Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.01.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 96-Ա

«13» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.01.2025թ.

հ 96-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վանիկ Դավթյան

Նոր Արեշ 22-րդ փողոց, հ.43

հողամաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.06.2024թ. հ.ԵԴ/45826/02/22 վճռով, Վանիկ Դավթյանի սեփականության իրավունքը ճանաչված Նոր Արեշի 22-րդ փողոցի հ.43 հասցեում գտնվող 44.14քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 22-րդ փողոց, հ.43/1

01053WECPJBB

 

2

Արմեն Կարապետյան

/լիազորված անձ/

Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ

Բաղրամյան պողոտա, հ.51ա

շինություն

Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոն ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բաղրամյան պողոտայի հ.51ա հասցեում գտնվող շինություններին /պոլիկլինիկա/ /վկ. հ.2725519 և Երևան քաղաքի ավագանու 26.12.2023թ. հ.29-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.51/2

01033JXED5TU

 

3

Հովակիմ Ղարիբյան

/լիազորված անձ/

«ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ

Ֆիրդուսի փողոց, հ.76

բնակելի տուն

Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և փոխհատուցում վճարելու մասին 27.12.2024թ. հ.27309 պայմանագրով, «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Ֆիրդուսի փողոցի հ.76 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ֆիրդուսիի փողոց, հ.76/2

010638H3JGJY

 

4

Հովակիմ Ղարիբյան

/լիազորված անձ/

«ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ

Ֆիրդուսի փողոց, հ.76

բնակելի տուն

Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և փոխհատուցում վճարելու մասին 27.12.2024թ. հ.27312 պայմանագրով, «ԿԱՐՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Ֆիրդուսի փողոցի հ.76 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ֆիրդուսիի փողոց, հ.76/1

01063QDJBTUL

 

5

Գրիշա Գալստյան

Մուշավան հ.113

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2024թ. հ.4141 և հ.4143 վկայագրերով Գրիշա Գալստյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մուշավան հ.113 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Մուշական թաղամաս, 8-րդ փողոց, հ.58

010537NAE9PH

 

6

Զարուհի Եղիազարյան, Գուրգեն և Արտյոմ Հարությունյաններ

Նորքի 9-րդ մ/շ հ.5 շենք, հ.6ա

բնակարան

Զարուհի Եղիազարյանին, Գուրգեն և Արտյոմ Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 9-րդ մ/շ-ի հ.5 շենքի հ.6ա հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.0131487/ տրամադրել հասցե՝ Վիլնյուսի փողոց, հ.71 շենք, բն.6/1

01083UCFTDNQ

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան