ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 թ. N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 4,892,490․8 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 4,892,490․8 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ` համաձայն N 4 հավելվածի.
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի.
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները.
9. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.
2) բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների.
10. Համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:
11․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
12․ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Կողմ( 19 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________
ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________
ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ___________________
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ___________________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
2025 թ. հունվարի 13 ք. Կապան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|