ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 19-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 516,942,732 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 520,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի- Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված` N Կ16-0064 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 27,764 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 402745804 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 510065805 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 220,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00101634) հետ 2024 թվականի նոյեմբերի 19-ին կնքված` N LS-019/24 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված աշխատանքների իրականացման գործարքը՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 70,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գրանթ Թորնթոն Լիգալ Ընդ Թաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00101634) հետ 2024 թվականի նոյեմբերի 19-ին կնքված` N LS-020/24 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցման գործարքը՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցման գործարքը՝ 5,940,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 4-12-96 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 45,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցման գործարքը՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00024873) հետ 2024 թվականի հուլիսի 4-ին կնքված` N 5211221 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 54,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2014 թվականի հուլիսի 17-ին և 2020 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված` N 112782694 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 04719486) հետ 2024 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 01 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական կամ այլ թափոնների դուրս բերման և ոչնչացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 971,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Հայկական Ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 2016/1201 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացման և լիցենզիաների տրամադրման գործարքը՝ 1,527,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00040569) հետ 2024 թվականի նոյեմբերի 15-ին կնքված` N AT-AU-132-24 պայմանագրի շրջանակներում 2024 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքը՝ 3,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02558849) հետ 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված` N Ք-ԴՉ-063/24 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի փետրվարի 13-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում TLD-100 տիպի թերմոլյումինեսցենտային դոզիմետր սարքավորումների միջոցով անձնակազմի անհատական դոզիմետրիկ չափումների իրականացման և դրանց արդյունքների տրամադրման գործարքը՝ 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 55,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված` N 123115027 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 49,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2002 թվականի հունվարի 1-ին կնքված` N 840002476 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02558849) հետ 2024 թվականի նոյեմբերի 27-ին կնքված` N Ք-Չ-039/24 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի փետրվարի 14-ից մինչև 2025 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ռադիոմետրիկ չափումների իրականացման և չափումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման գործարքը՝ 1,211,381 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցման գործարքը՝ 792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի- Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի մայիսի 17-ին կնքված` N Կ03-1300 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 69,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «ՍՕՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցման գործարքը` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի- Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2024 թվականի նոյեմբերի 22-ին կնքված` N Ե-232 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցման գործարքը՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
28) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
29) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,050,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
30) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված` N 8260507 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
31) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2021 թվականի մայիսի 27-ին կնքված` N 021052114466 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
32) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2020 թվականի հունիսի 10-ին կնքված` N 8133008 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
33) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 1,873,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
34) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
35) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված` N 6005370 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 520,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
36) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02500052) հետ 2008 թվականի մարտի 25-ին և մայիսի 5-ին կնքված` N 112826544 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
37) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Էյ-Ի-Ջի- Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N Կ04-0161 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցման գործարքը՝ 44,408 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 19-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաների համար անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևանում, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող բժշկական հաստատությունների տարածքում, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
516,942,732 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) գնումներ (բժշկական սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա) և ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում՝ 60,000,000 դրամ. 2) ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում՝ 15,000,000 դրամ. 3) ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքների (բժշկական սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում և այլն) իրականացում՝ 4,500,000 դրամ. 4) բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ՝ 4,200,000 դրամ. 5) ծրագիրն իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ՝ 325,000,000 դրամ. 6) վարչական աշխատակիցների աշխատավարձ՝ 32,000,000 դրամ. 7) կոմունալ ծախսեր (կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ 14,225,132 դրամ. 8) տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ 3,200,000 դրամ. 9) ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 5,500,000 դրամ. 10) գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն)՝ 5,500,000 դրամ. 11) աուդիտորական ծառայություններ՝ 3,750,000 դրամ. 12) աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 15,000,000 դրամ. 13) հարկեր, տուրքեր (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ)՝ 6,000,000 դրամ. 14) խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն)՝ 23,067,600 դրամ. 15) վերոնշյալ միջոցառումների ընդհանուր արժեքը կազմում է 516,942,732 դրամ և դրանք նախատեսվում են իրականացնել 2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) բժշկական սարքավորումների, գործիքների և դեղորայքի, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների, բժշկական քարտերի, գրենական և գրասենյակային պիտույքների գնում և ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում՝ 60,000,000 դրամ. 2) ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար գնումների (մանկական գրքեր, խաղալիքներ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն) կատարում՝ 15,000,000 դրամ. 3) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում, վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում՝ (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 3,200,000 դրամ. 4) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 4,063,000 դրամ. 5) բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում՝ 5,700,000 դրամ. 6) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում՝ 290,132 դրամ. 7) կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում՝ 360,000 դրամ. 8) հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում՝ 2,561,000 դրամ. 9) ջրամատակարարում և ջրահեռացման ծառայություններ՝ 1,251,000 դրամ. 10) ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ՝ շուրջ (բժշկական սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժանձնակազմի պրոֆիլակտիկ զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում)՝ 4,500,000 դրամ. 11) շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգում, կահույքի, գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների ձեռքբերում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 5,500,000 դրամ. 12) բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ՝ 4,200,000 դրամ. 13) համակարգչային ծրագրերի սպասարկում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 1,527,600 դրամ. 14) հաշվապահական հաշվառման վարում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 5,940,000 դրամ. 15) իրավաբանական խորհրդատվության տրամադրում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 12,000,000 դրամ. 16) կադրերի վարում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)՝ 3,600,000 դրամ. 17) աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,750,000 դրամ. 18) վերոնշյալ ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների ընդհանուր արժեքը կազմում է՝ 133,442,732 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) վարչական աշխատակիցների աշխատավարձ՝ 32,000,000 դրամ. 2) կոմունալ ծախսեր (էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)՝ 14,225,132 դրամ. 3) տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)՝ 3,200,000 դրամ. 4) ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման, կահավորման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում՝ 5,500,000 դրամ. 5) գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում)՝ 5,500,000 դրամ. 6) Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն՝ 3,500,000 դրամ. 7) համակարգչային ծրագրերի սպասարկում՝ 1,527,600 դրամ. 8) հաշվապահական ծառայությունների մատուցում՝ 5,940,000 դրամ. 9) իրավաբանական խորհրդատվություն՝ 12,000,000 դրամ. 10) կադրերի վարում՝ 3,600,000 դրամ. 11) աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 3,750,000 դրամ. 12) կազմակերպական ծախսերի ընդհանուր արժեքը կազմում է՝ 90,742,732 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություններ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|