Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2024 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա՝ կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) ուժի մեջ մտնելու ամսաթվից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի մայիսի 6-ի

թիվ 45 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը

Ծանոթագրությունը

1

2

3

4

I. Մետրոպոլիտենի շարժակազմ

1 Մետրոպոլիտենի շարժակազմը, դրա վագոնները

8603 10 000 8

8605 00 000 8

համապատասխանության սերտիֆիկատ

 

II. Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասեր

2. Արգելակային բլոկներ (կալանդավոր և (կամ) սկավառակային արգելակի)

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

3. Օդաբաշխիչներ

8481 20 900 9

8481 80 591 0

8481 80 599 0

8607 21 100 9

8607 21 900 1

8607 21 900 9

համապատասխանության սերտիֆիկատ

 
 

4. Անջատիչներ՝ ավտոմատ արագագործ

8536 20 100 7

8536 20 900 7

համապատասխանության սերտիֆիկատ

 

5. Մետրոպոլիտենի շարժակազմի հիդրավլիկ թրթռամարիչներ

8607 19 900 9

8607 99 800 0

համապատասխանության հայտարարագիր

 

6. Մետրոպոլիտենի շարժակազմի արգելակային սկավառակներ

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

7. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեպատման արտադրատեսակներ

7007 11 100 9

7007 21 200 9

7008 00 810 0

7008 00 890 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

8. Արտադրատեսակներ՝ ռետինե, խցարար, մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման օդաճնշման համակարգերի համար (դիաֆրագմաներ, խցօղակներ, օձիքներ, կափույրների խտարարներ, միջադիրներ)

4016 10 000 9

4016 93 000 5

4016 99 910 9

4016 99 970 8

համապատասխանության հայտարարագիր

 

9. Վթարային արտակարգ արգելակման կափույր

8481 40 100 0

8481 40 900 9

համապատասխանության հայտարարագիր

 

10. Ատամնանիվներ ռեդուկտորների

8483 90 810 0

8483 90 890 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

11. Միագլոցված անիվներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար

8607 19 100 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

12. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգեր

8607 19 100 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

13. Արգելակային կոճղակներ և մակադրակներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

14. Կոմպրեսորներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար

8414 80 110 0

8414 80 190 0

8414 80 220 0

8414 80 280 0

8414 80 510 0

8414 80 590 0

8414 80 730 0

8414 80 750 0

8414 80 780 0

8414 80 900 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

15. Ուժային շղթաների հպարկիչներ՝ էլեկտրաօդաճնշական և էլեկտրամագնիսական

8536 90 850 0

համապատասխանության հայտարարագիր

 

16. Մեքենավարի բազկաթոռ

9401 71 000 9

9401 79 000 9

9401 80 000 9

համապատասխանության հայտարարագիր

 

17. Սռնիներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի, պատրաստի

8607 19 100 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

18. Առանցքակալներ գլորման՝ մետրոպոլիտենի շարժակազմի առանցքակալատուփերի համար

8482 20 000 9

8482 30 000 9

8482 40 000 9

8482 50 000 9

8482 80 000 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

19. Ուժային շղթաների ապահովիչներ

8536 10 100 0

8536 10 500 0

8536 10 900 0

համապատասխանության հայտարարագիր

 

20. Կերպափոխիչներ ստատիկ

8504 40 830 0

8504 40 850 0

8504 40 870 0

8504 40 910 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

21. Մետրոպոլիտենի շարժակազմի զսպանակներ՝ զսպանավոր կախման

7320 20 200 9

7320 20 810 8

7320 20 850 8

7320 20 890 8

7320 90 900 8

համապատասխանության սերտիֆիկատ

 

22. Ուժային շղթաների զատիչներ, կարճամիակցիչներ, բաժանիչներ, փոխարկիչներ, հողակցիչներ

8536 30 200 0

8536 30 400 0

8536 30 800 0

8536 41 100 0

8536 41 900 0

8536 49 000 0

8536 50 040 0

8536 50 060 0

8536 90 010 0

8536 90 100 0

8536 90 200 0

8536 90 850 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

23. Մետրոպոլիտենի շարժակազմի վագոնի սայլակի շրջանակ

8607 19 900 9

համապատասխանության հայտարարագիր

 

24. Ռեզերվուարներ օդային

7310 10 000 0

7310 29 100 0

7310 29 900 0

7311 00 110 0

7311 00 130 0

7311 00 190 0

7311 00 300 0

7311 00 910 0

համապատասխանության հայտարարագիր

 

25. Ռեզիստորներ՝ գործարկման, էլեկտրական արգելակի, թրթռամարիչ

8533 10 000 0

8533 21 000 0

8533 29 000 0

8533 31 000 0

8533 39 000 0

8533 40 100 0

8533 40 900 0

համապատասխանության հայտարարագիր

 

26. Ապակեմաքրիչներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի համար

8479 89 970 7

համապատասխանության հայտարարագիր

 

27. Մետրոպոլիտենի շարժակազմի կայանման արգելակ (կատարման մասը)

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

28. Մետրոպոլիտենի շարժակազմի ցիչ (ինքնակցիչ)

8607 30 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

29. Սայլակներ՝ մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչավոր և կցովի վագոնների

8607 11 000 0

8607 12 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

30. Արգելալծակներ՝ մեքենավարի

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

8608 00 000 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

31. Քարշային էլեկտրաշարժիչներ

8501 53 500 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

32. Ունիվերսալ անջատիչներ՝ ինքնարգելակի

8607 21 100 9

8607 21 900 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

33. Գնացքի ռադիոկապի սարքեր

8517 69 900 0

8518 10 300 8

8518 10 960 0

8518 21 000 0

8518 22 000 9

8518 29 300 8

8518 29 960 0

8518 30 950 0

8518 40 800 8

8518 50 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

34. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքեր, մետրոպոլիտենի շարժակազմի ծրագրային միջոցներ՝ կրիչների վրա մատակարարվող

8523 29 310 1

8523 29 310 2

8523 29 310 9

8523 29 330 1

8523 29 330 2

8523 29 330 3

8523 29 330 4

8523 29 330 5

8523 29 330 6

8523 29 330 7

8523 29 330 8

8523 29 390 1

8523 29 390 2

8523 29 390 3

8523 29 390 4

8523 29 390 5

8523 29 390 6

8523 29 390 7

8523 29 390 8

8523 29 900 0

8523 49 250 0

8523 49 450 0

8523 49 510 0

8523 49 590 0

8523 49 910 1

8523 49 910 9

8523 49 930 0

8523 49 990 0

8523 51 910 1

8523 51 910 9

8523 51 930 0

8523 51 990 0

8523 59 910 1

8523 59 910 9

8523 59 930 0

8523 59 990 0

8530 10 000 0

8530 80 000 0

8531 20 200 0

8531 20 400 0

8531 20 950 0

8536 10 100 0

8536 10 500 0

8536 10 900 0

8537 10 100 0

8537 10 910 0

համապատասխանության հայտարարագիր

 

35. Գլաններ արգելակային

8607 21 100 9

8607 21 900 9

8607 29 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

 

Ծանոթագրություն

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. Սույն ցանկը չի տարածվում՝

ա) հատուկ (տեխնոլոգիական) շարժակազմի վրա, որը պատկանում է մետրոպոլիտենի կազմակերպություններին, նախատեսված է այդ կազմակերպությունների տարածքներում մարդկանց և նյութական արժեքների տեղաշարժման, մետրոպոլիտենի շարժակազմի հետ գործողությունների կատարման և կազմակերպությունների սեփական կարիքների համար ենթակառուցվածքում տարբեր տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մասերի վրա․

բ) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող՝

 

ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ն ուժի մեջ մտնելուց հետո՝ մետրոպոլիտենի շարժակազմը և դրա բաղկացուցիչ մասերը՝ մինչև ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ի ուժի մեջ մտնելը կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան.

 

ի հավելումն ԵԱՏՄ ՏԿ 052/2021-ի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ շահագործվող մետրոպոլիտենի համանման շարժակազմի ձեռք բերվող մետրոպոլիտենի շարժակազմ.

 

բաղկացուցիչ մասեր՝ որպես պահեստամասեր սույն ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված մետրոպոլիտենի շարժակազմի սպասարկման և վերանորոգման համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան