Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 6-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 118-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզ, Իջևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 118-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 015817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված՝ N 09108137520 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 12,636,122 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 10/12/24-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 638,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4294256 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 24,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4294245 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 24,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4006446 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 54,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 3999527 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 79,997 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4521841 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 54,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Յուքոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ N 4519860 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ ծառայությունների մատուցում` 24,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էյ-ի-ջի սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2024 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված՝ N 7-42 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 313,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ