավորը |
Կանխատեսումը | ||||
2024 թվական |
2025 թվական |
2026 թվական |
2027 թվական |
1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները (հաշվարկ՝ ըստ գնողունակության պարիտետի) |
տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ |
2,4-3,2 |
2,6-3,2 |
2,7-3,2 |
2,7-3,1 |
2. «Brent» ապրանքա-նիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները |
ԱՄՆ դոլար՝ բարելի դիմաց |
77,5-87,0 |
68,8-85,0 |
62,1-76,0 |
59,1-72,0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|