Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2024 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 144 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդիկայում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 30-ի

թիվ 90 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդիկայում կատարվող

1. 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների (այսուհետ՝ անդամ պետություններ, ցուցանիշներ) հաշվարկման մեթոդոլոգիական հիմքն են՝ Ազգային հաշիվների համակարգը (2008 թվական) և Արժույթի միջազգային հիմնադրամի հետևյալ փաստաթղթերում շարադրված առաջարկությունները՝ Պետական ֆինանսների վիճակագրության հարցերով ձեռնարկ (2014 թվական), Պետական հատվածի պարտքի վիճակագրություն: Կազմողների և օգտվողների համար ձեռնարկ (2013 թվական), Սպառողական գների ինդեքսի վերաբերյալ ձեռնարկ. տեսություն և փորձառություն (2007 թվական):

2. 3-րդ կետում՝

ա) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«վարկերի ներգրավման միջոցով իրականացվող փոխառություններ»

բ) վեցերորդ, տասնութերորդ և քսաներեքերորդ պարբերությունները հանել

գ) քսանյոթերորդ պարբերությունը լրացնել «և «Պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամ» ոչ առևտրային բաժնետիրական ընկերություն» բառերով

դ) քսանութերորդ պարբերության մեջ «Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից» բառերով

ե) քսանիններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամ, Պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամ, պարտադիր բժշկական ապահովագրության տարածքային հիմնադրամներ:»։

3. 4-րդ կետում՝

ա) չորրորդից յոթերորդ պարբերությունների մեջ «պետական կառավարման հատվածի» բառերից հետո լրացնել «հաշվետու ժամանակահատվածի համար» բառերը

բ) տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Պ(Հ)ՀԲ-ն ՝ պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդն (հավելուրդն) է՝ չափված ազգային արժույթի միավորներով»

գ) տասներկուերորդ պարբերության մեջ «ֆինանսական տարվա ընթացիկ գներով» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակահատվածի համար» բառերով

դ) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովն ինքնուրույն հաշվարկում է պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի (հավելուրդի) ցուցանիշը համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսներով՝ լիազորված մարմնի կողմից Հանձնաժողովին տրամադրվող տեղեկատվության հիման վրա։»։

4. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Պետական կառավարման հատվածի պարտքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ՊՊԿՀ = ՊԿԿՄ + ՊՏԿՄ + ՊՏ/Մ/ԿՄ - ΔՀ,

 

որտեղ՝

ՊՊԿՀ ՝ պետական կառավարման հատվածի պարտքն է.

ՊԿԿՄ ՝ կենտրոնական կառավարման մարմինների պարտքն է.

ՊՏԿՄ ՝ տարածաշրջանային կառավարման մարմինների պարտքն է.

ՊՏ/Մ/ԿՄ ՝ տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների պարտքն է.

ΔՀ՝ համախմբված դիրքերի մասով փոխկապակցված ցուցանիշներն են:

Պետական կառավարման հատվածի պարտքը բաղկացած է պետական կառավարման հատվածի արտաքին և ներքին պարտքից՝ արտահայտված արտարժույթով (ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքային պարտավորությունների ծավալի համարժեքը) և ազգային արժույթով։

Պետական կառավարման հատվածի պարտքի կազմում չեն ընդգրկվում պետական կառավարման հատվածի պայմանական պարտքային պարտավորությունները և դրամավարկային կարգավորման մարմինների պարտքային պարտավորությունները:

Պետական կառավարման հատվածի պարտքի մեծությունը որոշվում է անվանական արժեքով:

Պետական կառավարման հատվածի պարտքի ցուցանիշը՝ որպես համախառն ներքին արդյունքի տոկոս, հաշվարկվում է որպես հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ արտարժույթով արտահայտված պետական կառավարման հատվածի պարտքի (արտաքին և ներքին) անվանական ծավալի գումարի (ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքային պարտավորությունների ծավալի համարժեքը), վերահաշվարկված ազգային արժույթի՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտի պաշտոնական փոխարժեքով, և որպես հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ ազգային արժույթով արտահայտված պետական կառավարման հատվածի պարտքի (արտաքին և ներքին) անվանական ծավալի՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարաբերակցություն՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23936

 

որտեղ՝

ՊՊԿՀ-ը  (%)՝ պետական կառավարման հատվածի պարտքն է տոկոսներով՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ․

ՊՊԿՀարտ-ը՝ պետական կառավարման հատվածի արտաքին պարտքի ծավալն է արտարժույթի միավորներով (ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքային պարտավորությունների ծավալի համարժեքը) հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ՝ վերահաշվարկված ազգային արժույթի՝ անդամ պետության պաշտոնական փոխարժեքով հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ

ՊՊԿՀարտ-ը՝ պետական կառավարման հատվածի արտաքին պարտքի ծավալն է ազգային արժույթի միավորներով՝ հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ

ՊՊԿՀներք-ը ՝ պետական կառավարման հատվածի ներքին պարտքի ծավալն է արտարժույթի միավորներով (ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքային պարտավորությունների ծավալի համարժեքը) հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ, վերահաշվարկված ազգային արժույթի՝ հաշվետու ժամանակահատվածի ավարտի պաշտոնական փոխարժեքով

ՊՊԿՀներք-ը ՝ պետական կառավարման հատվածի ներքին պարտքի ծավալն է ազգային արժույթի միավորներով հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ

ՀՆԱ-ն՝ համախառն ներքին արդյունքի ծավալն է ազգային արժույթի միավորներով՝ ընթացիկ գներով։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ պետական կառավարման հատվածի պարտքի ցուցանիշն որպես համախառն ներքին արդյունքի տոկոս հաշվարկելու համար օգտագործվում է համախառն ներքին արդյունքի տարեկան ծավալը։ Հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ պետական կառավարման հատվածի պարտքի ցուցանիշն որպես համախառն ներքին արդյունքի տոկոս հաշվարկելու համար օգտագործվում է 4 եռամսյակների համախառն ներքին արդյունքի գումարային ծավալը՝ ներառյալ հաշվետու եռամսյակում համախառն ներքին արդյունքի ծավալը։

Հանձնաժողովն ինքնուրույն հաշվարկում է պետական կառավարման հատվածի պարտքի ցուցանիշը՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տոկոսներով՝ լիազորված մարմնի կողմից Հանձնաժողովին տրամադրվող տեղեկատվության հիման վրա։»։

5. 6-րդ կետի երրորդ պարբերությունը հանել։

6. 7-րդ կետի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«7. Լիազորված մարմինները՝ հաշվի առնելով սույն մեթոդիկայի 4-6-րդ կետերի դրույթները, Հանձնաժողովին ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում հավելվածի համաձայն, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից հաստատվող հետևյալ ձևաչափերին համապատասխան՝

պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդը (հավելուրդը)՝ F12.01.01 և F12.01.04 «Պետական կառավարման հատվածի բյուջե (ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության, դրամարկղային մեթոդով)» ձևաչափեր

պետական կառավարման հատվածի պարտք՝ F12.10.01 և F12.10.04 «Պետության պարտքային պարտավորություններ» ձևաչափեր

գնաճի մակարդակ (սպառողական գների ինդեքս)՝ F11.07.12 «Սպառողական գների ինդեքսներ» ձևաչափ

համախառն ներքին արդյունք՝ F01.02.01 «Համախառն ներքին արդյունք և եկամուտների առաջացում՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների» և F01.07.04 «Համախառն ներքին արդյունք» ձևաչափեր։»։

7. Նշված մեթոդիկայի հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ

պետությունների տնտեսական զարգացման կայունությունը

որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման

մեթոդիկայի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

Կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի

թիվ 90 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների

 

 

Ծածկագիր*

I. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի գործառնություններ

 

1. Կենտրոնական կառավարման մարմինների բյուջեի եկամուտներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

1

2. Կենտրոնական կառավարման մարմինների բյուջեի ծախսեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

2

3. Կենտրոնական կառավարման մարմինների բյուջեից վճարվող՝ կենտրոնական կառավարման մարմինների պարտքի սպասարկմանն ուղղված վճարներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

24

4. Կենտրոնական կառավարման մարմինների բյուջեի ոչ ֆինանսական ակտիվներով գործառնություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

31

5. Կենտրոնական կառավարման մարմինների բյուջեի պակասուրդ (հավելուրդ) (ազգային արժույթի միլիոն միավորներով)

CSD

6. Տարածաշրջանային կառավարման մարմինների բյուջեի եկամուտներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

1

7. Տարածաշրջանային կառավարման մարմինների բյուջեի ծախսեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

2

8. Տարածաշրջանային կառավարման մարմինների բյուջեից վճարվող՝ տարածաշրջանային կառավարման մարմինների պարտքի սպասարկմանն ուղղված վճարներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

24

9. Տարածաշրջանային կառավարման մարմինների բյուջեի ոչ ֆինանսական ակտիվներով գործառնություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

31

10. Տարածաշրջանային կառավարման մարմինների բյուջեի պակասուրդ (հավելուրդ) (ազգային արժույթի միլիոն միավորներով)

CSD

11. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների բյուջեի եկամուտներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

1

12. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների բյուջեի ծախսեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

2

13. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների բյուջեից վճարվող՝ տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների պարտքի սպասարկմանն ուղղված վճարներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

24

14. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների բյուջեի ոչ ֆինանսական ակտիվներով գործառնություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

31

15. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների բյուջեի պակասուրդ (դեֆիցիտ) (հավելուրդ (պրոֆիցիտ)) (ազգային արժույթի միլիոն միավորներով)

CSD

16. Սոցիալական ապահովության հիմնադրամի բյուջեի եկամուտներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

1

17. Սոցիալական ապահովության հիմնադրամի բյուջեի ծախսեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

2

18. Սոցիալական ապահովության հիմնադրամի բյուջեի ոչ ֆինանսական ակտիվներով գործառնություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

31

19. Սոցիալական ապահովության հիմնադրամի բյուջեի պակասուրդ (հավելուրդ) (ազգային արժույթի միլիոն միավորներով)

CSD

20. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի եկամուտներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

1

21. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի ծախսեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

2

22. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեից վճարվող՝ տարածաշրջանային կառավարման մարմինների պարտքի սպասարկմանն ուղղված վճարներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

24

23. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի ոչ ֆինանսական ակտիվներով գործառնություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

31

24. Պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդ (հավելուրդ) (ազգային արժույթի միլիոն միավորներով)

CSD

25. Ազգային (պահուստային) ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակահատվածի սկզբի դրությամբ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

26. Ազգային (պահուստային) ֆոնդի մուտքագրումները հաշվետու ժամանակահատվածի ընթացքում (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

27. Ազգային (պահուստային) ֆոնդի օգտագործումը հաշվետու ժամանակահատվածի ընթացքում (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

28. Ազգային (պահուստային) ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

II. Պետական կառավարման հատվածի ֆինանսական ակտիվներով և պարտավորություններով գործառնություններ

29. Ֆինանսական ակտիվներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

32

30. Ներքին ֆինանսական ակտիվներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

321

31. Արժեթղթեր՝ բաժնետոմսերից բացի (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3213

32. Վարկեր և փոխառություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3214

33. Բաժնետոմսեր և կապիտալում մասնակցության այլ ձևեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3215

34. Այլ դեբիտորական պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3218

35. Արտաքին ֆինանսական ակտիվներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

322х

36. Արժեթղթեր՝ բաժնետոմսերից բացի (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3223

37. Վարկեր և փոխառություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3224

38. Բաժնետոմսեր և կապիտալում մասնակցության այլ ձևեր (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3225

39. Այլ դեբիտորական պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3228

40. Մոնետար ոսկի և ՓՀԻ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

323

41. Պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

33

42. Ներքին պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

331

43. Վարկեր և ավանդներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3312

44. Արժեթղթեր՝ բաժնետոմսերից բացի (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3313

45. Վարկեր և փոխառություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3314

46. Այլ կրեդիտորական պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3318

47. Արտաքին պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

332

48. Արժույթ և ավանդներ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3322

49. Արժեթղթեր՝ բաժնետոմսերից բացի (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3323

50. Վարկեր և փոխառություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3324

51. Այլ կրեդիտորական պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

3328

III. Պետական կառավարման հատվածի պարտքը

1. Կենտրոնական կառավարության պարտքը

52. Կենտրոնական կառավարության արտաքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

53. Կենտրոնական կառավարության արտաքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

54. Կենտրոնական կառավարության ներքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

55. Կենտրոնական կառավարության ներքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

56. Կենտրոնական կառավարության պայմանական պարտքային պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)**

 

2. Տարածաշրջանային կառավարման մարմինների պարտք

57. Տարածաշրջանային կառավարման մարմինների արտաքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

58. Տարածաշրջանային կառավարման մարմինների արտաքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

59. Տարածաշրջանային կառավարման մարմինների ներքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

60. Տարածաշրջանային կառավարման մարմինների ներքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

61. Տարածաշրջանային կառավարման մարմինների պայմանական պարտքային պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)**

 

3. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների պարտք

 

62. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների արտաքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

63. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների արտաքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

64. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների ներքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

65. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների ներքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

66. Տեղական (մունիցիպալ) կառավարման մարմինների պայմանական պարտքային պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)**

 

4. Պետական կառավարման հատվածի պարտք՝ բացառությամբ համախմբված դիրքերի փոխկապակցված ցուցանիշների

67. Պետական կառավարման հատվածի արտաքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

68. Պետական կառավարման հատվածի արտաքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

69. Պետական կառավարման հատվածի արտաքին պարտք (արտարժույթի միլիոն միավորներով (պարտքային պարտավորությունների ծավալի համարժեք՝ արտահայտված ԱՄՆ դոլարով))

 

70. Պետական կառավարման հատվածի ներքին պարտք (ազգային արժույթի միլիոն միավորներով)

 

71. Պետական կառավարման հատվածի պայմանական պարտքային պարտավորություններ (ազգային արժույթի միլիոն միավորներով)**

 

___________________

* Պետական ֆինանսների վիճակագրության ձեռնարկին համապատասխան օգտագործվող դասակարգման ծածկագրեր՝ (ԱՄՀ, 2014 թվական) ակտիվների և պարտավորությունների պաշարների վերաբերյալ գործառնությունների տեսակների, այլ տնտեսական հոսքերի և դիրքերի նույնականացման համար։

**. Տեղեկատվությունը ներկայացվում է վերլուծական նպատակներով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: