Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 10-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բասկետբոլի գնդակների (1000 հատ՝ 20 տեղ, 4,983 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 376,030 դրամ, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներին, մարզական ակումբներին անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 10-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

Ստացողը

Բասկետբոլի

գնդակ (հատ)

Գինը (եվրո)

Արժեքը (եվրո)

Թիվ 35 միջնակարգ դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 107 միջնակարգ դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 2 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 7 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 11 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 14 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 20 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 52 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Թիվ 71 հիմնական դպրոց

20 հատ

4,983

99,66

Կիլիկիա մանկապատանեկան բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Ուրարտու բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Հատիս բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Բազե բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Արթիկ բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

ՀԱԹ բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Էրեբունի բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Ֆոքսիս բասկետբոլային ակումբ

50 հատ

4,983

249,15

Հայաստանի մինչև 16 տարեկան կանանց հավաքական

70 հատ

4,983

348,81

Հայաստանի մինչև 18 տարեկան կանանց հավաքական

70 հատ

4,983

348,81

Հայաստանի մինչև 18 տարեկան տղամարդկանց

հավաքական

70 հատ

4,983

348,81

Հայաստանի մինչև 20 տարեկան կանանց հավաքական

70 հատ

4,983

348,81

Հայաստանի մինչև 20 տարեկան տղամարդկանց

հավաքական

70 հատ

4,983

348,81

Հայաստանի մինչև 16 տարեկան տղամարդկանց

հավաքական

70 հատ

4,983

348,81

Ընդամենը

 

1000

4983

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

15.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան